Ամանորին ընդառաջ. կախազարդերի ստեղծում

Ամանորյա կախազարդերի ստեղծում:

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում կաշխատենք թրծակավով, կպատրաստենք նախատոնական կախազարդեր:

Առաջին փուլում կաշխատենք կավով, կծեփենք մեր ցանկացած կաղապարին համապատասխան կավե հարթություն, որից հետո կկտրենք:

Իսկ արդեն երկրորդ փուլում կհղկենք մեր աշխատանքները և կգունավորենք: