Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
ե՞րբ են գնահատում
Ես աշխատում եմ կրտսեր դպրոցում, որտեղ մինչև 3-րդ դասարան սովորորողին գնահատանիշ չի դրվում, սովորողի գնահատումը կատարվում է ըստ աճի բնութագրերի:Աճի բնութագիրը լրացվում է յուրաքանչյուր ուսումնական շրջանին համապատասխան:Իսկ ընդհանրապես գնահատում կատարում են ամեն օր՝ սովորողին ոգևորելով, խթանելով, որպեսզի սովորողի կարողություններն ու հմտությունները զարգանան:
ո՞վ է գնահատում
Կրտսեր դպրոցի սովորողի գնահատումը կատարվում է դասվարի և առարկայական ուսուցիչների կողմից:
ի՞նչն են գնահատում
Գնահատումը կատարում ենն ինչպես արդեն ասեցի աճի բնութագրերի միջոցով , որով գնահատվում է սովորողի բոլոր կարողություններն ու հմտությունները, ինքնուրույնությունը, ուսումնական գործունեության արդյունքները:
ինչպե՞ս են գնահատում
Գնահատումը կատարվում է առանց գնահատանիշի՝ բնութագրելով սովորողի կարողությունների և հմտությունների զարգացումը ըստ առարկաների:
Երկրորդ պարապմունք 3 ժամ
Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։
Գնահատումը դա կյանքի ապրելակերպի անբաժան գործընթացներից է:Մենք յուրաքանչյուրս գնահատում և գնահատվում ենք յուրաքանչյուր պահի:Մարդուն անհրաժեշտ է գնահատված լինելը, որպեսզի ավելի շատ մոտիվացված, ինքնավստահ և ավելի նպատակասլաց առաջ գնա իր յուրաքանչյուր գործունեության մեջ : Գնահատումը կապված է սովորողների յուրաքանչյուր գործունեության մեջ հաջողություններ, փոփոխություն և զարգացում գրանցելու հետ:Այս ամբողջ գործընթացը սովորողի կյանքում ձևավորվող գնահատումն է, որը կապ չունի գնահատանիշի հետ:Գնահատանիշ նշանակելով մենք սահմանափակում ենք գնահատման ընդհանուր պրոցեսը:Գնահատանիշը սովորողը կարող է և ճիշտ ընկալել, և ՛ սխալ:Ըստ այդմ էլ կարող է փոխվել սովորողի վարքագիծը՝ լավ կամ վատ:
Ես ուրախ եմ, որ կրտսեր դպրոցում գնահատանիշ չի նշանակվում:
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոցէ իմ կարծիքով, քանի որ սովորողին անընդհատ անհրաժեշտ է խրախուսել:Գնահտման միջոցով անընդհատ սովորողին դրդոսւմ ես, որպեսզի նորանոր հաջողություւներ գրանցի:Իհարկե կան նաև բացառիկ դեպքեր, որ դա սովորողի համար խթան չի հանդիսանում, այլ՝ հակառակը:
Գնահատման գործընթացի կարևորագույն սկզբունքը համարում եմ արդարությունը, անկողմնակալությունը սովորողի կատարած աշխատանքի հանդեպ:Դասվարը, դասավանդողը պետք է կիրառի նման սկզբունք բոլոր սովորողների նկատմամբ:
Երրորդ պարապմունք 3ժամ
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։
Ձևավորող գնահատում․
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:
Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):
· Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
· Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
· Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:
Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:
Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:
Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:
Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.
· Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:
· Ինչպե՞ս կարող եմ ստուգել:
· Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:
· Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման մեթոդներում:
Գոյություն ունեն սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.
ուսուցման նպատակների և արդյունքների ընկալում,
սովորողների կողմից գնահատման չափանիշների ընկալում,
ուսուցչի կողմից համապատասխան հնարների կիրառում:
Դասի նպատակի ընկալումը թույլ է տալիս սովորողին դառնալ գործընթացի կազմակերպման գործուն մասնակիցը: Վերջնարդյունքները ևս պետք է հասկանալի լինեն սովորողներին՝ նրանց դարձնելով գնահատման չափանիշների մշակման մասնակից: Նպատակներն ու ակնկալվող արդյունքները պետք է ակնառու ներկայացված լինեն (գրատախտակին, պաստառին, էկրանին և այլն), որպեսզի ուսուցիչն ու սովորողները հնարավորություն ունենան անդրադառնալու դրանց և ստուգելու իրենց ձեռքբերումները:
Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:
Միավորային գնահատում՝
Միավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր: 14. Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝ 1) դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող և կարգավորող նշանակություն, 2) դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռքբերումների մակարդակը պարզելու նպատակով, 3) կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը: 15. Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթականզարգացմանբնութագիր: 16. Միավորային գնահատումը հանրակրթական ուսումնական հաստատությունում իրա- կանացվում է սկսած երկրորդ դասարանից: 17. Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները. 1) բանավոր հարցում, 2) գործնական աշխատանք, 3) թեմատիկ գրավոր աշխատանք, 4) կիսամյակային ամփոփիչ աշխատանք: 18. Բանավոր կամ գրավոր հարցումները և գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում դրանց կատարման համար գնահատվողից ակնկալվող պատրաստվածությունն ըստ առարկայական չափորոշչի պահանջների: Գործնական
աշխատանքի դեպքում հաշվի են առնվում նաև աշխատանքի կատարման, վերլուծության և ամփոփման համար պահանջվող կարողությունն ու հմտությունը: 19. Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի:
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Գիտելիք՝ դասավանդվող նյութի վերաբերյալ սովորողի ձեռք բերած նոր նյութի յուրացումը գիտելիք է։
Կարողության և գիտելիքի բարելավվումն ու կատարելագործումը հմտությունն է։
Սեփական կարծիքի ձևավորումն ու այն հիմնավորոելը դիրքորոշում է, որը շատ կարևոր է ինքնուրույն անհատի ձևավորման համար։
Արժեքային բաղադրիչը առարկայի օգուտն ու կարևորությունն է։
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
Ես աշխատում եմ որպես դասվար և սովորողների հետ աշխատանքում շատ կարևորում եմ սովորողի անհատական կարծիքն ու դիրքորոշումը որևէ գործողության և գործունեության ժամանակ, այս կերպ մարդուն մղում ես անհատական կարծիք ունենալուն և արտահայտելուն։Մեր կրթական գործունեության մեջ հենց այդպես էլ իրականացնում ենք:
Արժեքային համակարգը կարևոր է ընդհանուր խմբում սովորողի սոցիալիզացվելու, ընդգրկվելու և ներառվելու համար:
Չորրորդ պարապմունք 2ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։
Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
Ինձ համար նորությունը այն էր, որ գնահատման 10 միավորային սանդղակում չկա անբավարար սանդղակ և վերջին նիշը ցույց է տալիս աշակետի հաջողության որևէ մակարդակ:Որոշ չափով համաձայն եմ, բայց այդ դեպքում 10 բալանի սանդղակը կորցնում է իր ֆունկցիոնալությունը և իմաստը:: Յուրաքանչյուր գնահատման համակարգում պետք է նշվի, որն է նվազագույն շեմը, որ գնահատվողը՝ սովորողը որևէ ձգտում ունենա հասնել արդյունքի իր ուսումնական գործունեության մեջ:Այդ դեպքում կարելի կիրառել մեր 1-3 րդ դասարանների գնահատման համակարգը՝ այսինքն աճի բնութագիրը, որը միայն կբնութագրեր սովորողի յուրաքանչյուր հաջողություն, կարողություն, հմտություն տարբեր առարկանների շրջանակում:
«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։
Կարծում եմ, որ 4-րդ դասարանի սովորողի բնութագրում պետք է ընդգրկել բոլոր այն բնութագրիչները, որոնք ընդգրկված են 3-րդ դասարանի աճի բնութագրում՝ ավելացնելով, թե ո՞ր առարկան է ավելի հետաքրքրում սովորողին, ինչու՞, ի՞նչ առարկաներ կցանկանար սովորողը ավելացնել իր ուսումնական պլանում:
Նաև կցանկանայի, որ անդրադարձ լինի սովորողի հոգեհուզական բնութագրիչներին, քանի որ այդ տարիքում ավելի հստակ է փոփոխություն է լինում հոգեհուզական դաշտում:
Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները հետևյալներն են՝
Անվանումը (վերնագիրը)`
Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝
Մասնակիցներ՝
Իրականացման ժամանակահատվածը՝
Իրականացման վայրը
Նպատակը ՝
Խնդիրները `
Ընթացքը
Բովանդակությունը
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`
Անհրաժեշտ գործիքները՝
Կիրառվող մեթոդները՝
Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել)
երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ
այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)
Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։
Նախագծի արդյունքը ինձ համար այն է, որ բոլոր սովորողները մասնակցում են նախագծի ընթացքին և յուրաքանչյուրն իր կարողությունների սահմանում որևէ հաջողություն է գրանցում, հետաքրքրություն, հմտություն և կարողություն ձեռք բերում: Հաջողված նախագծեր շատ կան, որոնք տարվա ընթացքում իրականացնում ենք և լավ արդյունքներ ենք գրանցում:Գնահատում ենք և նախագծի ընթացքը և նախագծի ավարտին գրանցած արդյունքը:
Վեցերորդ պարապմունք 2ժամ
Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։
Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, սովորողների հետ հանդիպեցինք՝ շատ սպասված և ջերմ հանդիպում էր,բոլորս կարոտել էինք միմյանց:Հանդիպեցինք, զրուցեցինք կարոտներս առանք և տոն օրը շարունակեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:Օրը իսկական տոն դարձավ՝ միասնական երգեցինք, պարեցինք և նկարչական պլեներ իրականացրեցինք: Բարի երթ նոր ուսումնական տարում:
Նախագծերի իրականացման վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում
Նպատակը
Սովորողի մոտ առաջացնել հետաքրքրություններ տարբեր մասնագիտությունների հանդեպ
Բացահայտել տաբեր մասնագիտություններ գործնական պարապմունքների միջոցով
սովորողի ծնողին հանդես գալ որպես ուսուցիչ-ծնող
ամրպնդել սովորող-ծնող-ուսուցիչ կապը
Նոր մասնագիտություններ բացահայտել և հմտությունների զարգացնել
Խնդիրներ
Ծնողներին ներառել ուսումնական գործունեության մեջ՝ հնարավորություն տալով դասարանում ներկայացնել սովորողներին իրենց մասնագիտական հմտությունները, պատմել իրենց մասնագիտության առանձնահատկությունների մասին ,մասնագիտական կարևոր տեղեկությունների մասին, տվյալ մասնագիտության մեջ իրենց հաջողությունների և փորձի մասին:Հանդիպման ադյունքում տեղում գործնական մասնագիտական պարապմունքի կազմակերպում սովորողների հետ , և պարապմունքի ընթացքում պատասխանել սովորողներին հետաքրքրող հարցերին տվյալ մասնագիտության վերաբերյալ ։
«Հարթակում ծնողն է» նախագծի ընթացքում ծնողներին հնարավորություն է տրվում լավ ճանաչել կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը, դպրոցը, ուսուցիչներին, սեփական երեխային։
Հանդիպումների արդյունքում և՛ ծնողները, և՛ սովորողները մեծ ոգևորություն են ապրում, ձեռք են բերում նոր կարողություններ և հմտություններ:
Արդյունքներ՝
Հրապարակվում են դասարանական բլոգներում
Ստեղծվում են տեսադասերի, գործնական պարապմունքների օգտակար փաթեթներ