Նպատակ
Չարխով աշխատելու նպատակը միայն կավից իր պատրաստելը չէ։
Այն մի գործընթաց է, որի ընթացքում սովորողը սովորում է.
- կենտրոնանալ և լինել «այստեղ ու հիմա»
- զգալ նյութը՝ կավը
- ընդունել սխալվելու իրավունքը
- հասկանալ, որ գեղեցիկը միշտ ծնվում է համբերությունից ու կրկնությունից
Չարխը սովորողին սովորեցնում է ոչ թե արագ արդյունք ստանալ, այլ դանդաղ կառուցել ու հավատալ իր ձեռքերին։
Բովանդակություն / Թերապևտիկ ազդեցություն
Չարխով աշխատանքը ունի թե՛ ստեղծագործական, թե՛ հոգեբանական ազդեցություն։
Այն՝
- նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, քանի որ ցանկացած շեղում կարող է փչացնել ձևը
- օգնում է «փակ» կամ լարված երեխաներին ազատվել ներքին վախերից, քանի որ կավը թույլ է տալիս փորձել ու սխալվել առանց դատողության
- հանդիսանում է ռելաքսացիայի և հանգստացման միջոց, քանի որ շարժումը կրկնվող է, մեղմ ու ռիթմիկ
- զարգացնում է մանր մոտորիկան, ձեռքերի ուժը և մատների ճշգրտությունը
- սովորեցնում է կառավարել էմոցիաները, քանի որ չարխը պահանջում է համբերություն և հանգիստ վիճակ
- բարձրացնում է ինքնավստահությունը, երբ սովորողը տեսնում է՝ իր ձեռքերով կարողացավ ստեղծել իրական իր
Ակնկալվող արդյունք
Նախագծի ավարտին սովորողները կունենան.
իրենց պատրաստած կավե բաժակ կամ փոքր աման
նոր հմտություն՝ աշխատել չարխով
ավելի հանգիստ և կենտրոնացած վիճակ
վստահություն սեփական հնարավորությունների նկատմամբ