Տիեզերք․ Ուսումնական նախագիծ

  • .Լուսին
  • .Արև
  • .Աստղ

Նպատակները՝

  • Զարգացնել տիեզերքի, Երկիր մոլորակի մասին գիտելիքները,
  • Պատմել լուսատուների մասին.

Խնդիրները՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  •  Բանավոր խոսքի զարգացում
  • Երկնային երևույթների ուսումնասիրություն, նկարագրություն
  •  Համեմատելու, վերլուծություններ անելու, արագ կողմնորոշվելու  ունակությունների զարգացում
Читать далее «Տիեզերք․ Ուսումնական նախագիծ»

Լողափնյա աշուն

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Տևողությունը՝ սեպտեմբեր ամիս

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:
Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։ Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր

Առաջին դասարանցիների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում, աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Դասարանական օրացույց 2023-2024 թվական

Դասարանական օրացույցի հիմնական ուղղությունները՝

  • կրթահամալիրային օրացույցային նախագծեր.
  • դասարանական (խմբային, անհատական, ընտանեկան) նախագծեր.
  • համագործակցային, կրթական փոխանակումների նախագծեր.
  • ճամփորդական նախագծեր.
  • ռադիո, TV հաղորդումների ժամանակացույց.
  • ֆլեշմոբներ.
  • ծննդյան տոներ
  • Այլ (մարզատոն, ստուգատես, փառատոն..)…

Ամենամսյա ֆլեշմոբ

  • Մայրենի ՝ յուրաքանչյուր ամսվա 2-րդ չորեքշաբթին
  • Անգլերեն՝ յուրաքանչյուր ամսվա 3-րդ չորեքշաբթին
  • Ռուսերեն՝ յուրաքանչյուր ամսվա 4-րդ երկուշաբթին
  • Մաթեմատիկա՝ յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթին
  • Շախմատ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթը
Читать далее «Դասարանական օրացույց 2023-2024 թվական»

Գիտելիքի օր՝ Սեպտեմբերի 1

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի Էստրադա

Օրը՝ սեպտեմբերի 01

Օրակարգում՝

  • Ընդհանուր պարապմունք
  • Կրթական շքերթի նախապատրաստություն
  • Նախաճաշ
  • Երաժշտական գործունեություն

Երգեր՝

Երգեր՝

Պարեր՝

Երգեր՝

Պարեր՝

Читать далее «Գիտելիքի օր՝ Սեպտեմբերի 1»

Բարև, ես եմ․ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ

Նախագծի ժամանակահատված՝ հունիս-սեպտեմբեր ամիսներ

Նախագծի նպատակ՝ ստեղծել սովորողների մասին պատմող տեսաֆիլմեր, ներգրավել ընտանիքի անդամներին։ Ընտանիքի ներգրավմամբ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, զարգացնել սովորողների աշխարհաճանաչողական կարողություններն ու շրջակա միջավայրում ինքնադրսևորումը։

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացումը:

Մուտքի ճամբարին մասնակցող սովորողին առաջարկվում է ընտրել ներքոնշյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը և տեսանյութով պատմել ․

  • Ես՝ սովորողները ներկայանում և ներկայացնում են իրենց մասին։
  • Իմ խաղալիքը
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը՝ ներկայացնում են անվան պատմությունը
  • Իմ բակը
  • Իմ քաղաքը
  • Ես ճամփորդ եմ
  • Ամառային հանգիստ
  • Իմ առօրյան
Читать далее «Բարև, ես եմ․ուսումնական նախագիծ»

ՈՒսումնական ճամփորդություն․ Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար

ՎայրըԱրագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար

Օրը` սեպտեմբերի 22

Մեկնում` ժամը՝ 10։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ` 15:30-16։00-ի սահմանում Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ, ծնողներ

Երթուղի՝ Երևան-Ապարան, հեռավորությունը՝ 58,4կմ

Տևողություն՝ 1ժամ, 13 րոպե

Քարտեզը՝ հղումով

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան

Օգնական՝  Սիրանույշ Պետրոսյան

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը

Խնդիրները՝

  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
  • Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:

Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում

  • Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում
  • Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում
  • Առաջին օգնության տարրական կանոնների մասին տեղեկություն
  • Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
  • Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։
Читать далее «ՈՒսումնական ճամփորդություն․ Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար»

Ես․ Ուսումնական նախագիծ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Տևողությունը՝ սեպտեմբեր ամիս

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Читать далее «Ես․ Ուսումնական նախագիծ»

Ծնողական սեմինար-հանդիպում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի ծնողական համայնք

Ամսաթիվը՝  24.08.2023

Ժամը՝  13:00

Վայրը՝ Հյուսիսային  դպրոց

Ծրագրում՝

Ծանոթություն ծնողական համայնքի անդամների հետ

«Իմացումի հրճվանք» ծրագրի ներկայացում

Դասարանական բլոգ՝ https://srbuhi.school.blog/

Կրթահամալիրի կայք՝ https://mskh.am/

Հյուսիսային դպրոց-պարտեզի ենթակայք՝ https://northschool.mskh.am/

Ուսումնառության պայմանագրի, ուսումնական պլանի ներկայացում, առաջարկությունների, դիտարկումների գրանցում

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Անհրաժեշտ ուսումնական նյութերի ցանկ

Սովորողի ուսումնական-թվային գործիքին ներկայացվող պահանջներ

Սովորողների անհատական էլեկտրոնային հասցեների փոխանցում, Outlook համակարգի ներկայացում, պարզաբանումներ։

Մանկավարժական օգոստոսյան ճամբարի աշխատակարգ՝

Մանկավարժության լաբորատորիայի մշակումը

Օգոստոսի 22-30

Աշխատանքային ուղղություններ

Մանկավարժական խորհրդի քննարկումներ

  • Օգոստոսի 22՝  Նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպչական հարցերի, խնդիրների քննարկում
  • Օգոստոսի 23՝ Ուսումնական պլանով որոշված կարգերի քննակում․ ամռավա ընթացքում մշակումների ներկայացում
  • Օգոստոսի 24՝  Դասավանդողների անհատական պլաններ, օրացույցներ
  • Օգոստոսի 25՝ Դպրոցի օրացույցի ստեղծում
  • Օգոստոսի 28՝ Դասավանդողների անհատական աշխատաժամանակների, օրացույցների հրապարակում, սեպտեմբերի նախագծերի հրապարակում
  • Օգոստոսի 29-
  • Օգոստոսի 30-6 տարեկանների օգոստոսյան մուտքի ճամբար
  • Օգոստոսի 31-ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ամփոփում
  • Սեպտեմբերի 1-Ուսումնական տարվա մեկնարկ