Ձեռագործ մոմեր

Նպատակ

Ծանոթացնել մոմերի պատրաստման գործընթացին

Զարգացնել ստեղծագործական մտածողությունը Սովորեցնել աշխատել տարբեր նյութերով

Խթանել գեղագիտական ճաշակը և ինքնուրույն աշխատանքը

Խնդիրներ

Իմանալ՝ ինչից են պատրաստվում մոմերը Սովորել պարզ տեխնիկայով մոմ պատրաստել Զարգացնել մանր մոտորիկան

Ձևավորել անվտանգ աշխատանքի հմտություններ

Читать далее «Ձեռագործ մոմեր» →

Ձեռագործ օճառներ լավանդայի բույրով

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողներ

Պատրաստման օր՝ ապրիլի 3
Ցուցահանդես-վաճառքի օր՝ ապրիլի 6

Պատասխանատուներ՝ Սվետլանա Գաբրիելյան, Սրբուհի Ներսիսյան

Նպատակ

Զարգացնել երեխաների ստեղծագործական մտածողությունը

Ծանոթացնել բնական խնամքի միջոցներին

Զարգացնել մանր մոտորիկան և գեղագիտական ճաշակը

Читать далее «Ձեռագործ օճառներ լավանդայի բույրով» →

Ձոն․Տեխնոլոգիական ստուգատես

Ժամանակահատվածը՝ 1․03 — 7.04

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1 դասարան

Նախագծից ակնկալվող արդյունքներ — Մայրիկների մանկությունից տեղեկությունների, մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում ։ Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում , բացիկների ստեղծում, կավե կախազարդերի պատրաստում , երգերի, բարեմաղթանքների , մեդիահամերգի նվիրում:

Նախագծի ընթացքը — Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ և եթե հիշում են ինչպիսի՞ եղանակ է եղել այդ օրը:

Տատիկ-պապիկներից հավաքել մայրիկների մանկության ամենասիրելի խաղերի, խաղալիքների, սովորությունների մասին տեղեկություններ:

Տեղեկանալ, թե

Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են եղել նրանց հետ, ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ,ի ՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք։

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը) մասին: Կարելի է նկարել մայրիկներին:

Համացանցից փնտրել , գտնել գեղեցիկ բանաստեղծություններ, երգեր, պատրաստել ռադիոնյութեր, տատիկ-պապիկներից հավաքագրել մեր ծնողների մանկության ամենասիրելի երգերը ,սովորել հրապարակել կայքում: Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված։ Ստեղծել ռադիոնյութեր։

Սովորել օտարալեզու նոր բառեր ,արտահայտություններ։

Տեխնոլոգիայի դասաժամերին կախազարդեր պատրաստել, թրծել:

«Ձոն» ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 2-ապրիլի 7

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

«Ձոն» նախագիծը շրջակա միջավայրի բարելավման, մեդիահմտությունների ցուցադրման, տեխնոլոգիական կարողությունների վերհանման ստուգատես է, օրացույցով հաստատված նախագիծ, որն իրականացվում է յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին։

Նպատակները՝

  • Բանավոր, գրավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, ցուցադրում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում։
  • Երկրագործական հմտությունների ու կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն, խնամք։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։
Читать далее ««Ձոն» ուսումնական նախագիծ» →