Ես գարնանային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Դոնալդ Բիսեթի հեքիաթներից «Յակը» և «Զզզզզզզը»:
Յակը
Այս հեքիաթը մի մեծ յակի մասին էր, ով երազում էր հայտնվել ծովում: Յակն անուն չուներ: Նա սիրում էր երեկոյան նստել և խեցիով լսել ծովի ձայնը: Մի օր էլ նա որոշեց գնալ ծով: Ճանապարհին հանդիպեց վտակին, ով ցույց տվեց ծովի ճանապարհը։
Ես ավելի շատ հավանել եմ հետևյալ մասը.
-Այս կողմերում ի՞նչ գործ ունես:
-Լսում եմ,-պատասխանեց Յակը:
-Տուր ես էլ լսեմ- խնդրեց վտակը:
Յակը խեցին մոտեցրեց ջրին, և վտակն էլ ականջ դրեց:
Հեքիաթի հերոսներն էին Յակը, խեցին, վտակը և ծովը:
Յակը երազկոտ, բրդոտ և մեծ կենդանի էր:
Խեցին կոտրվող էր և նուրբ:
Վտակը շատ զվարթ էր և ուրախ:
Ծովը շատ մեծ էր և գեղեցիկ:
Ես սովորեցի, որ եթե երազանք ունես, պետք է վազես դրա հետևից ու անպայման հասնես դրան:
Ես ձեզ առաջարկում եմ, որ դուք էլ կարդաք։