Սովորող-սովորեցնող.բլոգուսուցում

«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանցիները որպես  «Ես կարողանում եմ» ստուգատեսի մեդիահմտությունների ՝բլոգավարության հմտությունների փոխանցում-ցուցադրում են իրականացնելու Հյուսիսային դպրոցի երկրորդ դսարանցիների հետ:

Մասնակիցները՝ երկրորդ և երրորդ դասարանցիներ

Դասավանդողներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մանուշակ Աբրահամյան

Նպատակը, խնդիրները՝

  • բլոգավարության հմտությունների ներկայացում սովորել-սովորեցնելու միջոցով.
  • համագործակցելու, միասին աշխատելու, իրար օգնելու հմտությունների զարգացում.

Անելիքների քայլաշար՝

  • երրորդ դասարանցիները ներկայանում են բլոգավարության իրենց հմտություններով փորձի փոխանակման, սովորել-սովորեցնելու միջոցով.
  • երկրորդ դասարանցիները ստեղծելու են բլոգներ https://edublogs.org/ հարթակում.
  • երկրորդ դասարանցիները բլոգներում հրապարակելու են իրենց առաջին նյութերը:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք:

Ժամանակացույցը՝

  • Հանդիպում # 1` Բլոգների բացում https://edublogs.org/ հարթակում.
  • Հանդիպում # 2` Ներքին կարգավորումներ անհատական բլոգներում.
  • Հանդիպում # 3` Բաժինների (կարգերի) ստեղծում.
  • Հանդիպում # 4` Նյութերի հրապարակում:

Ընթացքի մասին պատմող տեսանյութերը, լուսանկարները կհրապարակվեն բլոգներում, սովորողներն իրենց անհատական բլոգներում կամփոփեն նախագիծը:

Ուսումնական ռեսուրսներ

Բլոգավարության տեսադասեր

Ամփոփումը՝ դասարանական և սովորողների անհատական բլոգներում։

Оставить комментарий