
Օրը՝ մարտի 24
Ժամը՝ 11:10–11:45
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ
Մասնակիցներ՝ Առաջին դասարան ընդունվող «Մուտքի ճամբարի» մասնակիցներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան,Մարի Միքայելյան
Մարզիչ՝ Տաթև Սնջոյան
Նպատակ
Զարգացնել սովորողների թիմային համագործակցությունը և ստեղծել ուրախ ու ակտիվ մարզական միջավայր։
Խնդիրներ
- Զարգացնել սովորողների շարժողական հմտությունները
- Սովորեցնել համագործակցել թիմով
- Ստեղծել ուրախ և դրական մթնոլորտ
Ընթացք
Մարզիչը սովորողներին ներկայացնում է խաղերի կանոնները։ Սովորողները բաժանվում են թիմերի և հերթով մասնակցում գնդակախաղերի։ Խաղերի ընթացքում կարևոր է պահել կարգապահությունը, լսել հրահանգները և աջակցել ընկերներին։
Խաղերի նկարագրություն
1. Գնդակը փոխանցիր
Մասնակիցները կանգնում են շարքով։ Առաջին մասնակիցը գնդակը փոխանցում է հետևում կանգնածին՝ վերևից կամ կողքից։ Վերջին մասնակիցը գնդակը վերցնելով վազում է դեպի շարքի սկիզբ և խաղը շարունակվում է։
2. Գնդակն ու օղակը
Հատակին դրվում են օղակներ։ Մասնակիցները պետք է որոշ հեռավորությունից գնդակը նետեն այնպես, որ այն ընկնի օղակի մեջ։
3. Գնդակով վազք
Մասնակիցները հերթով պետք է գնդակը պահելով վազեն մինչև նշված գիծը և վերադառնան։ Այնուհետև գնդակը փոխանցում են հաջորդ մասնակցին։
4. Գնդակը գլորիր
Մասնակիցները կանգնում են երկու շարքով։ Առաջին մասնակիցը գնդակը գլորում է հատակով դեպի դիմացը կանգնած մասնակիցը, որը պետք է կանգնեցնի և նորից փոխանցի հաջորդին։
5. Բռնիր գնդակը
Մասնակիցները կանգնում են շրջանով։ Մարզիչը գնդակը նետում է մասնակիցներից մեկին, և նա պետք է բռնի գնդակը ու վերադարձնի։