Ազգագրակսն փառատոնի ընթացքում տեղեկություններ հավաքեցինք հայկակսն տարազների մասին և փորձեցինք մեր ձեռք բերած տեղեկություններին համաձայն գեղեցիկ տարազներ նկարել paint ծրագրով:
Ազգագրակսն փառատոնի ընթացքում տեղեկություններ հավաքեցինք հայկակսն գորգերի մասին և փորձեցինք մեր ձեռք բերած տեղեկություններին համաձայն հայկական գորգեր նկարել paint ծրագրով:
Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթանում ենք նաև ազգային խոհանոցին:Այս անգամ 2.3 և 3.1 ջոկատների հետ վերհիշեցինք մեր պապերի ու մեր սիրելի ուտեստը` կարտոֆիլի պլեճը:Վառարանը դրված էր Հյուսիսային դպրոցի ներքին բակում:Կարտոֆիլը նախապես լվացել և կտրատել էինք, Աշոտ պապիկի օգնությամբ փայտե վառարանը վառեցինք և անցանք գործի` միաժամանակ հիշելով մեր մանկության ամենաքաղցր տարիները:Ճամբարականները երգով և պարով մեզ ոգևորում էին, որպեսզի արագ պատրաստենք կարտոֆիլի պլեճը:Շատերը առաջին անգամ էին փորձում և համը գերել էր բոլորին:Այնքան էին հավանել, որ մի քանի ափսե համտեսեցին:Այսօրը ևս դարձավ և´ ճամբարի, և´ մեր հիշողությունների մեջ տպավորված օրերից մեկը:
Ձմեռային ճամբարի հերթական ստուգատեսներից էր գնդակախաղերի ստուգատեսը:Ճամբարականների հետ միասին ծանոթացել էինք խաղերին, ընտրել մեր նախընտրելի խաղերը:Ճամբարականները անհամբեր սպասում էին ստուգատեսին:Ստուգատեսն անցավ շատ ուրախ, հավեսով և լի տպավորություններով:Ինչպես նաև ստուգատեսի ընթացքում ձեռք բերեցին մի շարք կարողություններ և հմտություններ գնդակներով խաղերի համար:Գնդակախաղերը միայն խաղեր չեն, դրանք զարգացնում են արագ կողմնորոշվելու, ճկուն լինելու, խմբային աշխատելու, համագործակցելու , ուշադրությունը կենտրոնացնելու և մարզական հմտությունները զարգացնելու կարողությունները:
Մաթեմատիկան կարելի է արդյունավետ կազմակերպել նաև առանց գրատախտակի, եթե ճիշտ են ընտրված մեթոդներն ու աշխատանքային ձևերը։ Մենք մշտապես օգտագործում ենք մեր միջավայրը, շրջապատող իրերը, գույքը և այլն մաթեմատիկական գործողությունները կատարելու համար, դրանց միջոցով ավելի պատկերավոր են դառնում խնդիրներն ու առաջադրանքները: Հիմնականում դասը սկսում ենք բանավոր համրանքով:Նախապես սովորողները բլոգից ներբեռնում են աշխատանքային ֆայլերը, որոնք միասին քննարկում ենք, բանավոր կատարում , նաև նմանատիպ օրինակներ մտածում:Անհասկանալի հարցերի դեպքում համակարգիչը միացնում եմ հեռուստացույցին, ինչն ավելի պատկերավոր է դարձնում քննարկումը:Սովորողները միասնական ակտիվ քննարկում են սկսում և սիրում են նմանատիպ օրինակներ էլ իրենք առաջարկեն: Շատ հաճախ ենք կիրառում նաև Paint նկարչական ծրագիրը՝ խնդիրները նկարելով լուծելու համար:Ընդհանրապես նկարելը խնդիրները լուծելու լավագույն տարբերակներից է, քանի որ ամեն բան ավելի պատկերավոր է դառնում սովորողի համար և շատ արագ կողմնորոշվում են:Դասի ավարտն ամփոփում ենք խաղերով, համրանքով, շատ հաճախ սովորողների կողմից կազմած և առաջարկած խնդիրներով, որոնք տվյալ ամսվա նախագծերի շուրջ են կազմվում:
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 և 3․1 ջոկատի ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Մերի Կարապետյան
Նպատակը՝
«Ուսումնական մառան» և Ձմեռայինազգագրական փառատոն-ի շրջանակում այցելություն «Չրի տուն» չիր արտադրող արտադրամաս։ Արտադրամասում ճամբարականները արտադրական միջավայրում կծանոթանան և անմիջական կմասնակցեն հին հայկական ծիսական քաղցրավենիքների՝ չրի և քացր շարոցի պատրաստելու գործընթացին։
Խնդիրներ՝
խոհանոցային հմտությունների զարգացում
ազգային խոհանոցի ծանոթացում, զարգացում
տեսածի մասին կարծիք կազմելու կարողության զարգացում
բանավոր խոսքի զարգացում
ուսումնասիրելու, դիտարկելու կարողության ձևավորում
խմբային աշխատանքի կարողությունների ձևավարում, զարգացում
Ծրագրում՝
09։30-10։30- Մեկնում
10։30-11։00- Ուսումնական ժամերգություն Գ․Բյուրականի Ս․Հովհաննես եկեղեցում
11։00-11։30- Քայլք դեպի «Չրի տուն» Ընդմիջում․ Չրի և կոմպոտի հյուրասիրություն
11։30-13։00-Վարպետաց դաս՝ յուրաքանյուր սովորող կունենա իր անհատական աշխատանքային գործիքները, որոնցով չրից կպատրաստեն քացր շարոցներ։
Բանավոր մաթեմատիկայի աշխատանքը կազմակերպում ենք տարբեր միջավայրերում՝ թե դասարանում, թե դպրոցի շրջակայքում։ Միջավայրի փոփոխությունը ևս հետաքրքրություն է առաջացնում սովորողների մոտ, քանի որ փոխվում են նաև գործունեության գործիքները։Բացօթյա միջավայրում մաթեմատիկան դառնում է ավելի կենդանի։Սիրում ենք ոտնաչափերով հաշվել, ծառերի, ծաղիկների հետ կապված խնդիրներ լուծել, քարերով հավես հաշվարկներ անել և խնդիրներ հորինել։Այդպես նաև նոր խաղեր ենք ստեղծել․օրինակ՝ դոմինո, X և Y և այլն։
Բանավոր մաթեմատիկայի ժամերին աշխատանքը կազմակերպում ենք տարբեր մեթոդներով`
1.Բանավոր համրանք
2.Արագ հարց ու պատասխան 3.Համեմատություններ, օրինաչափություններ 4.Մաթեմատիկական խաղեր և´ օնլայն, և´ մեր կողմից մտածված և ստեղծված խաղերի օգնությամբ 5.Ամենամսյա մաթեմատիկայի ֆլեշմոբերի խնդիրների և այլ տրամաբանական խնդիրների քննարկում, խաղի միջոցով կամ paint ծրագրով ներկայացում: 6.Ռեբուսներ, լաբիրինթոսներ, լուցկիներով խնդիրներ և այլն
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 և 2․3 ջոկատներ
Պատասխանատուներ՝ Տաթև Մարգարյան, Սրբուհի Ներսիսյան
Անհրաժեշտնյութերը՝ ուսումնական գործիք՝ նեթբուք-նոթբուք
Նպատակը
Սովորողներին ծանոթացնել PowerPoint ծրագրին, սովորեցնել ինքնուրույն ստեղծել պարզ ու բովանդակային սահիկներ։
Խնդիրները
• Ձևավորել PowerPoint ծրագրի հիմնական գործիքների օգտագործման հմտություններ
• Սովորեցնել սահիկների ճիշտ կառուցում և դասավորություն
• Սովորեցնել տեղեկատվությունը ներկայացնել տեսողական և հասկանալի ձևով
• Խթանել ինքնուրույն և խմբային աշխատանքը
Նկարագրություն
Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատի ճամբարականները վարպետության դաս են վարելու 2․3 ջոկատի ճամբարականների հետ։ Ծանոթանալու են PawerPoint ծրագրի գործիքներին՝ ստեղծելով սահիկաշար։ Օգտվելով դասարանական բլոգից ահիկաշարում պետք է ներկայացնեն ճամաբարային շրջանում իրականացրած գործունեություններից և ճամփորդություններից մի քանիսը։