Автор: Սրբուհի Ներսիսյան
Հ․Թումանյան․ Ամպն ու սարը
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ծանոթացան Հ․Թումանյանի <<Ամպն ու սարը>> բանաստեղծությանը, գուաշով նկարեցին բանաստեղծությունը և վրձինով գրեցին սար բառը։










ԱՌՑԱՆՑ ՏԵՍԱԴԱՍԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Երկուշաբթի
Մայրենի-10․00-10․45/ 1-ին խումբ/
Մայրենի -11․00-11․45/2-րդ խումբ/
Երգ-11․50-12․35-միասնական խումբ
Երեքշաբթի
Անգլերեն-10․00-10․30/ 1-ին խումբ/
Անգլերեն -10․30-/2-րդ խումբ/
10․30-11․10-մաթեմ/1-ին խումբ/
11․10-11․50-մաթեմ/2-րդ խումբ/
չորեքշաբթի
10․10-10․45-Ընտրություն/Երգ/
11․00-11․45-Մայրենի/1-ին խումբ/
11․50-12․30-Մայրենի /2-րդ խումբ/
Հինգշաբթի
10․00-10․45-մաթեմ/1-ին խումբ/
11․00-11․45- մաթեմ/2-րդ խումբ/
Читать далее «ԱՌՑԱՆՑ ՏԵՍԱԴԱՍԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ»Հեռավար ընտանեկան դպրոց․Աշխատակարգ հոկտեմբերի 19-30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարան, ընտանեկան դպրոց
Տևողությունը — 2 շաբաթ (հոկտեմբերի 19-ից 30-ը)
Վայր՝ microsoft teams ընտանեկան դպրոցներ
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:Շարունակել հեղինակային կրթական ծրագրերով իրականացվող մեդիակրթությունը, հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցներում։
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Աշխատանքային ուղղություններ՝
«Խնկոյանական օրեր» ուսումնական նախագիծ
ՈՒսումնական ռեսուրսներ՝
Շաբաթվա ստեղծագործությունները՝ Աթաբեկ Խնկոյան «Մուկն ու կատուն»,Աթաբեկ Խնկոյան. «Ծիածան», «Էս էն է» Հովհաննես Թումանյան
Ընթերցանության ցանկից բանաստեղծությունները սովորել բերանացի և ներկայացնել տեսանյութով, տեսանյութը տեղադրել բլոգում և հղումը ուղարկել դասվարի էլ․հասցեին՝ s-nersisyan@mskh.am
Paint ուսումնական ծրագրով նկարել տուն, մուկ և կատու բառերը, մուտքագրել այդ բառերը
Մայրենի-Աշխատանքային թերթիկներ՝ տուն, մուկ
Մաթեմատիկա -Աշխատանքային թերթիկներ
Լեզվագործունեություն՝ վանկատել և հեգել հեքիաթի և բանաստեղծության բառերը, գտնել մեզ անծանոթ բառերը։
Մաթեմատիկա՝ Բանավոր համրանք, թվի կազմություն, համեմատում, փոքրիկ խնդիրների կազմում։
Օտար լեզուներ՝ Քրիստինե Լևոնյան, Միլենա Մանուչարյան
Մարմնամարզություն-Անուշ Թորոսյան
Ընտրությամբ գործունեություն՝
- Երգ-երաժշտություն-Ջուլի Ղազարյան
- Կերպարվեստ—Տաթև Աթոյան
- Մարմնամարզություն-Ալինա Թումասյան
- Բանավոր մաթեմատիկա-դասվարներ
Օգտակար ուսումնական մեդիառեսուրսներ
Բնագիտություն ամենափոքրերի համար
Էլեկտրոնային ուսումնական խաղեր՝ https://www.igraemsa.ru/, https://www.mathplayground.com/grade_1_games.html
Ընթերցարան
ԻՐԻԿՈՒՆ
Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․
Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։
ՔԱՄԻՆ
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի
Ջ. Ռոդարի, «Ա՛յ քեզ շաբաթ»
Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:
Աթաբեկ Խնկոյան․Մուկը մկան խնամի կլինի
Մուկն ուզում էր աղջկան պսակել, բայց չգիտեր՝ որ ուժեղին ընտրեր իրեն փեսա: Գալիս է արևի մոտ.
-Արև, ինչ ուժե՜ղ ես:
Արևը թե՝
-Ամպն է ուժեղ:
Գալիս է ամպի մոտ: Ամպը թե՝
-Քամին է ուժեղ:
Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝
-Մարդն է ուժեղ:
Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝
-Մուկն է ուժեղ:
-Որ էդպես է,-ասում է,- ամենից ուժեղը մուկն է էլի, իմ աղջկան էլ նրան կտամ
Читать далее «Ընթերցարան»Անհատական աշխատաժամանակ
Դասավանդողի անհատական աշխատաժամանակ
Հոկտեմբերի 15-30
- Իմացումի հրճվանք ծրագրի առցանց հանդիպումների կազմակերպում և իրականացում Microsoft Teams հարթակում
- Առցանց հանդիպումների կազմակերպում
- Ուսումնական առցանց պարապմունքի նախապատրաստում
- Դասարանական բլոգի, ենթակայքի սպասարկում
- Առցանց հանդիպում, քննարկում ծրագրի ղեկավարի, գործընկերների հետ
- Էլ փոստի նամակների ստուգում, հետադարձ կապ
- Մատենավարություն․ սովորողների հաշվառում, գրանցում
- Գնահատման մատյանում գրանցում, օրվա ամփոփում
- Կրթահամալիրի կայքի, Դպիր մանկավարժական հանդեսի ընթերցում
Հեռավար ընտանեկան դպրոց․Աշխատակարգ հոկտեմբերի 15-19
Մասնակիցներ՝ վեց տարեկանների ընտանեկան դպրոց
Տևողությունը — հոկտեմբերի 15-19
Վայր՝ ընտանեկան դպրոցներ
Նախագծի նպատակը՝ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, ծնողների՝ ուսումնական գործընթացի ներգրավումով զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու ձևավորել շրջակա աշխարհն ու սեփական ես-ը ուսումնասիրելու, բացահայտելու հմտություններ ու կարողություններ:
Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել սեփական «ես»ի հանդեպ վստահություն, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացմանը:
Աշխատանքային ուղղություններ՝
Ընտանեկան տեսանյութեր
Մեդիագրագիտություն
Հ․Թումանյանի <<Ամպն ու սարը>> բանաստեղծության ներկայացում տեսանյութով։
Օրինակ՝ փոքրիկ բեմադրությամբ, տեխնոլոգիական աշխատանքով (հատիկընդեղենով, պլաստիլինով, կավով,աղով, ալյուրով, գուաշով, գունավոր թղթեով․․․․):
Կարող եք ներկայացնել ձեր նախընտրած տարբերակով։
/խիստ ցանկալի է/
Paint ուսումնական ծրագրով նկարում ենք բանաստեղծությունը և նկարի վրա մուտքագրում սար բառը
Paint ուսումնական ծրագրով նկարում ենք 3 և 4 թվերի աշխարհը
Աշխատանքները ուղարկել դասվարի էլեկտրոնային հասցեին՝ մինչև հոկտեմբերի 19- ը
Հ․Թումանյան․Ամպն ու սարը
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
Հովհաննես Թումանյան ․Աշուն
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ներկայացնում են Հ․Թումանյանի <<Աշուն >> բանաստեղծությունը․
Անահիտ Համբարձումյան
Մարգարիտա Սանթուրյան
Կորյյուն Շահբազյան
Էվա Կարապետյան
Սյունե Բադալյան
Անահիտ Սարգսյան
Սահակյան Ռազմիկ
Սուրեն Գևորգյան
Սամսոն Կոստանդյան
Էմիլի Պարսամյանը
Հեքիաթ հանրաքվեի մասին
Հանրաքվեն վեց տարեկանների շուրթերից. Ներկայացնում են Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները