Առաջին պարապմունք.Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան

Առաջին պարապմունք (1ժամ)․ ինքնուրույն գործնական աշխատանք

Ծանոթանալ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հոդվածներին։ Ընդգծել անհասկանալի տերմինները, նախադասությունները, պարբերությունները։

Առաջադրանք․ օրենքի ո՞ր հոդվածներում կա «ուսուցիչ» բառը։

3, 17.1, 19,24, 25, 26, 29, 30, 31, 38

Հարցարան՝ ինքնաստուգման համար․

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցի՞չ է։ Ինչո՞ւ։

Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ուսուցիչ չէ, քանի որ դպրոցում կարող են աշխատել տարբեր գործառույթներ իրականացնող մանկավարժական աշխատողներ, իսկ ուսուցիչը ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող է։

  • Դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատո՞ղ է։ Ինչո՞ւ։

Այո, դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ մանկավարժական աշխատող է։

  • Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը մանկավարժակա՞ն, թե վարչական աշխատողներ են։

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենը համարվում են վարչական աշխատողներ ։

  • Հանրակրթության մասին օրենքի 25-րդ հոդվածի 4- րդ կետում գրված է․ «4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:» Կարելի՞ է այդ վարչական աշխատողին համարել ուսուցիչ։

Վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, բայց մանկավարժի պաշտոն չունի, այլ համարվում է միայն վարչական աշխատող։

Օգոստոսյան մուտքի ճամբար

Մեկնարկեց նաև առաջին, երկրորդ և երրորդ դասարանների մուտքի ճամբարները։ Նրանք բարևախաղի միջոցով ծանոթացան, Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում ընկեր Ալիսի հետ կավով աշխատեցին, ընկեր Տաթևի հետ թաց նկարչություն իրականացրեցին, սովորեցին Ձիուկը ընկեր Հասմիկի հետ և Թամզարա պարեցին, դե իհարկե մի լավ լողացին և միմյանց հաջողություն մաղթեցին՝ նոր ուսումնական տարում նորից հանդիպելու ակնկալիքով։

Մանկավարժական աշխատողների ճամբարի երրորդ օրը

Այսօր մանկավարժական աշխատողների ճամբարի 3-րդ օրն էր։ Հյուսիսում օրը շատ հագեցած էր, քանի որ այսօր «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցները Հյուսիսում էին։ Մեկնարկեց նաև առաջին, երկրորդ և երրորդ դասարանների մուտքի ճամբարները։ Նրանք բարևախաղի միջոցով ծանոթացան, Վիգեն Ավետիս  քանդակի դպրոցում ընկեր Ալիսի հետ կավով աշխատեցին, նախաճաշեցին, որից հետո մի լավ լողացին և միմյանց հաջողություն մաղթեցին՝ հաջորդ օրը նորից հանդիպելու ակնկալիքով։

Ամբողջական նյութը՝ հղումով։

Լուսաբանող՝ Մանե Հարությունյան

Ծնողական հավաք

Մասնակիցներ՝ Հյուսիսային  դպրոցի 3.1 դասարանի սովորողների ծնողներ

Ամսաթիվը՝ 26.08.2022թ.

Ժամը՝ 10:00

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Ծրագրում՝

Դասարանական բլոգ՝ https://srbuhi.school.blog/

Հյուսիսային դպրոց-պարտեզի ենթակայք՝ artschool.mskh.am

Աշխատակարգ 22.08-26.08.Վերապատրաստում

22.08-26.08 — Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

22.08 — ժամը՝ 15:00 -16:00

23.08 — ժամը՝ 15:00 — 16:00

24.08 — ժամը՝ 15:00 — 16:00

25.08 — ժամը՝ 15:00 — 16:00

26.08 — ժամը՝ 15:30-16:00

Մանկավարժական աշխատողների ճամբարի առաջին օրը

Մանկավարժական աշխատողների ճամբարը բազմազբաղ և բազմաբովանդակ էր, քանի որ կրթահամալիրում մեկնարկել էին նաև երկարացված օրվա կազմակերպիչների ճամբարը, «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը, ինչպես նաև պարտադիր ատեստավորման համար վերապատրաստումները։

Ավելին՝ դասվարի բլոգում։

Լուսաբանող՝ Կարինե Խառատյան

Լողափնյա աշուն

Լողափնյա աշուն նախագիծ

Հյուսիսային  դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սոորողներ

Նախագծի նպատակը

Սովորողներին նախապատրաստում և տրամադրում  է  ուսումնական տարվա խոստումնալից  և  հետաքրքիր մեկնարկին: Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։

Ընթացք

Սեպտեմբերի 1- ից սեպտեմբերի 31-ը

Սովորողներն ինքնուրույն զգեստափոխվում են, մարզվում, ցնցուղով ցողվում,  լողում և լողափնյա խաղեր իրականացնում։

Поделиться ссылкой:

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տիեզերք ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը` շուրջտարյա

Նպատակը՝  Պատկերացում տալ Արեգակնային համակարգի, մասնավորապես՝ Երկիր մոլորակի մասին։

Խնդիրները

  • Զարգացնել տեսանյութեր դիտելու, տեղեկություններ կարդալու, դրանց բովանդակությունը ներկայացնելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել ունեցած տեղեկույթը ներկայացնելու կարողությունները PowerPoint ծրագրով
  • Զարգացնել PowerPoint ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել խմբում աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել դիտարկումներ, դիտումներ, ուսումնասիրություններ կատարելու կարողություններ
  • Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը

Գործունեությունը և արդյունքը

1-ին փուլ

  • Կարդալ, դիտել, մեկնաբանել, քննարկել  ուսումնական նյութեր և  տեսանյութեր հետևյալ թեմաների մասին`
  1. Արեգակնային համակարգ   1  ,  2 , 3 (ռուս.)
  2. Երկիր մոլորակ ,2(ռուս)
  3. Գլոբուս, Քարտեզ
  4. Տարվա եղանակներ
  5. Գիշեր, ցերեկ
  6. Մայրցամաքներ, օվկիանոսներ
  7. Բնական երևույթներ
  8. Բնական տարերքներ
  9. Բնական ռեսուրսներ

2-րդ փուլ

  • 2-3 հոգիանոց խմբերով տեղեկատվական նյութեր պատրաստել թվարկած թեմաների մասին.
  • Աշխատանքները ներկայացնել ընկերներին, հրապարակել բլոգներում

3-րդ փուլ

  • Կարդալ արևի, լուսնի, աստղերի, գիշերվա, ցերեկի մասին ավանդապատումներ

Ես․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 3-րդ տարվա սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ սեպտեմբեր

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ նորեկ սովորողների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Մեդիահմտությունների, մեդիագործիքների ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • Բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • Անհրաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում
  • Հարցեր տալու (մշակելու) ու հարցազրույց վարելու հմտությունների ձևավորում ու զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում
  • Համագործակցային հմտությունների զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (սովորողի բլոգ, դասարանական բլոգ, ենթակայք, կայք):