
Օրը՝ 19․01 .2026
Ժամը՝ 09:20 — 10:05
Վայր՝ Հյուսիսային դպրոցի 2․3 ջոկատի դասասենյակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 2․3 ջոկատներ
Պատասխանատուներ՝ Տաթև Մարգարյան, Սրբուհի Ներսիսյան
Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ նեթբուք-նոթբուք
Նպատակը
Սովորողներին ծանոթացնել PowerPoint ծրագրին, սովորեցնել ինքնուրույն ստեղծել պարզ ու բովանդակային սահիկներ։
Խնդիրները
• Ձևավորել PowerPoint ծրագրի հիմնական գործիքների օգտագործման հմտություններ
• Սովորեցնել սահիկների ճիշտ կառուցում և դասավորություն
• Սովորեցնել տեղեկատվությունը ներկայացնել տեսողական և հասկանալի ձևով
• Խթանել ինքնուրույն և խմբային աշխատանքը
Նկարագրություն
Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատի ճամբարականները վարպետության դաս են վարելու 2․3 ջոկատի ճամբարականների հետ։ Ծանոթանալու են PawerPoint ծրագրի գործիքներին՝ ստեղծելով սահիկաշար։ Օգտվելով դասարանական բլոգից ահիկաշարում պետք է ներկայացնեն ճամաբարային շրջանում իրականացրած գործունեություններից և ճամփորդություններից մի քանիսը։
Արդյունքը՝ կհրապարակվեն դասարանական բլոգներում։