
Ժամանակահատվածը՝ մարտի 2-ապրիլի 7
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ
«Ձոն» նախագիծը շրջակա միջավայրի բարելավման, մեդիահմտությունների ցուցադրման, տեխնոլոգիական կարողությունների վերհանման ստուգատես է, օրացույցով հաստատված նախագիծ, որն իրականացվում է յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին։
Նպատակները՝
- Բանավոր, գրավոր խոսքի զարգացում:
- Սստեղծագործական երևակայության զարգացում։
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, ցուցադրում։
- Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում։
- Երկրագործական հմտությունների ու կարողությունների զարգացում։
- Մեդիահմտությունների զարգացում:
- Շրջակա միջավայրի ճանաչողություն, խնամք։
- Ուսումնական նյութերի ստեղծում։
Խնդիրները՝
- Ընթերցանություն, զրույցներ, պատումներ՝ նվիրված մայրիկներին։
- Լեզվագործունեությամբ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում։
- Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում (զարդեր, տիկնիկներ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն)։
- Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում։
- Երգուսուցմամբ՝ մայրիկատոնի երգերի ուսուցում։
Աշխատանքային ուղղությունները՝
- Տոնական բացիկների պատրաստում
- Փայտե էջանիշերի ստեղծում
- Ցուցահանդես-տոնավաճառներ
- Պատումներ, զրույցներ
- Ընթերցանություն
- Ճամփորդություններ
Արդյունքում՝
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում։