Կոմիտասյան օրեր

«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում: Նախագիծն ամփոփում ենք «Հակաբացիլ Կոմիտասի» փառատոնով։

Իրականացման տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:

Խնդիրները՝

  • Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ «Կաքավիկ», «Ձիուկ», «Հոյ Նազան», «Սոնա Յար», «Այբ-բեն-գիմ», «Լորիկ», «Եղնիկ» և այլն
  • կարդալ, հասկանալ, բերանացի սովորել նոր երգերի խոսքերը. «Կռունկ ծափ տուր ու թռի», «Սարսար», «Հոպ, թռի»
  • կարդալ, լսել Կոմիտասի մասին
  • ունկնդրել երաժշտություն՝ 6 պար, 7 երգ
  • նկարել երաժշտության ներքո
  •  այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ուսումնական ռեսուրսները՝

Ստեղծագործությունները՝ «Ձայնադարան»-ում

Լողափնյա աշուն․ նախագիծ

Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Հյուսիսային դպրոցի բացօթյա լողավազաններում: Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Читать далее «Լողափնյա աշուն․ նախագիծ»

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`շուրջտարյա

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

3-րդ դասարան

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում.
  • Նախագծի ընթացքին սովորողների ակտիվ ու ստեղծական միջամտություն ունենալու հնարավորությունից օգտվելու հմտության ձևավորում.
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն.
  • Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, դրանք համադրելու, վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, կիրառում, ցուցադրում.
  • Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում:

3-րդ դասարան

  • Ֆրանս. ժող. հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»
  • «Արև», «Լուսին», «Աստղեր», «Ինչու՞ է երկինքը կապույտ»
Читать далее «Տիեզերք․ ուսումնական նախագիծ»

Ես․ ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Տևողությունը՝ շուրջտարյա

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Читать далее «Ես․ ուսումնական նախագիծ»

Մուտքի ճամբար

Մասնակիցներ՝ 2025-2026 ուստարվա 2-րդ և 3-րդ դասարանցիներ
Օրը՝ օգոստոսի 20-22

Ժամը՝ 10:00
Պատասխանատու՝ Տաթև Մարգարյան, Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան

Նպատակը՝ նոր սովորողներին ներառել հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին:

Մուտքի ճամբարի մասնակիցները իրենց հետ պետք է ունենան.

Читать далее «Մուտքի ճամբար»

Մանկավարժական ճամբարի աշխատաժամանակ.օգոստոս

Ժամանակահատվածը՝ 19․08-29․08

Ճամբարի բովանդակությունը

  • Ներքին և արտաքին միջավայրի բարեկարգում, պատրաստություն սովորողների ընդունելությանը
  • 2025-2026 ուսումնական տարվա ծրագրերի, օրացույցների ամբողջացում
  • Սեպտեմբերի նախագծերի, աշխատակարգերի հրապարակում
  • Ուսումնական առաջին շրջանի անհատական պլանների հրապարակում
  • Սեպտեմբերի 1-5-ի նախագծային շաբաթվա նախագծերի հրապարկում

Իմացումի հրճվանք կրթական ծրագիր․ 2025-2026 ուստարի

Ծրագրի կառուցվածքը

  • Նկարագրություն
  • Նպատակները, խնդիրները
  • Ուսումնական գործունեության կազմակերպումը
  • Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական միջավայրը
  • Ծրագրի ղեկավարը
  • Ծրագրի բաղադրիչները
  • Ուսումնական օրացուցային նախագծերը
  • Դասվարի հեղինակային նախագծերը
  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական ռեսուրսներ
  • Դասվարի ուսումնական փաթեթներ
  • Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը
  • Ընդունելությունը
  • Փաստաթղթեր

Ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցըմասնախմբի օրացույցը։

Читать далее «Իմացումի հրճվանք կրթական ծրագիր․ 2025-2026 ուստարի»

2024-2025 ուսումնական տարվա ամփոփում

Ներկայացնում եմ 2024-2025 ուստարվա ամփոփումն ըստ հետևյալ ուղղությունների՝

Читать далее «2024-2025 ուսումնական տարվա ամփոփում»

Դասարանական օրացույց 2025-2026 ուսումնական տարի

Դասվար՝  Սրբուհի Ներսիսյան

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողներ

Դասարանական օրացույցի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:

Ընտանեկան նախագծեր

Համագործակցային նախագծեր

Ամենամսյա ֆլեշմոբ

  • Մայրենի ՝ յուրաքանչյուր ամսվա 2-րդ չորեքշաբթին
  • Անգլերեն՝ յուրաքանչյուր ամսվա 3-րդ չորեքշաբթին
  • Ռուսերեն՝ յուրաքանչյուր ամսվա 4-րդ երկուշաբթին
  • Մաթեմատիկա՝ յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթին
  • Շախմատ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթը
Читать далее «Դասարանական օրացույց 2025-2026 ուսումնական տարի»

Ուսումնական ամառ 2025

Ժամանակահատվածը՝ հուլիս-օգոստոս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ, այլ դպրոցի սովորողներ
Իրականացման վայրը՝ ընտանեկան դպրոց

Նախագծի նպատակը և ընթացքը

Սովորողների մոտ զարգացնել ընթերցելու, ներկայացնելու, հետազոտելու, ուսումնասիրելու և տարբեր նախագծերով ինքուրույն աշխատելու հմտություններ։

Աշխատանքային ուղղություններ՝

  1. Ամառային ընթերցանություն

Գիրքը կախարդական բանալի է, որը բացում է արկածներով լի դռներ։ Երբ կարդում ես, կարող ես թռչել հեքիաթային աշխարհներ, հանդիպել խելացի հերոսների, լուծել հանելուկներ և սովորել նոր բաներ՝ առանց տանից դուրս գալու։

Գիրքը քո լավագույն ընկերը կարող է դառնալ՝ նա երբեք չի ձանձրացնում։ Որքան շատ կարդաս, այնքան խելացի կդառնաս՝ բառեր, մտքեր, պատմություններ քեզ մոտ կթռչեն ինչպես թիթեռներ։
Կարդալը օգնում է երազել, ստեղծել, հասկանալ՝ ինչպես լինել բարի, ուժեղ ու իմաստուն։
Ամռանը՝ արևի տակ, հովի տակ, պաղպաղակի հետ, վերցրու գիրք՝ և ամեն օր քեզ մի նոր հրաշք սպասում է։

Առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը /կամ էլ քո նախընտրած գիրքը/ և ընթերցի՛ր: Ամռանը կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Читать далее «Ուսումնական ամառ 2025»