Մաթեմատիկայի դասավանդումն առանց գրատախտակի

Մաթեմատիկան կարելի է արդյունավետ կազմակերպել նաև առանց գրատախտակի, եթե ճիշտ են ընտրված մեթոդներն ու աշխատանքային ձևերը։ Մենք մշտապես օգտագործում ենք մեր միջավայրը, շրջապատող իրերը, գույքը և այլն մաթեմատիկական գործողությունները կատարելու համար, դրանց միջոցով ավելի պատկերավոր են դառնում խնդիրներն ու առաջադրանքները:
Հիմնականում դասը սկսում ենք բանավոր համրանքով:Նախապես սովորողները բլոգից ներբեռնում են աշխատանքային ֆայլերը, որոնք միասին քննարկում ենք, բանավոր կատարում , նաև նմանատիպ օրինակներ մտածում:Անհասկանալի հարցերի դեպքում համակարգիչը միացնում եմ հեռուստացույցին, ինչն ավելի պատկերավոր է դարձնում քննարկումը:Սովորողները միասնական ակտիվ քննարկում են սկսում և սիրում են նմանատիպ օրինակներ էլ իրենք առաջարկեն:
Շատ հաճախ ենք կիրառում նաև Paint նկարչական ծրագիրը՝ խնդիրները նկարելով լուծելու համար:Ընդհանրապես նկարելը խնդիրները լուծելու լավագույն տարբերակներից է, քանի որ ամեն բան ավելի պատկերավոր է դառնում սովորողի համար և շատ արագ կողմնորոշվում են:Դասի ավարտն ամփոփում ենք խաղերով, համրանքով, շատ հաճախ սովորողների կողմից կազմած և առաջարկած խնդիրներով, որոնք տվյալ ամսվա նախագծերի շուրջ են կազմվում:

Оставить комментарий