Օրը՝ մայիսի 22
Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ մինչև 15։00
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Աստվածընկալ վանք
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1,3.2,3.3 դասարանների սովորողներ
Նախագծի պատասխանատուներ` Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան, երաժիշտ՝ Արմենուհի Սոկրատունի
Օգնականներ՝ Սիրանուշ Պետրոսյան, Սվետլանա Գաբրիելյան,
Նպատակը.
- «Համբարձման ծես» նախագծի իրականացում,
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
Նախապատրաստական աշխատանքներ
- Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Համբարձման ծեսը
- սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
- պատրաստել Վիճակի տիկնիկ, պսակ հյուսելու տարբերակներ,
- ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստել են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
- որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը,
- տեղեկություններ ստանալ վայրի մասին,
- կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը (ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում)
- օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- վերհիշել ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցանկը.
Ընթացքը`
- 9:30 — մեկնում Հյուսիսային դպրոցից
- Ժամանում, տեղանքի ուսումնասիրում
- միջավայրի խնամք
- նախաճաշի կազմակերպում
- ծաղիկների հավաքում, ծաղկեպսակների գործում
- ծեսի իրականացում
- ազգային խաղերի կազմակերպում
- վերադարձ Հյուսիսային դպրոց
Անհրաժեշտ պարագաներ՝
- Հարմար ուսապարկ, հագուստ, մարզակոշիկներ
- Արևապաշտպան գլխարկ,
- Հիգիենիկ պարագաներ (թաց և չոր անձեռոցիկներ)
- Աղբի հավաքման համար տոպրակներ, ձեռնոցներ
- Անհատական թվային միջոցներ՝ հեռախոս, ֆոտոապարատ
- Բրդուճներ
- Բուժարկղիկ (վերցնում ենք բուժկետից)
սովորողը կիմանա
- ազգային ծեսերը,
- ազգային սովորույթները,
- ազգային ավանդական պարերը,
- հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
- ծիսական կերպարները,
- ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
- ծիսական պարագաները:
կկարողանա
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- պատրաստել ծիսական պարագաներ,
- խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ:
Ուսումնական նյութեր՝
Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ, Ոսկի կոճակ:
—
Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի
—
Աստված մեզ տա թող բարին,
Մեր մուրազը կատարի:
—
Էսօր մեծ Համբարձում է,
Ծաղիկների հարցում է,
Աստված երկինք համբարձվավ
Ամենքի բախտ բարձավ։
—
Տեսեք վիճակն ի՞նչ կուզի,
Սրտի ուզածն ի՞նչ ի,
Սարերով ցորեն կուզի,
Արտերով գարի կուզի:
Համբարձման խաղեր
- Ուժախաղեր
- մարզական խաղեր
Արդյունքի ներկայացում
Նկարել, տեսագրել, պատմել օրվա մասին, հրապարակել դասանական բլոգում, կրթահամալիրի կայքում։
Ամփոփումն՝ այստեղ։
Ճամփորդության համար անհրաժեշտ գումար՝ 2000-ական դրամ