Ուրախ մաթեմատիկա- Թթվային խնդիրների կազմում և լուծում
Բանավոր համրանք՝ 1-20-ը: Ճանաչում ենք 1-10 թվերի կազմությունը։ Հաշվում ենք երկուական, հնգական հաշվով։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս, >>, <<Հարևան թվեր՝ 1-10>>՝ նախորդ և հաջորդ թվեր։Գտնում ենք բացակա թվերը թվային շարքի վրա։ Կատարում գումարման, հանման գործողություններ 10-ի սահմանում։ Համեմատում ենք թվերը՝ (համեմատության նշաններ՝ <,>,=)
«Սեբաստացու օրեր » նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները պատմում են, թե ինչպես դարձան սեբաստացի, թե ինչպիսին պետք լինի սեբաստացին և ինչն են ամենաշատը հավանում կրթահամալիրում։Սիրով պատմում և ներկայացնում են իրենց առաօրյան։
Ուրախ մաթեմատիկա- Թթվային խնդիրների կազմում և լուծում
Բանավոր համրանք՝ 1-20-ը: Ճանաչում ենք 1-10 թվերի կազմությունը։ Հաշվում ենք երկուական, հնգական հաշվով։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս, >>, <<Հարևան թվեր՝ 1-10>>՝ նախորդ և հաջորդ թվեր։Գտնում ենք բացակա թվերը թվային շարքի վրա։ Կատարում գումարման, հանման գործողություններ 10-ի սահմանում։ Համեմատում ենք թվերը՝ (համեմատության նշաններ՝ <,>,=)
Երկուշաբթի
08:30-Սովորողների դիմավորում Մայր դպրոցում
09:00-09:15 -Առավոտյան ընդհանուր պարապմունք 09:20-10:05 — Երգ ՝ Արմենուհի Սոկրատունու հետ 10:10-10:55- Աթաբեկ Խնկոյան « Մուկն ու կատուն» ստեղծագործության ծանոթացում, զրույց-ամփոփում, ծանոթանում ենք Կ և Տ տառերի աշխարհին, կազմում ենք այդ տառերով բառեր, վանկատում և հեգում ենք այդ բառերը 11:00-11:45-Ուրախ մաթեմատիկա/ բանավոր համրանք-խաղ, զույգ և կենտ թվեր, առարկաների համեմատում/, հարևան թվեր, 2-ով ավել, 2-ով պակաս,թթվային խնդիրներ 10-ի սահմանում
<<Սեբաստացու օրեր>> նախագծի ընթացքում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողները միշտ պատրաստում են թթու։Այս տարի ևս բացառություն չէր։Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները սկզբում ծանոթացան այն բանջարեղենին, որը կարող են թթվի մեջ օգտագործել, նկարեցին paint ծրագրով, կազմեցին փոքրիկ պարզ խնդիրներ թթվի մասին, հորինեցին հանելուկներ։Բանջարեղենից պատրաստեցին կերպարներ, որոնց անուններ տվեցին և հորինեցին այդ կերպարների մասին փոքրիկ հեքիաթներ։Թթուն պատրաստելու համար մեզ օգնության եկան մեր սիրելի մայրիկները։Բանջարեղենը մի լավ համտեսելուց հետո սովորողները այն սկսեցին տեղավորել բանկաների մեջ, լավ բարեմաղթանքներ ասեցին և փակեցին փականը։Վերջում իհարկե աղաջուր ավելացրեցինք։Բանկաների վրա ամրացրեցինք մեր paint ծրագրով նկարված թթվի պիտակները և ներկայցրեցինք ցուցահանդես-վաճառքին, իսկ մի մասը համտեսեցինք Հարիսայի ծեսին։