«Համերգով ուսուցում», Հակաբացիլ Կոմիտաս», «Պարատուն», «Կարդում ենք» նախագծերով՝ 3-րդ դասարանների «Ելք» ստուգատես
Օր՝ հունիսի
Ժամ՝ 12.00
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր, այլք
Վայր՝ Էստրադա
Պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Արմենուհի Սոկրատունի, Քրիստինե Գրիգորյան Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Կարինե Ղազարյան, Անժելա Մովսիսյան
Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներ
Ծրագիր
Միասնական երգեր
- Քելե-քելե
- Այ, լորիկ
- Կաքավներ-կաքավներ
- Կաքավիկ
- Կռունկ ջան
- Կռունկ, հոփ տուր
- Դան-դանեդան
- Կոտ ու կես
- Կիկլիկո
Միասնական պար
- Կռնկավե
Օտարալեզու երեգեր, ընթերցումներ
- Անգլերեն . Fly fly the Butterfly
Butterfly in the Flower Garden
Birds in the Sky
Birds are flying way up high,
Flapping wings across the sky.
Bluebirds sing a morning tune,
Owls stay up beneath the moon.
Birds are special, wild, and free—
In the sky or in a tree.
So if you hear a chirp or tweet,
Smile and listen—what a treat!
- Ռուսերեն. Мы хотим, чтоб птицы пели
Соловей
Птичка, внешне неприметна,
Запоёт среди ветвей
Так, что ахнем мы:
– Ведь это Голосистый соловей.
Орёл
Два могучих есть крыла
У царя всех птиц – орла.
С ним я спорить не хочу
– Ему горы по плечу!
Միասնական ընթերցումներ
- Աթ, Խնկոյան՝ «Ծիծեռնակին»
- Ժողովրդական՝ «Արագիլ»
- Ղ. Աղայան՝ «Ծիտն ու բազեն»
- Հ. Թումանյան՝ «Կռունկներ»
- Ղազարոս Աղայան` «Հիշողություն»
Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր
Advertisement
Արգիլ (ժողովրդական)
Արագիլ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր:
Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան:
Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին:
Ղ. Աղայան «ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ»
(Մանկական խաղ)
Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
― Հե՜-հե՜-հե՜…
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…
ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։
Ղազարոս Աղայան` «Հիշողություն»
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում: