Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․2 և 1.1 դասարաններ
Օրը՝
Ժամը՝ 10:00-11։00

Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին

Նկարագրություն՝
3-րդ դասարանի սովորողները այցելում են առաջին դասարանի սովորողներին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, որ երկրաչափական պատկերների միջոցով նկարեն կերպարներ, վերջում մուտքագրեն իրենց անունները և պահպանեն նկարները։

  • բացել Paint ծրագիրը
  • ծանոթանալ գործիքներին
  • օգտագործել երկրաչափական պատկերները
  • նկարել կերպարներ
  • մուտքագրել անունները
  • ճիշտ անջատել համակարգիչը

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․3 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Նախագծի ժամանակահատվածը՝ Հոկտեմբեր–նոյեմբեր

Նախագծի նպատակն է՝

  •  սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն
  • զարգանում է ճանաչողական, իմացական ոլորտը
  • խոհարարական հմտությունների զարգացում
  • դասարան–լաբորատորիայում ստեղծել փոքրիկ դասարանական մառան

Գործունեության ընթացք՝

Սովորողների հետ քննարկում ենք անցկացնում, թե ինչ է մառանը, ինչից և ինչ կարող ենք պատրաստել մառանում պահելու համար: Նախագծի ընթացքում կունենանք ճամփորդություններ որի ընթացքում կկատարենք բերքահավաք։ Բերքահավաքի արդյունքում հավաքած բերքով կպատրաստենք չիր, չամիչ,մուրաբա։ Նախագծի ընթացքում կիրականացնենք նաև Թթուդրիկի, արիշտայի, սուջուխի ծեսերը։

Читать далее ««Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ» →

«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Նպատակը՝
ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Տևողությունը՝ հոկտեմբեր ամիս
Տարիքային խումբը՝ 6-8 տարեկաններ (առաջինից երրորդ դասարանցիներ)
Սպասվելիք արդյունքներ՝
Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Ստեղծագործությունների ցանկ
«Աքաղաղն ու կտուրը»,

«Մեղու», 

«Բզեզ» , 

«Գիշեր»,

«Ծիածան»,

«Փեսացու մուկիկը»

,«Մոծակի մահը »

,«Մուկն ու կատուն»

Խնկոյանական օրերը առաջին դասարանում
Նպատակը՝

Читать далее ««Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ» →