Առաջին դասարանի սովորողները առաջին անգամ ճամփա ընկան դեպի փակ լողավազան, որի մասին շատ լսել էին և անհամբերությամբ սպասում էին, որպեսզի տեսնեին լողավազանն և լողային։Ինչպես միշտ ճանապարհը դեպի լողավազան անցնում ենք քայլքով, մարզվելով, երգելով և արտասանելով, ինչպես նաև ամենահետաքրքիր և գեղեցիկ զրույցներով։Փակ լողավազան հասնելուն պես աննկարագրելի էր սովորողների հիացմունքն ու ոգևորություն։Ծանոթացանք ընկեր Քրիստինեի հետ և սկսեցինք լողուսուցումը։
Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, ներս-դուրս հասկացություններ:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներն ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի և երկարության։
Կրթական շքերթի նախապատրաստվելու շաբաթվա ընթացքում իրականացնեցինք տարբեր գործունեություններ՝ երաժշտական, խաղային, տեխնոլոգիական, մարզական հետաքրքիր, ստեղծական երևակայական և այլն: Յուրաքանչյուր օրն ունեցավ իր հետաքրքիր անվանումը։ Նվեր օրերն ամփոփվեց կրթական շքերթով Մարմարյա սրահում։
Կրթական շքերթի նախապատրաստական աշխատանքների ամփոփումը ստորև՝
Հյուսիսային դպրոցում այսօր ձմերուկի օր էր։Առավոտյան սովորողներին ներկայացրեցի, թե ինչ օր ենք ունենալու, և այդ պահից սկսած անհամբեր սպասում էին ձմերուկներին։
Անցկացրեցինք ձմերուկով էստաֆետային խաղեր, մի լավ գլորեցինք և վերջում իհարկե համտեսեցինք ։Սովորողների ոգևորությունն անսահման էր։Պարզվեց, որ գրեթե բոլորը շատ են սիրում ձմերուկ։
Սեպտեմբերի չորսին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ «Լվացքատոն» ցուցահանդես- համերգը՝ որին մասնակցեցին նաև առաջին դասարանի սովորողները։Օրը լցված էր գունեղ էմոցիաներով, ժպիտներով ու գեղեցիկ երաժշտությամբ։