






Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․3 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Նախագծի ժամանակահատվածը՝ Հոկտեմբեր–նոյեմբեր
Նախագծի նպատակն է՝
- սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն
- զարգանում է ճանաչողական, իմացական ոլորտը
- խոհարարական հմտությունների զարգացում
- դասարան–լաբորատորիայում ստեղծել փոքրիկ դասարանական մառան
Գործունեության ընթացք՝
Սովորողների հետ քննարկում ենք անցկացնում, թե ինչ է մառանը, ինչից և ինչ կարող ենք պատրաստել մառանում պահելու համար: Նախագծի ընթացքում կունենանք ճամփորդություններ որի ընթացքում կկատարենք բերքահավաք։ Բերքահավաքի արդյունքում հավաքած բերքով կպատրաստենք չիր, չամիչ,մուրաբա։ Նախագծի ընթացքում կիրականացնենք նաև Թթուդրիկի, արիշտայի, սուջուխի ծեսերը։
Լեզվագործունեություն՝
Կծանոթանանք մերգերին և բանջարեղեններին, մրգերից և բանջարեղեններից կստեղծենք կերպարներ և փոքրիկ հեքիաթների, հանելուկների հորինուկների փաթեթ կստեղծենք։ Կհեգենք բանջարեղենների և մրգերի անունները։
Տեխնոլոգիական աշխատանք՝
Նախագծի ընթացքում կնկարենք, կծեփենք այն մրգերն ու բանջարեղենները, որնք տեղ կգտնեն մեր մառանում։ Կստեղծենք պիտակներ, որոնցով կպիտակավորենք մառանում առկա համովությունները։
Մաթեմատիկակա՝
Կհաշվենք, կհամեմատենք, մրգերն ու բանջարեղենները։ Յուրաքանչյուր խոհանոցային գործունենությունից առաջ կկշռենք անհարաժեշտ պարագաները։