Հոկտեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր՝

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

«Խնկոյանական օրեր» նախագիծ

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․Թատրոն-խաղ

Ուսումնական ճամփորդություն․Բերքահավաք խնձորի այգում

Սովորող-սովորեցնող նախագիծ․Փոխանցում եմ մեդիահմտություններ․Մուտքագրում ենք Paint ծրագրի մեջ

Աշխատակարգեր՝

Աշխատանքային նախագիծ 02.10.2023-06.10.2023

Աշխատանքային նախագիծ 09․10․2023-13․10․2023

Աշխատակարգ 16.10.2023-20.10.2023

Ուսումնական ճամփորդություն՝

Ուսումնական ճամփորդություն․Բերքահավաք խնձորի այգում

Ամփոփումը՝

Բերքահավաք Կարբի գյուղի խնձորի այգում

Սովորող-սովորեցնող և համագործակցային նախագծեր՝

Սովորող-սովորեցնող նախագիծ.paint ծրագրով նկարում ենք աշուն

Ես․ուսումնական նախագիծ․Կավից ծեփում ենք ինքներս մեզ

«Ուսումնական մառան» խնձորի չրի պատրասում

Սովորող-սովորեցնող նախագիծ.մուտքագրում ենք word ծրագրի մեջ

Սովորող-սովորեցնող նախագիծ.PAINT ծրագրում մուտքագրում ենք «ՍԱՐ» բառը

Սովորող-սովորեցնող նախագիծ․«Ծիտը» հեքիաթի ներկայացումը ստվերային թատրոնի միջոցով

Խնկոյանական օրեր՝

PAINT ծրագրով նկարում ենք Աթաբեկ Խնկոյանի «ԼՈւՍԻՆ» բանաստեղծությունը

Տիեզերք,ուսումնական նախագիծ՝

Տիեզերք նախագիծ.paint ծրագրով նկարում ենք Արեգակնային համակարգը

Հեծանվավարություն՝

Հեծանվավարություն

Հեծանվավարություն․կրկին հեծանվավարում ենք

Լողուսուցում՝

Քայլք + լողուսուցում

Լող փակ լողավազանում

Այլ ուսումնական նախագծեր՝

Ճանաչում և պատրաստում ենք երկրաչափական պատկերները

«Ամպն ու սարը» .Բառուսուցում` աղի վրա գրում ենք «Սար» բառը

«Ամպն ու սարը».Պլաստիլինով ծեփում ենք «Սար» բառը

«Ամպն ու սարը» տանիքից

Մասնակցություն 

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ․ հոկտեմբերի 23-27

Մանկավարժական ճամբարի աշխատակարգը

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք

  • Հոկտեմբերի 23-ին՝ «Ուսումնական աշուն»՝ ԲՏՃՄ համագործակցություն ստեղծագործական հավաք, անգլերենի բաց դասընթաց գերմանացի ուսուցիչ Քրիստոֆ Պոխայի հետ, բազմալեզու ճամբար Արևմուտքում. պատասխանատուների հաղորդումը
  • Հոկտեմբերի 24-ին՝ սովորողների տրանսպորտային փոխադրման մասին. Լուսինե Մամիկոնյանի հաղորդումը
  • Հոկտեմբերի 25-ին՝ ԲՏՃՄ համագործակցություն ստեղծագործական հավաքի բացում
  • Հոկտեմբերի 26-ին՝ 2023-2024. ուսումնական օրացույցը՝ համագործակցային հարթակներով․ Լուսինե Փաշայանի հաղորդումը
Читать далее «Մանկավարժական ճամբարի աշխատակարգ․ հոկտեմբերի 23-27»

«Ամպն ու սարը» տանիքից

Սովորողները ներկայացնում են «Ամպն ու սարը» բանաստեղծությունը տանիքից, որտեղից շատ լավ երևում է Արարատ սարը։

Լուսանկարները Բյուրական գյուղից՝

«Ամպն ու սարը».Պլաստիլինով ծեփում ենք «Սար» բառը

Այս անգամ սովորողների հետ ամրապնեցինք «Ամպն ու սարը» բանաստեղծությունը։ Աշխատելու ընթացքում միացրել էի Լիլիթ Բլեյանի «Ամպն ու սարը» երգը,որը շատ դուր եկավ սովորողներին։ Սովորողները մեծ սիրով և՛ լսում էին, և՛ երգում, և՛ աշխատում։ ։

Սովորող-սովորեցնող նախագիծ․«Ծիտը» հեքիաթի ներկայացումը ստվերային թատրոնի միջոցով

Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները այս անգամ ներկայացան որպես սովորեցնողներ և Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը բեմադրեցին պարտեզի սաների համար։Ներկայացանք ստվերային թատրոնի միջոցով։Իհարկե սա մեր առաջին անգամն էր, որ բեմ էինք բարձրանում և այդքան էլ շատ ժամանակ չէինք ունեցել փորձերի համար, բայց մեծ սիրով ներկայացանք, իսկ փոքրիկ սաներն էլ մեծ սիրով և հետաքրքրությամբ դիտեցին և ծափահարեցին մեզ։Իհարկե կշարունակենք թատրոնի աշխատանքներն և հաջորդ անգամ ավելի մեծ պատրաստվածությամբ կներկայանանք։Կարծում եմ ստացվեց։

Շնորհակալություն նաև ընկեր Սոնային և ընկեր Լուսինեին։

Սովորող-սովորեցնող նախագիծ.PAINT ծրագրում մուտքագրում ենք «ՍԱՐ» բառը

Հոկտեմբերյան 18-րդ բաց հավաքի ընթացքում Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Լուսինեի երկրորդ դասարանի սովորողների հետ, ովքեր կրտսեր ընկերներին օգնեցին առաջին անգամ մուտքագրել word ծրագրի մեջ։Քանի որ սկսել ենք բառուսուցումը, մուտքագրեցինք մեր առաջին բառը՝ «ՍԱՐ» բառը։Կեցցե՜ն բոլորը։

«Ամպն ու սարը» .Բառուսուցում` աղի վրա գրում ենք «Սար» բառը

Այս շաբաթ սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծության հետ և սկսեցինք ծանոթանալ «Սար» բառին։ Վանկատեցինք և հեգեցինք «Սար» բառը, կարդացինք այն և որոշեցինք բանաստեղծությունը նկարել աղի վրա։Աղի հետ աշխատանքը զարգացնում է նաև մանր մոտորիկան։Համատեղեցինք բոլոր օգտակար գործունեության ձևերը և աղի վրա գրեցինք «Սար» բառը։

Ֆոտոշարքը ստորև՝

Աշխատակարգ 16.10.2023-20.10.2023

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծերը՝

Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ՝
Ես․ Ուսումնական նախագիծ

«Կոմիտասյան օրեր» Ուսումնական նախագիծ

«Տիեզերք»․ Ուսումնական նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ․Paint ծրագրի գործածում

«Ուսումնական մառան»․ համագործակցային նախագիծ

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ․

Հարթակում ծնողն է.

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Ալինա Աղասյան

Ռուսերեն՝ Դիանա Հայկյան

Երաժշտություն՝ Արմենուհի Սոկրատունի

Երկարացված օր՝ Սիրանույշ Պետրոսյան

Շախմատ՝ https://chess.am/

Շաբաթվա ընթերցանության նյութեր՝

Աթաբեկ Խնկոյան « ԽԽունջն ու սունկը»

Հովհաննես Թումանյան  « Ամպն ու սարը»

Լեզվագործունեություն՝

Ուրախ մաթեմատիկա- Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-10 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս>>, <<Հարևան թվեր>>։ Ծանոթանալ աջ-ձախ,հեռու-մոտիկ, վերև-ներքև, ներս-դուրս, վրա- տակ, մեջտեղ, երկար, կարճ, հաստ, բարակ, մեծ, փոքր հասկացություններին:Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում  և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Առարկաների համեմատումն ըստ չափի, ձևի, նյութի և երկարության։Ծանոթանալ երկրաչափական պատկերներին։

Երկուշաբթի

08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում

09:00-09:15 -Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-10:05 — Երգ ՝ Արմենուհի Սոկրատունու հետ
10:10-10:55-  Հովհաննես Թումանյան  « Ամպն ու սարը» ստեղծագործության ծանոթացում, զրույց-ամփոփում, Ս և Ա տառերով բառերի թվարկում, վանկատում և հեգում
11:00-11:45-Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ, զույգ և կենտ թվեր, առարկաների համեմատում/, հարևան թվեր, 1-ով ավել, 1-ով պակաս,ծանոթանում ենք 5 և 6 թվերի աշխարհին

11։20-11։45-Նախաճաշ
11:50-12:35- Տեխնոլոգիա/աշխատանք համակարգիչներով՝նկարում ենք Ա և Ս տառերի աշխարհները
13:10-13:35 -Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
13:35 — Երկարօրյայի կազմակերպում

Читать далее «Աշխատակարգ 16.10.2023-20.10.2023»

«Ուսումնական մառան» խնձորի չրի պատրասում

Հոկտեմբերի 11-ին սովորողների հետ ճամփորդություն ունեցանք դեպի Կարբի գյուղ, որտեղ խնձորի այգում կատարեցինք բերքահավաք, մի լավ խնձոր համտեսեցինք ու մեզ հետ խնձորի բավականին մեծ քանակ բերեցինք Հյուսիսային դպրոց, որպեսզի «Ուսումնական մառան» նախագծի շրջանակում չիր պատրաստենք։Նախապես արդեն սովորողների հետ խոսել էինք չիր պատրաստելու մասին, խոսել տարբեր չրի տեսակների մասին և մտովի համտեսել։

Ինչպես որոշել էինք, այդպես էլ արեցինք՝ հանդիպեցինք Ընկեր Լիաննայի երկրորդ դասարանի սովորողների հետ և միասին սկսեցինք չիր պատրաստելու մեր գործընթացը։

անհամբեր սպասում ենք , որպեսզի չիրը պատրաստ լինի և համտեսենք։

Լող փակ լողավազանում

Այսօր ուրբաթ է, իսկ դա նշանակում է, որ մենք լողում ենք։Լողի ենք գնում քայլքով, ուրախ տրամադրությամբ՝ երգելով և արտասանելով, իսկ թե լողավազանում ինչ ոգևորություն է սկսվում, դիտեք տեսանյութում։