«Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբար.Օր 3-րդ

Այսօր Հյուսիսային դպրոցում «Մուտք կրթահամալիր» 6 տարեկանների ճամբարի 3-րդ օրն էր:

Օրը սկսեցինք անգլերեն պարապմունքով:Ընկեր Անժելան ճամբարականներին սովորեցրեց ներկայացնել իրենց անունները անգլերեն լեզվով, այնուհետև խաղային քարտերով ներկայացրեցին նաև մասնագիտությունները:

Այսօր ամբողջությամբ սովորեցինք և ներկայացրեցինք Աթաբեկ Խնկոյանի«Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը:

Այնուհետև ընկեր Հասմիկի հետ ռիթմիկ վարժություններ արեցինք ձեռքերով, ներկայացրեցինք «Խնկի ծառը» և «Զնկլիկ օրոճ» երգերը, որոնք ճամբարականներն այս երկու օրերի ընթացքում բավականին լավ յուրացրել էին:

Նախաճաշելուց հետո ճամբարականները ծանոթացան նաև ընկեր Կարինեի հետ, ռուսերեն լեզվով ներկայացրեցին իրենց անունները և հաշվեցին մինչև 10-ը:

Օրը ավարտեցինք մայրիկների համար անակնկալ պատրաստելով:Ընկեր Տաթևի հետ ճամբարականները գեղեցիկ ծաղկային բացիկներ պատրաստեցին և մեծ ոգևորությամբ նվիրեցին մայրիկներին:

Оставить комментарий