Ձմեռային ճամբարի ընթացքում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները առողջագետ ընկեր Քրիստինեի հետ ծանոթացան օճառի պատրաստման բաղադրիչներին և պատրաստեցին օգտակար և գեղեցիկ օճառներ։
Ընթացքը տեսանյութում՝
Ձմեռային ճամբարի ընթացքում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները առողջագետ ընկեր Քրիստինեի հետ ծանոթացան օճառի պատրաստման բաղադրիչներին և պատրաստեցին օգտակար և գեղեցիկ օճառներ։
Ընթացքը տեսանյութում՝
Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրված, նախագծային ուսուցում։
Սովորողը մասնակցում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների, ձեռք բերում տարատեսակ հմտություններ ու կարողություններ, որոնք ապահովում են նրա համակողմանի զարգացումը։
Կրտսեր դպրոցում սովորողները նաև մասնակցում են տարբեր ծեսերի, համերգների, ցուցահանդեսների, փառատոնների, ստուգատեսների՝ ազգագրական, երաժշտական, ընթերցողական, խոհանոցային, մարզական, տեխնոլոգիական, տրամաբանական և այլն։
Ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ են ուսումնական ճամփորդությունները, որոնք սովորողի համար ուսումնական աշխատանք են։
Ուսուցման կազմակերպման ձևերը տարբեր են։ Առկա ուսուցման ձևից սովորողը կարող է անցնել հեռավար, առցանց-ինքնակրթության, համակցված ձևերին։
Սովորողը, սկսած առաջին դասարանից, աստիճանաբար ձեռք է բերում մեդիահմտություններ, կիրառում նոթբուք-նեթբուք, պլանշետ, որոնց միջոցով ապահովում է մեդիակարողությունների զարգացում, մեդիահմտությունների կիրառում, ամրապնդում։
Читать далее «Ընդունելություն 2023-2024»
Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է առաջին դասարանի՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով ընդունելություն 2023-2024 ուստարում։
Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 6 տարեկան ընկեր: Ես Սրբուհի Ներսիսյանն եմ, երկու սեբաստացիների մայրիկ։ 2015-թ-ից սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ:Սովորել եմ Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ֆինանսներ և վարկ բաժնում, երկրորդ կրթությունս մանկավարժական է՝ սովորել եմ Մեսրոպ Մաշտոցի անվան մանկավարժական համալսարանում։Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով ցանկանում եմ փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:
2022-2023 ուսումնական տարում աշխատանքս սկսելու եմ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։
Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ։
Մեր բաց և ստեղծական միջավայրում սովորում ենք երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի, մարմնամարզական խաղերի, ստուգատեսների միջոցով։ Դպրոցում միասին լողում ենք, մարզվում, հեծանիվ վարում։ Ուսումնական ճամփորդությունների ընթացքում փոխանցում ենք հայրենագիտական գիտելիքներ, կազմակերպում և իրականացնում ենք ճամփորդություններ, բարձունքների հաղթահարում։ Սովորողն իրականացնում է միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, բնագիտական փորձեր։ Ուրախ օտար լեզու նախագծով յուրացնում և գործածում է օտար լեզուն։
Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․
Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում։
Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում։
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում-գործածում պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններ։
Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
Լող, հեծանվավարություն, վազք, քայլք
Հայրենագիտական հանրակրթություն՝
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում։
Էկոլոգիական հանրակրթություն՝
Միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, Բնագիտական փորձերի, բնական երևույթների դիտարկումների, հետազոտությունների միջոցով բնության գաղտնիքները բացահայտելու հնարավորություն։
Գործնական օտար լեզու՝
Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն
Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում։
Միջավայրը.
Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Կրթական պարտեզ
Խոհանոց
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․
— Երկարացված օրվա
— սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
Լրացուցիչ կրթություն.
Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, թմբուկ, կիթառ, շվի)
Կերպարվեստ (նկարչություն, քանդակ, խեցեգործություն, մետաղագործություն-ոսկերչություն)
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար
Կարատե
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտագրման հարցաթերթ
Ուսումնառությանը վերաբերող փաստաթղթեր.
Ուսումնական պլան
Ուսումնառության պայմանագրեր
Սովորողի գործունեությանը վերաբերող՝ ուսումնական պլաններով որոշված կարգեր
Ավելին՝ այստեղ:
Ուսումնական բլոգ՝ Սրբուհի Ներսիսյանի մեդիամիջավայր
Էլեկտրոնային հասցե՝ s-nersisyan@mskh.am
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռ.` 077.78.82.84
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/
Հասցե՝ ՀԱԹ Րաֆֆի 69/1, հեռ.՝ 010.73.52.10
Ազգարական փառատոնի ընթացքում ևս մեկ անգամ հանդիպեցինք Տեխնոլոգների ջոկատի և ընկեր Հասմիկի հետ։Այս անգամ ևս խաղացինք ազգային խաղեր։Ընկեր Հասմիկը ներկայացրեց մի քանի ազգային պար և դրանց նշանակությունը մեր պատմությոան մեջ։Շնորհակալություն ընկեր Հասմիկին։
Ավելին տեսանյութերում՝

Ձմեռային ճամբար
Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`
Հունվարյան նախագծեր՝
Ուսումնական խաղեր՝
Ուսումնական տեսանյութեր՝
Ձմեռային ճամբարի ընթացքում Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատին հյուր եկան մաթեմատիկների ջոկատը ընկեր Անիի հետ միասին։Հանդիպման ընթացքում մաթեմատիկների ջոկատի սովորողները կրտսեր ընկերներին ծանոթացրեցին scratch ծրագրի հետ, որի միջոցով հնարավոր է ուսումնական խաղեր ստեղծել։Հանդիպման ընթացքում սովորողները գրանցվեցին և ծանոթացան ծրագրի գործիքներին։Հանդիպումը շարունակական է լինելու։Համագործակցության ավարտին սովորողները կստեղծեն իրենց մտածած խաղերը և կներկայացնեն իրենց բլոգներում։
Ձմեռային ճամբարի ընթացքում ունեցանք ևս մեկ ուրախ մարզական օր։
Ավագ դպրոցի սովորողները, ովքեր հանդիսանում են ընկեր Ալիսի սովորողները, ճամբարւժի ընթացքում մեզ հյուր եկան և օգնեցին կավով պատրաստել դիջի գործիքներ՝ վրան կատարելով հայկական զարդանախշեր։
Ձմեռային ճամբարի ընթացքում 3․1 դասարանի սովորողները հանդիպեցին 2.1 դասարանի սովորողների հետ և սովորեցրեցին ինչպես պատրաստել շարժական մեդիաբացիկներ։Քանի որ նաև դդմածես նախագիծն էինք իրականացնում այդ ընթացքում, այդ պատճառով սովորողները պատրաստեցին զվարճալի դդմաբացիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր կրտսեր սովորողների համար։
Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում հանդիպեցինք բնագետների ջոկատի հետ, ովքեր մեզ ներկայացրեցին հետաքրքիր փորձեր։