Ամանորյա կավե խաղալիքներ

Ամանորյա կախազարդերի ստեղծում:

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում սովորողները Ամանորին ընդառաջ ընկեր Ալիսի հետ աշխատեցին թրծակավով և պատրաստեցին նախատոնական կախազարդեր:Աշխատանքները թրծելուց հետո, սովորողները կգունավորեն։

Արտադրությամբ ուսուցում. դեկտեմբեր-հունվար

Մասնակիցներ՝ 1-5-րդ դասարանների սովորողներ, ընտրությամբ խմբեր
Տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը՝ սովորողների հետ կստեղծենք ձեռքի աշխատանքներ, որոնք կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։

  • Ամանորյա թեմատիկ մագնիսների ստեղծում․ նյութը՝ փայտ, ակրիլ
  • Մոմակալներ․ նյութը՝ գիպս, կավ, ցեմենտ
  • Մոմերի պատրաստում․ նյութը՝ հին օգտագտագործված մոմեր, սիլիկոնե տարաներ
  • Ամանորյա բացիկների պատրաստում

Ընթացքում՝

  • էսքիզների,ստեղծում, մշակում
  • կոմպոզիցիայի կառուցում(ծավալ, ձև, չափ, գույն և այլն):
  • գունային լուծումներ

Արդյունքում

  1. ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  2. ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  3. ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն 
  4.  նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում 

Անհրաժեշտ նյութեր՝ փայտ, թելեր ( տարբեր որակի, գույնի և հաստության), գունավոր թղթեր, ակրիլ, գուաշ

Արդյունքում՝ Աշխատանքները կներկայցվեն աճուրդի, որից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին:

Դասասենյակի ձևավորման աշխատանքներ․Պատրաստում ենք եղնիկներ

Սովորողների հետ շարունակելով դասասենյակի աշխատանքները՝ ստվարաթղթից պատրաստեցինք եղնիկներ։Ընթացքը տեսանյոււթում՝