Վերապատրաստում օր երկրորդ.Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Այսօր պարտադիր ատեստավորման հերթական օրն էր, որի ընթացքում Նվարդ Սարգսյանի հետ ծանոթացանք մեյլերի հետ ճիշտ աշխատելու կանոններին։

Ծանոթացան ամպային տարածքների հետ աշխատելու հմտություններին, հիմնական մասին ծանոթ էինք քանի որ օգտագործում ենք մեր աշխատանքի ընթացքում։

Օրվա ամփոփումը տեսանյութում՝

Հարթակում ծնողն է.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Հարթակում ծնողն է» հիմքում ընկած են՝

  • սովորողի մոտ առաջացնել հետաքրքրություն տարբեր մասնագիտությունների հանդեպ
  • ներառել սովորողի ծնողին ուսումնական գործունեության մեջ
  • սովորողի ծնողին հանդես գալ որպես ուսուցիչ
  • ամրապնդել ծնող-ուսուցիչ-դպրոց կապը

«Հարթակում ծնողն է» նախագծի ժամանակահատված՝ շուրջտարյա

Նախագծերի իրականացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում

Նպատակը

  • Սովորողի մոտ առաջացնել հետաքրքրություններ տարբեր մասնագիտությունների հանդեպ
  • Բացահայտել տաբեր մասնագիտություններ գործնական պարապմունքների միջոցով
  • սովորողի ծնողին հանդես գալ որպես ուսուցիչ-ծնող
  • ամրպնդել սովորող-ծնող-ուսուցիչ կապը
  • Նոր մասնագիտություններ բացահայտել և հմտությունների զարգացնել

Խնդիրներ

Ծնողներին ներառել ուսումնական գործունեության մեջ՝ հնարավորություն տալով դասարանում ներկայացնել սովորողներին իրենց մասնագիտական հմտությունները, պատմել իրենց մասնագիտության առանձնահատկությունների մասին ,մասնագիտական կարևոր տեղեկությունների մասին, տվյալ մասնագիտության մեջ իրենց հաջողությունների և փորձի մասին:Հանդիպման ադյունքում տեղում գործնական մասնագիտական պարապմունքի կազմակերպում սովորողների հետ , և պարապմունքի ընթացքում պատասխանել սովորողներին հետաքրքրող հարցերին տվյալ մասնագիտության վերաբերյալ ։

 «Հարթակում ծնողն է» նախագծի ընթացքում ծնողներին հնարավորություն է տրվում լավ ճանաչել կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը, դպրոցը, ուսուցիչներին, սեփական երեխային։

Հանդիպումների արդյունքում և՛ ծնողները, և՛ սովորողները մեծ ոգևորություն են ապրում, ձեռք են բերում նոր կարողություններ և հմտություններ:

Արդյունքներ՝

  • Հրապարակվում են դասարանական բլոգներում
  • Ստեղծվում են տեսադասերի, գործնական պարապմունքների օգտակար փաթեթներ

Ավելին ՝

«Հարթակում ծնողն է» բաժնում

Կազմեց՝ Սրբուհի Ներսիսյանը

Edublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները. տեսադասերի փաթեթ

Բլոգ բառն առաջացել է անգլերեն blog, web log (վեբ և գրանցում) բառերից: Բլոգը մեդիատարածք է, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներն են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա։Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ: Բլոգ վարող անձանց անվանում են բլոգերներ։  (Վիքիպեդիա՝ազատ հանրագիտարան)«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական բլոգն արդեն երկար տարիներ ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչներից մեկն է: Բլոգը որպես անհատական ուսումնական գործիք լայն հնարավորություններ է տալիս ոչ միայն սովորողին, այլև ծնողին, ուսուցչին: Փորձեմ իմ դիտարկումներից մի քանիսն առանձնացնել` որպես հիմնավորում.

  •  Ուսումնական բլոգը մեդիապահոց է, որտեղ հավաքվում են ոչ միայն սովորողի ուսումնական, այլև նախասիրություններն ու հետաքրքրությունները բացահայտող աշխատանքները, որոնք բլոգի այցելուին հնարավորոթյուն են տալիս սովորողին ավելի լավ ճանաչելու:
  • Տարիքային առանձնահատկությունից կամ խառնվածքով պայմանավորված կան սովորողներ (հատկապես այլ դպրոցից տեղափոխված), ովքեր դժվարանում կամ խուսափում են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, մտքերը: Իսկ բլոգն այն հարթակն է, որը թույլ է տալիս ազատ, առանց կաշկանդվելու արտահայտել մտքերն ու կարծիքները, ներկայանալ ոչ միայն գրավոր, այլև ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով:
  • Որպես բաց տարածք՝ ուսումնական բլոգը տեսանելի է և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ ուսուցչին, և՛ բոլոր-բոլորին, ինչն էլ տեսանելի է դարձնում սովորողի աճը, զարգացումը:
  • Այցելուների առկայությունն ու արված աշխատանքի խրախուսումը (դասարանական բլոգում, ենթակայքում կամ կրթահամալիրի կայքում հրապարակելու հնարավորությունը) բլոգավար սովորողի մեջ ավելացնում են պատասխանատվության զգացումը՝ անընդհատ նոր ու հետաքրքիր հրապարակումներ անելու համար:

Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում ավելի ակնառու դարձան ուսումնական բլոգների առավելությունները: Ակտիվ բլոգերներ էին ո՛չ միայն սովորողները, այլև ընտանիքի անդամները: Ընտանեկան դպրոցում ստեղծված ուսումնական նյութերը ավելի գրավիչ դարձրեցին սովորողների բլոգները: Բլոգը գործածելու հմտություններ յուրացրեցին նաև ծնողները, հարազատները:

Ինչպես գիտենք, կրթահամալիրյան բլոգների մեծ մասը wordpress.com հարթակում են ստեղծված: Վերջին շրջանում հարթակի հաճախակի փոփոխությունները դժվարություններ են առաջացրել բլոգների կիրառման համար: Քանի որ 2020-2021 ուսումնական տարվա 3-րդ դասարանցիների համար նոր բլոգներ պետք է ստեղծեինք, Հերմինե Անտոնյանը, ուսումնասիրելով edublogs կրթական բլոգային հարթակը, խորհուրդ տվեց օգտվել տվյալ հարթակից:

Որպես պատասխանատու՝ փորձեցի ինքս ծանոթանալ բլոգային հարթակի հնարավորություններին, յուրացնել բլոգը գործածելու հմտությունները, որպեսզի սովորողներին փոխանցեմ: Նշեմ, որ հարթակը շատ հետաքրքիր և մատչելի է: Ոգևորությունս այնքան մեծ էր, որ հաճույքով ստեղծեցի ուսումնական տեսադասերի փաթեթը:

Ուսումնական տեսադասերը նախատեսված են Edublogs.org  բլոգային կրթական հարթակում բլոգի ստեղծման և բլոգային հնարավորությունների յուրացման համար:

  1. Edublogs.org կրթական բլոգային տարածքում նոր բլոգի ստեղծում

2. Բլոգի թեմայի ընտրություն

3. Բլոգի արտաքին տեսքի կազմաձևում

4. Հղումների ավելացում

5. Բաժինների ավելացում

Читать далее «Edublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները. տեսադասերի փաթեթ»

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում. մոդուլ 1

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Թեմա 1 (5 ժամ)․ Էլեկտրոնային փոստի ստեղծում և վարում 

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • էլեկտրոնային փոստի գրանցում հարմար հարթակում

Էլեկտրոնային հասցե ունեմ 2015 թվականից, օգտագործում եմ աշխատանքային գործունեության մեջ:Էլեկտրոնային հասցեի միջոցով կապ եմ հաստատում սովորողների և ծնողների հետ:

Էլեկտրոնային փոստի միջոցով կցում եմ ֆայլեր, նկարներ, հղումներ:

  • Գրագետ նամակի կազմում
  • Նամակներ ուղարկել իրար․ անհատական, խմբային
  • Նամակի վերահասցեավորում
  • Ուղարկված նամակի որոնում

Թեմա 2 (5 ժամ)․ Ամպային տեխնոլոգիաների գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

Թեմա 3 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան  

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում

Կրթահամալիրում աշխատում եմ արդեն 8-րդ տարին: Այս տարիների ընթացքում որևէ խնդիր չի ծագել, առաջին ուս․ տարվանից սկսած տիրապետում և աշխատում եմ էլեկտրոնային մատենավարությանը: Յուրաքանչյուր աշխատանքային օր էլեկտրոնային մատյանում կատարում եմ սովորողների հաշվառում: Նախագծի , ճամորդությունների ամփոփումը ևս տեղ են գտնւմ էլ. մատյանի համապատասխան բաժնում:

Թեմա 4 (4 ժամ)․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Կրթական կայքերի հղումների որոնում
  • Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
  • Նյութերի, պաշարների գործածում
  • Նյութի որոնում
  • Նյութի արժեհավատության գնահատում
  • Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ

Իրականում ես ավելի շատ օգտվում եմ կրթահամալիրի կայքերից և բլոգներից, որոնք օգնում են կազմակերպել իմ ուսումնական գործընթացը, սակայն կան նաև շատ լավ ուսումնական կայքեր, որոնցից տարիներ շարունակ օգտվում ենք:

Ինքս գործածում եմ  wordpress.com հարթակը։

Երբեմն այցելում եմ ԿԳՄՍՆ կայք որևէ տեղեկություն իմանալու համար:

Հեռավար ուսուցման ընթացքում , որպես հարթակ օգտվել եմ  Microsoft Teams ծրագրից, որով կազմակերպել եմ առցանց դասերը։

Ավելի հաճախ օգտվում եմ ԿԳՄՍՆԿՏԱԿԿԶՆԱԿ կայքերից։

Նյութերի արժեհավատությունը ստուգում եմ պաշտոնական կայքի միջոցով, եթե հանդիպում եմ որևէ տեղեկության, անպայման գտնում եմ նյութի սկզբնաղբյուրը։

Թեմա 5 (1 ժամ)․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Քննարկում
  • Ամփոփում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման մասին վերապատրաստման շաբաթվա ընթացքում խոսեցինք Էլեկտրոնային հասցեների բացման և կիրառության մասին, էլ.հասցեի բոլոր գործիքների ճիշտ կիրառման և օգտագործման մասին: Բավականի շատ գործիքներ կային, որոնք մենք օգտագործում ենք , բայց կայինն նաև փոքրիկ նշումներ, որոնք ավելի օգտակար են դարձնում էլ. հասցեի կիրառումը, դրանք ևս ավելի շատ կսկսենք օգտագործել:

Ամպային տարածքի օգտակար կիրառության և ձևի մասին ևս անդրադարձանք:Խոսեցինք նաև էլեկտրոնային մատյանների մասին: Վերապատրաստման շաբաթվա օրերից մեկը տեսնել տեսանյութով՝

Վերապատրաստում օր երկրորդ.Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Օգնող հղումներ․

Աշխատակարգ 29.08-02.09.Վերապատրաստում

29.08- 02.09 — Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

29.08 — ժամը՝ 15.00-19.00

30.08 — ժամը՝ 15.00-19.00

31.08 — ժամը՝ 15.00-19.00

01.09 — ժամը՝ 15.00-19.00

02.09 — ժամը՝ 15.00-19.00

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ.Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

-Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքեր

  1. Կապույտով ներկի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառերը:
  2. Կարմիրով ներկի՛ր ովքե՞ր հարցին պատասխանող բառերը:
  3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

Խորամանկ –
Սխալ –
Ավել –

Ծեր –
Մոտենալ –

4․ Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:

Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ

5․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Նրանք շատ միամիտ ….. էին:

Գյուղամիջում մի ….. կար:

Եկեղեցու բակում մոշի մի ….. էր աճում:

Մաս 2

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

-Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:

-Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:

Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:

Բա իզո՛ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:

Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.

-Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:

Խորհրդականներն ուրախությունից  ծափ են տալիս:

-Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

— Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:

Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.

-Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:

Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:

-Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: — Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանել տվեք:

Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:

… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.

Իրարանցում-

Նշմարել-

Շվարել-

Աղետ-

2․ Ինչպիսի՞ն էին բալզաթցիները.

3․ Պատմի՛ր գյուղի առաջնորդի մասին.

Հուլիս-օգոստոս ամսվա հաշվետվություն

Մուտքի ճամբար նոր ընդունվող սովորողների համար

Ծնողական հավաք

Մանկավարժական աշխատողների ճամբարի առաջին օրը

Մանկավարժական աշխատողների ճամբարի երրորդ օրը

Օգոստոսյան մուտքի ճամբար

Գիտելիքի օրվա մեկնարկը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

Աշխատակարգ սեպտեմբերի 01.09-02.09

Աշխատակարգ 22.08-26.08.Վերապատրաստում

Առաջին պարապմունք․ Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Երկրորդ պարապմունք.Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Երրորդ պարապմունք.Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Չորրորդ պարապմունք.Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ուսումնական ամառ.նախագիծ -Բադալյան Սոֆա

Ուսումնական ամառ.նախագիծ-Հեսու Գրիգորյան

Ուսումնական ամառ.նախագիծ-Լևոն Ղարիբյան

Ուսումնական ամառ.նախագիծ-Սուրեն Գրիգորյան