Մասնակիցներ՝ 2026-2027 ուստարվա 6 տարեկաններ/ 2020թ․-ին ծնվածներ
Օրը՝ հունիս 15-17
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան
Օգնականներ՝ Մանուշակ Աբրահամյան
Նպատակը՝ նոր սովորողներին ներառել հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին:
6 տարեկանն իր հետ պետք է ունենա.
- Թաց և չոր անձեռոցիկ
- Ջուր
- Բրդուճ կամ չոր քաղցրավենիք ( նախաճաշի համար)
- լողազգեստ, սրբիչ, լողաթափ, ջրային գլխարկ, լողի ակնոց
2-րդ փուլի աշխատակարգ․ հունիսի 15-17
Հունիսի 15, երկուշաբթի
Օրվա գործունեություն
- Ճամբարականների դիմավորում
- «Բարև, ես եմ․․․» խաղ-ծանոթացում
- «Արև՛, արև՛, դուս արի» երգի խաղ-ուսուցում
- «Փիսոն» բանաստեղծության խաղ-ուսուցում
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։
- Կավագործություն
- Նախաճաշ
- Լողափնյա խաղեր
- Օրվա ամփոփում