Ներկայացնում է Սյունե Բադալյանը
Месяц: Декабрь 2021
Ամանորյա բարեմաղթանքներ
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Մեր տոնածառը
Ներկայացնում են Վարդապետյան եղբայրները
Ամանորյա շարժական մեդիաբացիկ
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Էմիլին և իր տոնածառը
Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը
Գեղամ Սարյան․Փափուկ ձյուն
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Շնորհավոր Նոր տարի
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Ամանորյա տոնախմբություն Հյուսիսային դպրոցում
Դեկտեմբերի 24-ին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սեբաստացիական համայնքով՝ մեծով և փոքրով։
Ամանորյա բարեմաղթանքներով, երգերով ամփոփեցինք մեր ուսումնական հետաքրքիր, բեղուն տարին։Սովորողները շատ մեծ սիրով պատրաստվել էին ծեսին և մեծ ոգևորությամբ մասնակցեցին։Ոգևորությունը նույն էր նաև սիրելի ծնողների մոտ, ովքեր՝ բերանացի գիտենալով բոլոր ասիկներն ու երգերը, սկզբից մինչև վերջ մասնակցեցին ծեսին։
Տարին ամփոփեցինք ուրախությամբ՝ լի երջանիկ և տպավորիչ պահերով, սիրով, շնորհակալական խոսքերով և ջերմ բարեմաղթանքներով։
Սիրով կսպասենք 2022 ուսումնական տարվան։
Ավելին՝ տեսանյութում
Աշխատակարգ դեկտեմբերի 27-30
Դեկտեմբերի 27-30, մանկավարժական ճամբար
Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցը
Առցանց աշխատանք`
- Սովորողների զարգացման բնութագրերի լրացում
- «Ուսումնական ձմեռ» նախագծի աշխատանքների համակարգում
- «Հունվարյան նախագծերի» ամբողջացում
- «Հունվարյան ճամբար» նախագծային աշխատանքների նախապատրաստում
- «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի առցանց սեմինար- պարապմունքի մասնակցություն
- Ուսուցման առաջին շրջանի հաշվետվության ամբողջացում
Երկուշաբթի, դեկտեմբերի 27
Առցանց աշխատանք
Երեքշաբթի, դեկտեմբերի 28
14։00՝ Դասավանդողների Ամանորյա համերգ-հանդիպում Մարմարյա սրահում
15։30՝ Մանկավարժական խորհուրդ-հավաք․ Հարթակ ակումբում
Չորեքշաբթի,դեկտեմբերի 29
Աշխատանք առցանց
Հինգշաբթի,դեկտեմբերի 30
Առցանց աշխատանք
«Ուսումնական ձմեռ» նախագիծ
Նկարը՝ Մարիա Պողոսյանի

դեկտեմբերի 28- ից հունվարի 9
Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
- բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում
Թեմաները՝
- Ամանորյա նախապատրաստություններ
- Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
- Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
- Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
- Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
- Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
- Ամանորյա տոնածառների շքերթ
- Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ