Արատես՝ Կարմիր ծաղիկ․ Ես կարողանում եմ
Վայրը՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Ժամկետը՝ հունիսի 1-3
Մեկնումը՝ հունիսի 1, ժամը 09։00 Սուրբ Երրորդությունեկեղեցու բակից
Վերադարձը՝ հունիսի 3, մինչև ժամը 18:00 ՍուրբԵրրորդություն եկեղեցու բակ
Եղանակի տեսություն՝ https://exanak.am/month-weather-forecast/vayotsdzor/arates/04.2026
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 3․1 դասարանի սովորողներ
Նախագծի համակարգողներ՝ Սրբուհի Ներսիսյան, ՔնարիկՆերսիսյան, Կարինե Ղազարյան
Երթուղի՝
Մեկնում՝ Երևան Հյուսիսային դպրոցի բակից- Արտաշատ- Երասխ-Արենի- Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սելիմ-Մարտունի-Հայրավանք-Սևան-Երևան
Նպատակը՝
Ճամփորդական, հայրենագիտական և ստեղծագործական գործունեության միջոցով ձևավորել բնության, մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի նկատմամբ ճանաչողություն, ինքնուրույնություն, համագործակցային և կենցաղային հմտություններ։
Ճամբարը միավորում է հեղինակային մանկավարժությամբ ճամփորդությամբ ուսուցումը, տեղանքի ուսումնասիրությունը, բնաճանաչողական և մշակութային գործունեությունը՝ սովորողներին ներգրավելով իրական միջավայրում դիտարկելու, բացահայտելու, ստեղծագործելու և միասին ապրելու փորձառության մեջ։
Մեկնումն ու վերադարձը կազմակերպվում են հայրենագիտական կանգառներով, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են ճանապարհին հանդիպող մշակութային և բնության հուշարձաններին, լսում պատմություններ, տեղեկություններ տվյալ վայրերի պատմական նշանակության և առանձնահատկությունների մասին, գրանցում առկա խնդիրները, առերեսվում դրանց, լսում իրենց պատասխանատվության մասին։
Արատեսում նախատեսվում են քայլարշավներ և տարածքի ուսումնասիրություն, որոնք կուղեկցվեն տեղանքի պատմամշակութային և բնապահպանական ներկայացմամբ, ինչպես նաև ստեղծագործական ու խմբային աշխատանքներով։
Խնդիրները՝
- զարգացնել սովորողների ճանաչողական հետաքրքրությունը բնության, պատմամշակութային միջավայրի և հայրենիքի հանդեպ
- ձևավորել ճամփորդությամբ ուսուցման փորձառություն
- սովորեցնել ուսումնասիրել և ճանաչել տեղանքի բուսական աշխարհը՝ կիրառելով ժամանակակից ճանաչողական հավելվածներ
- խթանել ստեղծագործական մտածողությունը՝ նկարչության, տպագրության միջոցով
- ծանոթացնել հայկական միջնադարյան մշակութային ժառանգությանը՝ Արատեսի վանական համալիրի ուսումնասիրությամբ
- ձևավորել համագործակցային աշխատանքի և փոխօգնության հմտություններ
- զարգացնել ինքնասպասարկման և կենցաղի կազմակերպման կարողություններ
- խթանել ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը՝ առավոտյան վարժանքների և քայլարշավների միջոցով
- ազգայինի միջոցով ստեղծել միասնական և մշակութային միջավայր՝ «Հակաբացիլ Կոմիտաս» երգերի կատարմամբ
- զարգացնել տրամաբանական և վերլուծական մտածողությունը ինտելեկտուալ խաղերի միջոցով
- ձևավորել պատասխանատու վերաբերմունք բնության պահպանության և շրջակա միջավայրի նկատմամբ
Եռօրյա ճամբարի արդյունքում սովորողները՝
- ձեռք կբերեն առաջին արշավախմբային և ճամփորդական փորձառությունը,
- կճանաչեն Արատեսի բնական և մշակութային միջավայրը
- կկարողանան տարբերակել և ուսումնասիրել տեղանքում հանդիպող որոշ բույսեր և ալպիական ծաղիկներ
- կկիրառեն թվային հավելվածներ՝ բնության ուսումնասիրման նպատակով
- կստեղծեն անհատական և խմբային ստեղծագործական աշխատանքներ
- կծանոթանան Արատեսի վանական համալիրի մշակույթի դաջվածքային և զարդաքանդակային արվեստին
- կզարգացնեն ինքնուրույնության, ինքնասպասարկման և համատեղ կյանքի կազմակերպման հմտությունները
- կդրսևորեն համագործակցային, հոգատար և պատասխանատու վարք
- կամփոփեն եռօրյա գործունեությունը բլոգային պատումներով, ցուցահանդեսով և ներկայացմամբ։
Նախապատրաստական աշխատանք
- Քարտեզի միջոցով երթուղու կազմում
- Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
- Ճամփորդության նախապատրաստման, անհրաժեշտ իրերի մասին հաղորդում, ընթացքի լուսաբանում
- Եղանակային պայմանների մասին տեղեկացում
Հայրենագիտական կանգառներ
Ճամփորդական ուղեցույց
Գիշերակացը` տներում․ «Սիրո տնակ», «Պանդոկ» և «Գեղարվեստ»
Ճամփորդության ընթացքը․
Ծրագիր.
Հունիսի 1
- 09:00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
- Կանգառ 1-ին՝ Տիգրանաշենի դիտակետ՝ հայացք Արարատին, միասնական և անհատական լուսանկարներ
- Կանգառ 2-րդ՝ Արփայի կիրճ. Արփայի հովիտ Արենիի և Աղավնաձորի միջև ընկած գոտի․ Ներկայացում Արփա գետի մասին, էկոլոգիական աշխատանքներ հովտում, ընդմիջում
- Կանգառ 3-րդ․ գյուղ՝ Եղեգիս․ ներկայացում-պատում՝Օրբելյանների տոհմական գերեզմանատան, Սմբատ իշխան / 1280 թ/-ի մասին,ապա՝ քայլարշավ դեպի Զորաց եկեղեցի, խոսք ու ներկայացում հուշարձանի մասին
- 13։00՝ ժամանում Արատես
- 13։00 -14։00՝ իրերի տեղավորում, կացարանների պատրաստում, ընդմիջում
- 14։00 -15։00՝ ճաշի նախապատրաստություն, ճաշ
- 15։00 -17։00՝ քայլք Արատեսով, Խաչոց ձորով, լուսանկարահանում, զրույցներ ․Աշխատանքներ <<Ալպիական ծաղիկներ>> նախագծով
- 17։00- 18։00՝ հանգիստ
- 18։00՝ ընթրիքի պատրաստում /խոհանոցային գործունեություն/
- 18:00-19։00՝ զրույցներ խարույկի շուրջ
- 19:00-20։00՝ ընթերցումներ, ինտելեկտուալ խաղեր ակումբում
- 20:00՝ընթրիք, թեյախմություն
- 20:30՝ օրվա ամփոփում, քննարկում, զրույցներ
- 22:00-քուն
Հունիսի 2՝
- 8:00՝ վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան նախավարժանք
- 09:00՝ անձնական հիգիենա, անկողնու հարդարում, տարածքի կարգի բերում
- 09:00-10:00՝ նախաճաշ
- 10:00՝ քայլք դեպի Արատեսի վանական համալիր, «Ուսումնական ժամերգություն» նախագիծ
- 10։30 -12:00 ՝ քայլք-պլեներ
- 12.00- Կոմիտասյան հակաբացիլները Արատեսում
- 13։00-14։30՝ Խեցեգործություն․ Մակերես, որ հիշում է
- 14։30-15։30 ՝ճաշ
- 16:00 -17:00՝ երկրագործական, միջավայրի խնամքի աշխատանքներ Արատեսում
- 17:30 -18:30՝ «Я умею» նախագիծ
- 18:30-19:00 ՝ «Պարատուն»
- 19:00-20:30՝ հանգստի ժամ, ընթրիք
- 20:30-ից ՝ընթերցումներ, ինտելեկտուալ խաղեր
- 22:00՝ քուն
Հունիսի 3
- 08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան նախավարժանք
- 09:00՝ նախաճաշ
- 10:00 ՝ Դպրական կենտրոնի տարածքի մաքրում, սենյակների ընդունում, հանձնում
- 11:00 ՝ հավաքում ենք իրերը, նախապատրաստվում մեկնման
- 12:00 ՝ մեկնում դպրական կենտրոնից
- 13։00՝ Օրբելյանների քարավանատուն
- 15։30՝ Հայրավանք
- 18։00՝ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Եռօրյա ճամբարի անհատական և ստեղծագործական պարագաներ
Անհրաժեշտ իրերի ցանկ
- քնապարկ
- ուսապարկ
- տաք հագուստ, գլխարկ, երկարաթև գիշերազգեստ, տաք գուլպա, հողաթափ
- քայլքի համար ամուր, հարմար կոշիկներ
- հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
- հագուստ 3 օրվա համար
- անձրևապաշտպան հագուստ
- աղբի ձեռնոց, աղբի տոպրակ
- ճանապարհի համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ
- անհատական ճամփորդական սպասք
- ջուր՝ անհատական շշով, թերմոսով
- լապտեր
- արևապաշտպան քսուկ
- անհատական դեղատուփ, առաջին բուժօգնության պարագաներ
- ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ, գնդակ
Ստեղծագործական պարագաներ
Նկարչական և գրաֆիկական աշխատանքների համար
- Նկարչական ալբոմ կամ սկեչբուք
- Մատիտներ (տարբեր կարծրությամբ՝ HB, 2B, 4B և այլն)
- Ռետին, սրիչ
- Գունավոր մատիտներ, պաստել
- Ջրաներկ կամ գուաշ (ցանկության դեպքում)
- Վրձիններ, ջրի տարա
- Գրիչներ, մարկերներ
- Նստելու փոքր գորգ կամ ծալովի աթոռիկ (ըստ ցանկության)
- Վուշե կամ քաթանե կտոր(զարդանախշերի տպագրության համար)
Լուսանկարչական և հետազոտական աշխատանքների համար
- Հեռախոս կամ ֆոտոխցիկ
- Լիցքավորիչ
- Power bank
- Նախապես ներբեռնված հավելվածներ (PlantNet, iNaturalist, Google Lens և այլն)
- Ականջակալներ (ըստ ցանկության)
Դիտարկումների և գրառումների համար
- Նոթատետր կամ օրագիր
- Գրիչ, մատիտ
- Թղթապանակ կամ ֆայլ՝ նյութերը պահպանելու համար
Միջավայրի խնամքի պարագաներ
- Աշխատանքային ձեռնոցներ
- Աղբի տոպրակներ
- Պարզ գործիքներ տարածքի խնամքի համար (ըստ անհրաժեշտության)
- Պարան, սոսինձ, մկրատ (ստեղծագործական աշխատանքների համար)
- Առաջին օգնության դեղատուփ (խմբային վերահսկմամբ)
Նախահաշիվ՝
Մեկ անձը՝ տրանսպորտ + սնունդ = 10 000 դրամ
Վարորդին վճարվող գումար — 160000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ` 40000/
Վճարող՝ ծնող
Ճաշացանկ՝
Օր առաջին
Ճաշ՝ սպագետի, խաշած հավի կրծքամիս, աղցան՝ լոլիկով, վարունգով, հազարով, պղպեղով աղցան, պանիր, լավաշ/հաց։
Ընթրիք՝ հնդկաձավար /բրինձ, աղցան, կոմպոտ, հաց/լավաշ, քաղցրավենիք, միրգ։
Օր երկրորդ
Նախաճաշ՝ լոլիկով ձվածեղ, խաշած ձու, պանիր, կարագ, ջեմ, թեյ, հալվա, միրգ։
Ճաշ՝ կարտոֆիլով պյուրե, կաղամբով աղցան, պանիր, կոմպոտ, հաց/ լավաշ, քաղցրավենիք, միրգ։
Ընթրիք՝ տապակած հավի միս, կարտոֆիլ, աղցան՝ լոլիկով, վարունգով, պանիր, թան, հաց/լավաշ։
Օր երրորդ
Նախաճաշ՝ հացով ձվածեղ, խաշած նրբերշիկ, պանիր, կարագ, խտացրած կաթ, շոկոլադե կրեմ, հալվա, թեյ, հաց/լավաշ, քաղցրավենիք, միրգ։
Ճաշ՝ Ճանապարհի կանգառներում՝ բրդուճներ, քաղցրավենիք, միրգ։
Մասնակիցներ՝
1.Շահբազյան Ալեքսա+մայրիկ
2.Ղարիբյան Նենսի +մայրիկ
3.Մխեյան Ռոման +մայրիկ
4.Մաթևոսյան Նարե +մայրիկ
5.Հակոբյան Արսեն +տատիկ
6.Եղիազարյան Յանա +մայրիկ
7.Աղաջանյան Գարիկ +մայրիկ
8.Ազատյան Ալվարդ
9.Թովմասյան Կլարա
10.Փանոսյան Հասմիկ
11.Սաղոյան Մարի
12.Սաղոյան Սոֆի
13.Մանուկյան Ադամ
14.Ներսիսյան Տիգրան
15.Պողոսյան Սառա
16.Աբրահամյան Գեղամ
17.Ավետիսյան Յանա
18.Անուշ Միրումյան-կամավոր