Վայր՝ ք․ Աշտարակ, Ռաֆայել Հունանյանի խնձորի այգի
Մեկնում` հոկտեմբերի — 11-ին, ժամը՝ 10։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 1․1 և 1․2 դասարաններ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Ռոզա Մելիքյան, Սիրանույշ Պետրոսյան
Նպատակ՝
- Սովորողների հետ իրականացնել այգու ուսումնասիրություն, խնձորի տեսակների տարբերակում
- Կատարել բերքավաք , բերքը վերածել չրի և մուրաբայի
- Ծանոթանալ խնձորի պահեստավորման ընթացքին
Խնդիրներ՝
- Ծանոթանալ խնձորի այգիների առանձնահատկություններին՝ միաշարք, ըստ տեսակի։
- Ծանոթանալ այն բոլոր միջոցներին և գործիքներին, որով կատարվում է խնձորի հավաքը․ դույլ, փոքրիկ աստիճան, դույլի համար ամրակ, արկղեր։
- Ծանոթանալ խնձորի մշակմանը․ կներկայացնի Ռաֆայել Հունանյանը
- Միասին կատարել խմբային աշխատանք՝ քաղել խնձորը, դասավորել արկղերում, տեսակավորել՝ ըստ չափսերի և տեսակի։
- Կատարել աշխատանքի բաշխում՝ բաժանվել խմբերի․ առաջին խմբին նշանակել բերքի հավաքման պատասխանատու, երկրորդ խմբին՝ բերքի տեղափոխման պատասխանատու, երրորդ խմբին՝ տեսակավորման և դասավորման պատասխանատու։
- Այցելել Աշտարակի պահեստ-սառնարան, որտեղ կծանոթանանք բերքի պահեստավորմանը
- Խնձորը բերել Հյուսիսային դպրոց և պատրաստել չրեր, մուրաբաներ
Խնձորաղաղեր՝
Թիմային խնձորուտոցի․ ով շատ ուտի, նա կհաղթի
Խնձորագլոր․ գլորել խնձորները հնարավորինս հեռու
Խաղերը կլուսաբանի դասարանական բլոգներում
Ծրագրում՝
Առավոտյան եկեղեցու բակից շարժվում ենք դեպի Աշտարակ, որտեղ մեզ սպասելու է Ռաֆայել Հունանյանը ։ Միասին ուղևորվում ենք իրենց այգի, նա մեզ կծանոթացնի իր այգում, որտեղ տարբեր տեսակի խնձորներ կան։ Սովորողները կծանոթանան անհրաժեշտ պարագաներին և կբաժանվենք թիմերի ու կսկսենք փոքրիկ բերքհավաք։ Կտեսակավորենք արկղերում, որից հետո կունենանք փոքրիկ ընդմիջում և կիրականացնենք նախատեսված խաղերը։ Բերքը դասավորելուց հետո կգնանք պահեստ, որտեղ կծանոթանանք պահեստավորման աշխատանքներին, կիմանանք ինչ ջերմաստիճանում է պետք պահել խնձորը, ի դեպ ըստ տեսակի պահելու ջերմաստիճանները տարբեր են։ Բերքը դասավորելուց հետո կգնանք պահեստ, որտեղ կծանոթանանք պահեստավորման աշխատանքներին, կիմանանք ինչ ջերմաստիճանում է պետք պահել խնձորը, ի դեպ ըստ տեսակի պահելու ջերմաստիճանները տարբեր են։
Պահեստից հետո կուղևորվենք Հյուսիսային դպրոց, մեզ հետ բերելով խնձորի պաշար։
Հաջորդ օրը կսկսենք չրի և մուրաբայի պատրաստումը․ Սրբուհի Ներսիսյանը 1․1 դասարանի սովորողների հետ կպատրաստեն չրեր, Մարի Միքայելյանը 1․2 դասարանի սովորողների հետ կպատրաստեն մուրաբա։
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ալկոգել
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Արդյունքում՝
- Սովորողները կունենան պատկերացում խնձորի տեսակների մասին
- Կիրականացնեն բերքահավաքի աշխատանք
- Կծանոթանան պահեստավորմանը
- Ուսումնական մառանը կհամալրվի խնձորի չրով և մուրաբայով
Աշնանային բերքահավաքի գաղափարը՝ Լիանա Ռոզիկյանի