Ուսումնական ճամփորդություն․Բերքահավաք խնձորի այգում

Վայր՝ ք․ Աշտարակ, Ռաֆայել Հունանյանի խնձորի այգի

Մեկնում`  հոկտեմբերի — 11-ին, ժամը՝ 10։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 1․1 և 1․2 դասարաններ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Ռոզա Մելիքյան, Սիրանույշ Պետրոսյան

Նպատակ՝

  • Սովորողների հետ իրականացնել այգու ուսումնասիրություն, խնձորի տեսակների տարբերակում
  • Կատարել բերքավաք , բերքը վերածել չրի և մուրաբայի
  • Ծանոթանալ խնձորի պահեստավորման ընթացքին

Խնդիրներ՝

  • Ծանոթանալ խնձորի այգիների առանձնահատկություններին՝ միաշարք, ըստ տեսակի։
  • Ծանոթանալ այն բոլոր միջոցներին և գործիքներին, որով կատարվում է խնձորի հավաքը․ դույլ, փոքրիկ աստիճան, դույլի համար ամրակ, արկղեր։
  • Ծանոթանալ խնձորի մշակմանը․ կներկայացնի Ռաֆայել Հունանյանը
  • Միասին կատարել խմբային աշխատանք՝ քաղել խնձորը, դասավորել արկղերում, տեսակավորել՝ ըստ չափսերի և տեսակի։
  • Կատարել աշխատանքի բաշխում՝ բաժանվել խմբերի․ առաջին խմբին նշանակել բերքի հավաքման պատասխանատու, երկրորդ խմբին՝ բերքի տեղափոխման պատասխանատու, երրորդ խմբին՝ տեսակավորման և դասավորման պատասխանատու։
  • Այցելել Աշտարակի պահեստ-սառնարան, որտեղ կծանոթանանք բերքի պահեստավորմանը
  • Խնձորը բերել Հյուսիսային դպրոց և պատրաստել չրեր, մուրաբաներ

Խնձորաղաղեր՝

Թիմային խնձորուտոցի․ ով շատ ուտի, նա կհաղթի

Խնձորագլոր․ գլորել խնձորները հնարավորինս հեռու

Խաղերը կլուսաբանի դասարանական բլոգներում

Читать далее «Ուսումնական ճամփորդություն․Բերքահավաք խնձորի այգում»

Սովորող-սովորեցնող նախագիծ․Փոխանցում եմ մեդիահմտություններ․Մուտքագրում ենք Paint ծրագրի մեջ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․2 և 1.1 դասարաններ
Օրը՝ հոկտեմբերի 18
Ժամը՝ 12:50-13։35

Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին

Նկարագրություն՝
2-րդ դասարանի սովորողները այցելում են առաջին դասարանի սովորողներին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, նկարեն <<Ամպն ու սարը>> բանաստեղծությունը, մուտքագրեն <<Սար>> բառը և իրենց անունները, պահպանեն նկարները։

  • բացել Paint ծրագիրը
  • գործածել գործիքները
  • օգտագործել երկրաչափական պատկերները
  • նկարել կերպարներ
  • մուտքագրել անունները
  • ճիշտ անջատել համակարգիչը

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա նախագծեր՝

Գիտելիքի օր՝ Սեպտեմբերի 1

Կրթական շքերթ 2023
Լողափնյա աշուն․Ուսումնական նախագիծ
Ես․ Ուսումնական նախագիծ
Բարձունքի հաղթահարում․Ուսումնական նախագիծ՝ Բարձունքի հաղթահարում․
«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ
«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

Սեպտեմբեր ամսվա նախագծերի իրականացման արդյունքները՝

Բարև, ես եմ ․ ուսումնական նախագիծ

Նվեր օր․Առավոտյան ընդհանուր պարապմունք

Նվեր օր․«Լվացքատոն» ցուցահանդես- համերգ

Ջա՜ն, լողում ենք

Ուրախ չլմփոցներ

Ձմերուկով էստաֆետային խաղեր, ձմերուկգլորոցի, ձմերուկուտոցի

Բզզան օր․Աթաբեկ Խնկոյան «Մեղու»

Կրթական շքերթը Հյուսիսային դպրոցում

Կրթական շքերթ 2023

Քայլք + լողուսուցում

Նկարում ենք Հ.Թումանյանի «Ծիտը» հեքիաթը

Լող․Կրկին փակ լողավազանում ենք

Պլաստիլինով ծեփում ենք մոլորակները

Paint ծրագրով նկարում ենք «Պոչատ աղվեսը» հեքիաթը

PAINT ծրագրով նկարում ենք «ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ» ՀԵՔԻԱԹԸ

Աշխատակարգ՝

Գիտելիքի օր՝ Սեպտեմբերի 1

Աշխատանքային նախագիծ 04.09.2023-08.09.2023

Աշխատանքային նախագիծ 11.09.2023-15.09.2023

Աշխատանքային նախագիծ 18.09.2023-22.09.2023

Աշխատանքային նախագիծ 02.10.2023-06.10.2023

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծերը՝

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Ես․ Ուսումնական նախագիծ

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Աթաբեկ Խնկոյան « Լուսին, լուսին, լուսերես»

Աթաբեկ Խնկոյան «Գիշեր»

Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, վերև-ներքև, ներս-դուրս, վրա- տակ, մեջտեղ, երկար, կարճ, հաստ, բարակ, մեծ, փոքր հասկացություններին:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի, նյութի և երկարության։Ծանոթանալ երկրաչափական պատկերներին։

Читать далее «Աշխատանքային նախագիծ 02.10.2023-06.10.2023»

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 18-րդ հավաք

Տևողությունը՝ հոկտեմբերի 2-29

Բովանդակությունը`

Ուսումնական բաց պարապմունքներ

  • Սովորող-սովորեցնող
  • Բանավոր մաթեմատիկա
  • Ընթերցողական նախագծեր
  • Պարտեզապուրակային գործունեություն
  • Մարզական պարապմունքներ
  • Սովորողի ընտրած գործունեություն
  • Հյուրեր, վարպետության պարապմունքներ
  • Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական նախագծեր՝

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

«Խնկոյանական օրեր» նախագիծ

ՈՒսումնական ճամփորդություն․ Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Հարթակում ծնողն է.

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․Թատրոն-խաղ

Նախագիծը լրամշակվում է․․․

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․

Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 12

Ժամը՝ 11:00-12:00

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, 1-ին դասարանի սովորողներ

Վայրը` Հյուսիսային դպրոց֊պարտեզ

Նպատակը՝ ծանոթացում Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

Իմացածը փոխանցելու և համագործակցային հմտությունների զարգացում

Ընթացքը

Նախագծի ծանոթացում, ընթերցումներ, փորձեր, հանդիպումներ, խմբային և անհատական աշխատանք

Արդյունքը

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին և արդյունքում ստեղծվում է խաղ-թատրոն

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: