Վայրը՝ Կոտայքի մարզ, Բուժական գյուղից հյուսիս արևելք՝ դեպի Թեղենյաց վանք
Եղանակ՝ meteocast.net-ի
Օրը՝ հունիսի 5
Մեկնում՝ ժամը 9:30
Վերադարձ՝ ժամը 16:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1, 3․3 ջոկատների ճամբարականներ, ծնողներ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան, Արմենուհի Սոկրատունի, Սվետլանա Գաբրիելյան, Սիրանույշ Պետրոսյան
Տեղանքի ընտրության խորհրդատու՝ հայրենագետ Ֆլորա Դավթյան
Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
Ընթացքը՝
Նախապատրաստական փուլ
- Բուժականի, Թեղենիսի մասին տեղեկությունների հավաքագրում․ քարտեզի ուսումնասիրում, եղանակի դիտարկում,
- միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում,
- ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն,
- զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին,
- հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում,
- ուսումնական ֆիլմերի դիտում,
- այլ:
Ուղղությունները
Աշխարհագրական-հայրենագիտական
- Ճանապարհին հանդիպող գյուղերի անունների ծանոթացում
Բնապահպանական
- Հարկ եղած դոպքում՝ աղբից մաքրում ճանապարհը, Թեղենյաց վանքի հարակից տարածքը, լուսանկարում
Տեխնոլոգիական
- Բարձունքում պլեների իրականացնում
Երաժշտական
կոմիտասյան երգերի տարածում
Օրակարգ՝
- Առաջին կանգառ՝ Բուժական գյուղում
- Երկրորդ կանգառ՝ Թեղենիս լեռան մոտ
- Նախաճաշ
- Քայլք դեպի լեռը
- Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
- Երաժշտական դադար
- Շրջակա միջավայրի խնամքի աշխատանքի կազմակերպում
- Քայլարշավ դեպի գյուղ
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Բրդուճներ, անհատական շշով ջուր
- Թաց և չոր անձեռոցիկ
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Գունավոր մատիտներ, յուղամատիտներ, թղթեր
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
Ճամփորդ սեբաստացին
- չի ուշանում
- չի տրտնջում
- չի հոգնում
- չի խուսափում դժվարություններից
- օգնում է ընկերոջը
- մաքուր է պահում շրջապատը
- կարգապահ է
- լուսաբանում է, պատմում, ներկայացնում
- իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։
Նախագծի ամփոփում `
- Պատմել օրվա մասին բլոգում, ռադիոնյութով՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
- Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։
Ճամփորդության համար նախատեսված գումար՝