Նախագծի մասնակիցներ՝ առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ
Նախագծի ժամանակահատված՝ հունիս-սեպտեմբեր ամիսներ
Նախագծի նպատակ՝ ստեղծել սովորողների մասին պատմող տեսաֆիլմեր, ներգրավել ընտանիքի անդամներին։ Ընտանիքի ներգրավմամբ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, զարգացնել սովորողների աշխարհաճանաչողական կարողություններն ու շրջակա միջավայրում ինքնադրսևորումը։
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացումը:
Մուտքի ճամբարին մասնակցող սովորողին առաջարկվում է ընտրել ներքոնշյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և տեսանյութով պատմել ․
- Ես՝ սովորողները ներկայանում և ներկայացնում են իրենց մասին։
- Իմ խաղալիքը
- Իմ ընտանիքը
- Իմ անունը՝ ներկայացնում են անվան պատմությունը
- Իմ բակը
- Իմ քաղաքը
- Ես ճամփորդ եմ
- Ամառային հանգիստ
- Իմ առօրյան
Նախագծի ընթացքը՝
Ծնողների, մեծերի օգնությամբ պատրաստել տեսանյութ, որտեղ սովորողները կպատմեն իրենց մասին՝ ո՞վ է ինքը․ իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, սիրելի խաղի, հերոսների, խաղալիքների, գույների առօրյայի մասին։ Ի՞նչ գիտի դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը։ Ծնողների օգնությամբ տեղադրում youtube-յան ալիքում։
Ինչպե՞ս բացել youtube-յան ալիք․ տեսնել տեսադասով։
Տեսադասը ստորև՝
Ես ճամփորդ եմ․․․
Ամռանը բոլորը սիրում են շատ ճամփորդել, լինել տարբեր վայրերում, բնակավայրերում, տեսարժան վայրերում, ճամբարներում: Ներկայացրեք ձեր ճամփորդական ամառը տեսաֆիլմի տեսքով, ցույց տվեք ձեր գյուղը, այն վայրը, որտեղ հանգստացել եք, պատմեք ձեր անցկացրած օրերի մասին:
Տեսանյութերի յութուբյան հղումը ուղարկի՛ր s-nersisyan@mskh.am էլ․ հասցեով։
Անհրաժեշտ գործիքները՝ տեսախցիկ, հեռախոս
Տեխնիկական պահանջներ՝
- Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
- Նկարահանման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
- Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
- Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
- Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի, պատկերը չայրելու համար
Նախագծի արդյունքում ստեղծված տեսանյութերի 2020 -2021 ուսումնական տարվա փաթեթը որպես օրինակ՝
Ընտանեկան կինոթատրոն (մուլտֆիլմի, ֆիլմի դիտում…)
1. Առաջարկում եմ դիտել հետևյալ մուլտֆիլմերը: Լավ կլինի դու էլ քեզ դուր եկած մուլտֆիլմերն առաջարկես՝ տեսանյութի կամ ձայնանյութի միջոցով :
Ուսուցողական մուլտեր, ֆիլմեր
- «Մայր բնություն»
- «Կախարդական լավաշը»
- «Պինգվինաշեն»
- «Պույ-Պույ մկնիկը»
- «Անբան Հուռին»
- «Անահիտ»
- «Անձրեւ»
- «Արեւ»
- «Ծիածան»
- «Ձյուն»
- Pixar «Գիշեր-ցերեկ»
- Pixar «Լուսին»
- Pixar «Ամպը»
- Pixar «Շնիկը»