Մուտքի ճամբար նոր ընդունվող սովորողների համար

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Ժամանակահատված ՝օգոստոսի 24-25, ժամը 10:00-12:00

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Անուշ Աթայան, Կարինե Խառատյան

Օգնականներ՝

Մասնակիցներ. կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 2-րդ և 3-րդ դասարանցիներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր»  ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար 2-րդ և 3-րդ դասարանի սովորողը մասնակցում է ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Անհրաժեշտ միջոցներ.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ
  • միրգ կամ քաղցրավենիք
  • ջուր
  • լողի պարագաներ
  • արևապաշտպան գլխարկ

Աշխատակարգ.

Օգոստոսի 24.չորեքշաբթի

Սովորողների դիմավորում և շրջայց Հյուսիսային դպրոցում

Բարևախաղ-ծանոթություն

Տեխնոլոգիական գործունեություն․ Ես /Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում/

Լող բացօթյա լողավազանում

Օգոստոսի 25. հինգշաբթի

Սովորողների դիմավորում

Թաց նկարչություն Տաթև Աթոյանի հետ

Լող բացօթյա լողավազանում