Ապրիլ ամսվա նախագծեր

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ

Աղայան-Ռոդարի

«Ձոն» նախագիծ
Զատիկ․ ուսումնական նախագիծ

«Պոչատ աղվեսը» թատերական ներկայացում

Այց Պատանի հանդիսատեսի թատրոն-ուսումնական ճամփորդություն

Աշխատանքային նախագիծ.մարտի 28-ապրիլի 1-ը

Իրականացվող նախագծեր՝

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
«Ձոն» նախագիծ
Զատիկ․ ուսումնական նախագիծ

 «Կանաչացավ ծառն ի խնկին». 1.04.2022. մեդիաուրբաթ-համերգ

Ուսումնական ռեսուրսներ

Ժամանակահատված՝ մարտի 28-ապրիլի 1-ը
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու էջ 66-70 , ածանց, բարդ բառեր հասկացություններ, ընթերցանություն՝ <<Արագիլը>> , <<Մանուկն ու ջուրը>>
Մաթեմատիկա՝ Բազմապատկման և բաժանման հասկացություններ։3,4,5,6-ի աղյուսակներ։Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Читать далее «Աշխատանքային նախագիծ.մարտի 28-ապրիլի 1-ը»

Մարտի 25. Ուրբաթ

Հեռավար աշխատանք․

  • Աշխատանք գնահատման մատյանում
  • Մարտ ամսվա ամփոփումներ
  • Ապրիլ ամսվա նախագծերի հրապարակում
  • Ինքնակրթությանն ուղղված նախագծեր
  • 《Ուսումնական գարուն》 նախագծի շուրջ ընթացիկ աշխատանք
  • Ուսումնական պլաններին ուղղված աշխատանք
  • Մարտի 28-ապրիլի 1-ի շաբաթվա աշխատանքային նախագծի հրապարակում

Ուսումնական գարուն

Ժամանակահատված՝ մարտի 21-27

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • PowerPoint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին

Աշխատանքը`

  • Պատմի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունների  մասին․
    Քո տան պատշգամբից, պատուհանից, բակից դիտարկի՛ր բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները։ Դիտարկի՛ր նաև օրվա եղանակային փոփոխությունները։  Լուսանկարների, տեսագրությունների և պատումների օգնությամբ աշխատանքդ ուղարկի՛ր s.nersisyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
  • Գարնանային ֆոտոշարերի ստեղծում՝  «Գարունն իմ բակում »
  • Մայրիկս նման է․․․  /աշխատանք PowerPoint կամ Paint նկարչական ծրագրով/
  • Իմ կենդանին… /տեսանյութ/

Գարնանային ընթերցանություն 

Սիրելի՛ սովորող, արձակուրդային շաբաթվա ընթացքում առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը և ընթերցի՛ր: Կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Առաջարկում եմ հետևյալ ցանկը՝

Ալան Ալեքսանդր Միլն «Վինի Թուխը և բոլոր-բոլորը»
Աստրիդ Լինդգրեն «Երեք վիպակ Մանչուկի ու Կառլսոնի մասին»
Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգիայից»
Դոնալդ Բիսեթի «Հեքիաթներ»

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Կարդացածդ գրքի մասին պատմի՛ր
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել /վերնագիրը, հեղինակի անունը/
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին

Նախագծի ընթացքում և արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Մարտի 21

9:00-9:30-Մանկավարժական ընդհանուր պարապմունք։

10։00-11։00 Հանրային աուդիտ նախագծի քննարկում մանկավարժական խորհրդով

11։00-12:00-տեխնոլոգիական աշխատանք կավով․ դպրոցի սպասքի ստեղծում

12։00-12։30-Ընդմիջում։

12:45-13:30- Երաժշտական պարապմունք մարմարյա սրահում

13:45-14:45- Պարատուն


Մարտի 22

9:00-9:30-Մանկավարժական ընդհանուր պարապմունք։

09:30-11:30-Հյուսիսային դպրոց-պարտեզ․ աշխատանք Սարալանջում

10:30-12:30-տեխնոլոգիական աշխատանք կավով․ դպրոցի սպասքի ստեղծում

12:00-12:30-Ընդմիջում:

12:45-13:30- Երաժշտական պարապմունք մարմարյա սրահում

13։30-ից՝ անհատական, բլոգային աշխատանքներ

  • աշխատանք գնահատման մատյանում
  • մարտ ամսվա ամփոփումներ
  • ապրիլ ամսվա նախագծերի հրապարակում
  • ինքնակրությանն ուղղված նախագծեր
  • Ուսումնական գարուն նախագծի շուրջ աշխատանքներ
Читать далее «Մանկավարժական գարնանային բաց ճամբար»

Ուսուցիչների կամավոր ատեստավորում.կարծիք

Ուսուցչի ծանր ու բարդ աշխատանքը միշտ էլ կարիք ունի խրախուսման, գնահատման։ Ոգևորող փաստ է, որ ատեստավորմամբ կարող է ուսուցչի աշխատավարձի բարձրացում լինի, բայց զրույցներից զատ, երբ ծանոթանում ես կազմակերպման բովանդակությանը, ձևաչափին, հասկանում ես, որ ուրախությունը թվացյալ էր։ Հարց է առաջանում, ովքեր են այս մշակման հեղինակները, միթե՞ այդ թեստային համակարգով է գնահատվելու ուսուցչի` էլ չասած հեղինակային մանկավարժության ուսուցչի, մանկավարժ լինելու իրավունքը։  Ցանկացած անգիր անելու վարժ հմտություններին տիրապետող անհատ կարող է յուրացնել այդ թեստերը և հանձնել դրանք։ 

Լիահույս եմ, որ հանրային քննարկման արդյունքում, դուրս կգա այս ձևաչափը կամ գոնե հեղինակային մանկավարժի ատեստավորումը կլինի մեր մանկավարժությանը, մեր գործունեությանը, մեր կոմպետենցիաներին համարժեք։ Մեր գործունեությունը բացառապես հանրային է, մեր բլոգները բաց են, հասանելի յուրաքանչյուրին, այդ պատճառով նախընտրելի է, որ մեզ համար մշակվի սեմինարների, վարպետության դասերի մի համալիր, որտեղ մենք կբացահայտենք նոր հմտություններ:Նշված թեստային բովանդակությունը դասասենայկում նախագծային ուսուցման նյութ երբեք չի կարող դառնալ։

Աշխատանքային նախագիծ.14.03-18.03

Իրականացվող նախագծեր՝

«Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծ
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
«Ձոն» նախագիծ
Զատիկ․ ուսումնական նախագիծ

Ուսումնական ռեսուրսներ

Ժամանակահատված՝ մարտի 14-18
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։
Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու էջ 62-66 , ածանց, բարդ բառեր հասկացություններ, ընթերցանություն՝ <<Մանուկն ու ջուրը>> , <<Մարտ>>
Մաթեմատիկա՝ Բազմապատկման և բաժանման հասկացություններ։3,4,5- աղյուսակներ։Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր
Ես և շրջակա աշխարհը՝
Շախմատ՝
 chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ
Անգլերեն / Նարե Արիստակեսյան/
Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/
Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/
Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/

Օգտակար հղումներ՝
Էլեկտրոնային բառարան
Տեսադաս «Ինչպե՞ս գրանցվել chess.am»

Читать далее «Աշխատանքային նախագիծ.14.03-18.03»

Իմ մայրիկը

<<Ձոն>> ուսումնական նախագծի ընթացքում սովորողները նկարել և պատմել են իրենց սիրելի մայրիկների մասին։

Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը

Իմ մայրիկի մասին

Ես մի հրաշք մայրիկ ունեմ։ Ես և քույրս մեծանում ենք նրա սիրո և հոգատարությամբ պարուրված։ Նա մեզ սովորեցնում է բարի լինել մարդկանց հետ, լավ սովորել, պահպանել բնությունը, հարգել մեծերին, ընկերասեր լինել ու աշխատասեր։ Նա մեզ համար անփոխարինելի է։

Ներկայացնում է Էվա Կարապետյանը

Իմ մայրիկը

Իմ մայրիկի անունը Հասմիկ է :Նա խելացի է , ուրախ է, բարձրահասկ է, գեղեցիկ է,բարի է։

Ես իմ մայրիկի հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնում։ Մենք միասին հետաքրքիր խաղեր ենք խաղում, գիրք ենք կարդում, զբոսնում ենք։

Իմ մայրիկը մեզ շատ է սիրում, ես ու եղբայրս էլ մայրիկիս ենք շատ սիրում։

Իմ մայրիկն ամենալավ մայրիկն է։

Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը

Բարև հիմա ես ձեզ կպատմեմ իմ մայրիկի մասին։

Իմ մայրիկը Նաիրան է, նա շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ աչքեր ունի, մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում՝ խաղեր ենք խաղում , պատրաստում ենք համով կարկանդակներ, զբոսնում ենք այգում։ Նրա հետ շատ լավ Է ժամանակը անցնում։Նա իմ ամենամոտ ընկկերուհին է։ Ես մայրիկին շատ եմ սիրում

Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը

Իմ մայրիկը

Իմ մայրիկը շատ-շատ լավն է։ Նա շատ գեղեցիկ է ու բարի։ Նա խնամում է ինձ և քույրիկներիս, օգնում է դասերս պատրաստել։ Մայրիկս մեզ տանում է զբոսանքի։ Միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Երբ տխրում եմ, նա էլ ինձ հետ տխրում է, ամեն ինչ անում է, որ ուրախանամ։ Մայրիկս մեզ հեքիաթներ է կարդում, խաղեր խաղում մեզ հետ։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Նա աշխարհի ամենալավ մայրիկն է։

Ներկայացնում է Համբարձումյան Անահիտը

Իմ մայրիկը

Իմ մայրիկի անունը Շուշան է:

Նա շատ գեղեցիկ է և բարի:

Մայրս սիրում է ուտել միրգ բանջարեղեն և սուշի:

Իմ մայրիկի մազերը կարճ են և կարմիր:

Իմ մայրիկը սիրում է սպորտով զբաղվել:

ԵՎ իմ մայրիկը սիրում է արծաթե զարդեր:

ԵՎ չի սիրում որ տունը թափթփված է լինում:

Նա միջահասակ է:

Մայրս ունի կանաչ աչքեր:

Իմ մայրիը սիրում է որ ես նրա համար սուրճ եմ պատրաստում

Ներկայացնում է Մարիա Պողոսյանը

<<ԻՄ ՄԱՅՐԻԿԸ>>

Իմ մայրիկը շա՜տ բարի է, շատ հոգատար և շատ բարեսիրտ։ Իմ մայրիկի մազերի գույնը դեղին երանգի է, իմ մայրիկը միջին հասակի է, իմ մայրիկի աջքերը կանաչ գույնի են։ Ես շատ ուրախ եմ, որ դու իմ մայրիկն ես։ Ես քեզ շատ եմ սիրում մայրիկ։

Ներկայացնում է Սարգսյան Անահիտը

ԻՄ ՄԱՅՐԻԿԸ:

Իմ մայրկը շատ բարի է: Ես նրան շատ եմ սիրում: Մայրիկիս անունը Նարինե է: Նա 31 տարեկան է: Իմ մայրիկը շատ գեղեցիկ է: Մասնագիտությամբ մայրիկս տնտեսագետ է: Իմ մայրիկը աշխատում է որպես հաշվպահ: Ես և մայրիկս շատ ենք սիրում միասին մուլտֆիլմ դիտել: Մայրիկս շատ է սիրում համեղ ուտելիքներ պատրաստել : Նա սիրում է իմ և քույրիկիս համար հեքիաթ կարդալ: Մենք սիրում ենք միասին զբոսնել: Մայրիկս սիրում է գեղեցիկ ծաղիկներ ստանալ: Մայրիկ ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ դու միշտ առողջ և երջանիկ լինես:

Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը

Իմ մայրիկը
Իմ մայրիկը շատ սիրուն է, նա շատ սիրում է գիրք
կարդալ:
Իմ մայրիկը ունի շատ երկար մազեր,շականակագույն
աչքեր,նա բարձրահասակ է: Մայրիկս շատ է սիրում
ծաղիկներ, դրա համար էլ ես նրան միշտ նվիրում եմ,նա
սիրում է համեղ թխվածքաբլիթներ
պատրաստել:Մայրիկս չի աշխատում նա տնային
տնտեսուհի է:

Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը

Իմ մայրիկը

Իմ մայրիկը շատ գեղեցիկ, նա ունի միջին հասակ, մազերը երկար են, իսկ աչքերը շագանակագույն: Նա միքիչ ջղաին է, երբ ես իմ դասերը չեմ անում նա բարկանում է:

Ես նրան շատ եմ սիրում:

Ներկայացնում է Սոֆա Բադալյանը

Իմ մայրիկը

Իմ մայրիկը գեղեցիկ է նա սիրում է աշխատել եւ ինձ գրկել։ Իր մազերը շականակագույն են իր աչքերը կանաչ են։

Նա սիրում է կանաչ գույնը եւ սիրում է աղցաններ։ Նա չի սիրում, որ ես ինձ վատ եմ պահում։ Իսկ նա ամենաշատը սիրում է ինձ։

Ներկայացնում է Արեգ Մնացականյանը

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկը շատ է սիրում կարդալ ու շատ հոգատար է ու մեզ շատա է սիրում: Իմ մայրիկը շատ համեղ է պատրաստում ու իմ մայրիկը ամենալավ մայրիկն է: Ես նրան շատ շատ եմ սիրում:

Ներկայացնում է Արփի Արաբյանը

Իմ մայրիկի մասին:

Իմ մայրիկի անունը Թեհմին է։Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, իմ մայրիկը շատ աշխատասեր է: Իմ մայրիկի մազերը և աչքերը շագանակագույն են։

Ներկայացնում է Մարգարիտա սանթուրյանը

Իմ մայրիկը շատ հմայիչ է։

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկի անունը Քրիտինե Է:

Իմ մայրիկի մազերը երկար է:

Իմ մայրիկի աչքերը շագանակագույն է:

Իմ մայրիկը միջահասակ է:

Իմ Մայրիկը շատ լավն է:

Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը

Իմ մարյիկ

Իմ մայրիկի անունը Շուշան է: Նա ունի երկար մազեր, շականակագույն աչքեր, նա շատ գեղեցիկ է: Իմ մայրիկ բարի է և հոգատար: Իմ մայրիկը ազատ ժամանակ անցկացնում է մեզ հետ, օգնում է ինձ, որ դասերս պատրաստեմ, մենք միասին խաղում ենք և ճանապարհորդում: Մայրիկս շատ խելացի է, նա աշխատում է բանկում: Մայրիկս շատ է սիրում ինձ և քույևիկիս:

Ես շատ եմ սիրում մայրիկիս, ցանկանում եմ, որ նա միշտ լինի ուրախ ու երջանիկ:

Ներկայացնում է Տրդատ Աբրահամյանը

Ինչպիսին է իմ մայրիկը

Իմ մայրիկը սիրուն է։ Նրա սիրած ճաշը հավն է, ժուլյենը ,տոլման, տորթը, խորովածը և լահմաջոն։ Նա խուճուճ մազեր ունի, սիրում է ջրաշուշան ու կակաչ։ Նրա ամենասիրած գույնը մանուշակագույնն է, իսկ ամենասիրած զբաղմունքը՝ կինո նայելը։

Ներկայացնում է Շահբազյան Կորյունը

Իմ մայրիկը

Իմ մայրիկի անունը Անի է:

Նա 34 տարեկան է:

Ես նրան շատ եմ սիրում:

Նա շատ բարի է:

Ներկայացնում է Սարգսյան անահիտը

Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը

Մայրիկների դիմանկարներ

«Ձոն» նախագիծի շրջանակում սովորողները Մարտի 8-ին ընդառաջ paint ծրագրով նկարել են իրենց մայրիկների դիմանկարները։Շնորհավոր, սիրելի մայրիկներ։

Читать далее «Մայրիկների դիմանկարներ»