Փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան տոնին, սովորողները նամակ գրեցին Թումանյան պապիկին:
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Նամակ Հովհաննես Թումանյան պապիկին
Հովհաննես Թումանյան պապիկ ես քո բանաստեղծությունները շատ եմ սիրում, որովհետև քոբանաստեղությունները շատ լավն են։ Հովաննես Թումանյան պապիկ Դուք շատ սիրուն եք և խելացի։ Դուք սիրում էիք բոլորին և բոլորն էլ՝ Ձեզ։
Ներկայացնում է Արսեն Հակոբյանը
ՆԱՄԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւմանյան
Բարև Հովհաննես Թումանյան, ես ձեզ շատ եմ սիրում:
Մի հարց եմ ուզում ձեզ տալ . ոնց էիր դու հասցնում շատ-շատ գրքեր կարդալ:
Մի հարց էլ եմ ուզում տալ : Քա՞նի գիրք Դուք ունեիք:
Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը
Հովհաննես Թումանյան
Բարև Թումանյան պապիկ ։Ես քեզ շատ եմ սիրում։
Ձեր ծնունդը շնորհավոր։ Ես սիրում եմ քո բանաստեղցույցները շատ եմ սիրում։
Ներկայացնում է Գեղամ Աբրահամյանը
Բարև Թումանյան պապիկ։ Ես Ձեզ շատ եմ սիրում․ Ձեր գրած բանաստեղծություններըշատ հտաքրքիր են, ես շատ եմ սիրում։Ծնուդդ շնորհավոր, Թումանյան պապիկ։
Շնորակալություն, որ ստեղծել եք մեզ համար Գրքի տոնը։
Ներկայացնում է Հասմիկ Փանոսյանը
Հովաննես Թումանյան պապիկին նամակ
Բարև Թումանյան պապիկ, ես քեզ շատ եմ սիրում քեզ ու քո հեքիաթներն։Բայց ամենաշատը
սիրում եմ հետևյալներն`
«Շուն ու կատուն», «Առաջին ձյունը», նաև սիրում եմ «Սուտլիկ որսկանը», «Ոսկե ձկնիկը», «Պոչատ աղվեսը» և այլն:
Ես ուզում եմ, որ ինչ որ մեկը գտնի Հովհաննես Թումանյանի սիրտը:
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Նամակ Թումանյան պապաիկին
Բարև Թումանայան պապիկ, ես Ձեզ շատ եմ սիրում։Սիրում եմ կարդալ Ձեր գրքերը ու շատ եմ սիրում հեքիաթները։Շնորհավոր ՁԵր օրը։
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Նամակ Հովհաննես Թումանյանին։
Հովհաննես Թումանյան, շնորհավոր քո ծննդյան օրը:Ես Ձեզ մաղթում եմ, որ Ձեր անունը միշտ հիշեն։ Ես Ձեզ շա՜տ եմ սիրում և Ձեր գրած հեքիաթները կարդում եմ սիրով։ Ինձ շա՜տ դուր է գալիս Ձեր բոլոր գրած հեքիաթները։
Փետրվարի 19-ը` Թումանյանի ծնունդը, ամենասպասելի օրերից է, քանի որ բոլորս շատ ենք սիրում Հովհաննես Թումանյանին:Այսօր առավոտից օրը սկսեցինք թումանյանական ընթերցումներով` ընդհանուր պարապմունքի ընթացքում, այնուհետև 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները ընթերցումները շարունակեցին բակում՝ շնորհավորելով Թումանյան պապիկի ծննդյան օրը։
Այսօր` փետրվարի 19-ին, ամբողջ Հանրապետությունում նշում են Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնը, և իհարկե ծննդյան օրով պայմանավորված` շատ գեղեցիկ և կարևոր տոներից մեկը` Գրքի տոնը:Իհարկե կրթահամալիրը ևս ակտիվ մասնակցում է տոնին:Կրթահամալիրը միշտ է կարևորում Հովհաննես Թումանյանին, «Թումանյանական օրեր» նախագծի ընթացքում յուրաքանչյուր տարի ծանոթանում ենք Թումանյանի կյանքին, հեքիաթներին, բանաստեղծություններին, այցելում ենք Թումանյանի թանգարան, դիտում ենք Թումանյանի հեքիաթներով բեմադրած ներկայացիմները, Թումանյանը ներկայացնում ենք ընտանեկան նախահծերով և այլն:
Սովորողները շատ մեծ սիրով են միշտ ընթերցում Թումանյանի հեքիաթները:Այսօր առավոտից կրթահամալիրում բոլորը կարդում էին Թումանյան և շնորհավորում Թումանյան պապիկին:
Այսօր մեր դասարանում ևս տոն էր, բոլորը գեղեցիկ պատրաստվել էին, հետաքրքիր գրքեր էին պատրաստել իրենց ընկերների համար և անհամբեր սպասում էին վիճակահանությանը, որպեսզի միմյանց նվիրեն:
Օրը անցավ մեծ ոգևորությամբ և անմոռանալի լիցքերով:Նույն ոգևորությամբ պատրաստվում ենք դասասենյակում ստեղծել մեր ընթերցանության անկյունը:
Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում, անունը՝ Հուռի նա այնքան աշխատասեր է լինում, որ մարդիկ նրա անունը դնում են աշխատասեր Հուռի։ Նա ամբողջ օրը բուրդ էր գզում, տուն էր մաքրում, ճաշ էր պատրաստում։ Հուռին շատ գեղեցիկ էր որովհետև աշխատանքը գեղեցկացրել էր նրան։ Ով նրան հարս տաներ, կխերվեր։
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Աշխատասեր Հուռին
Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում, նա շատ աշխատասեր ու գեղեցիկ էր։ Նա ապրում էր մի փոքրիկ տնակում իր մայրիկի հետ, հարևնները նրան շատ Էին սիրում։
Նա օգնում էր իր մայրիկին տնային գործերում , խնամում էր կենդանիներին և շատ լավ էր սովորում դպրոցում։
Հուռին ազատ ժամանակ բակում խաղալու փոխարեն, միշտ գնում և օգնում էր իրենց հարևաններին, իսկ նրանք Հուռին կոնֆետ էին տալիս ու բարի խոսքեր ասում։
Ներկայացնում է Հակոբյան Արսենը
« Աշխատասեր Հուռի »
Կար չկար մի աղջիկ կար, անունը Հուռի: Օր ու գիշերաշխատում էր: Իր գյուղում նրա հետ ուզում եին պսակվել բոլոր տղաները, որովհետև նա շատ աշխատասեր էր և գեղեցիկ: Նա պսակվում է մի տղաի հետ և նրանք ունենում են մի փոքրիկ տղա և ուրախ երջանիկ ապրում:
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Աշխատասեր Հուռին
Մի ժամանակ, փոքրիկ գյուղերից մեկում, ապրում էր մի աղջիկ՝ Հուռի անունով։ Նա շատ աշխատասեր էր և ոչ մի աշխատանքից չէր խուսափում։ Ուներ գեղեցիկ այգի, հոգ էր տանում իր ընտանիքի մասին և միշտ պատրաստ էր օգնել ուրիշներին։ Մի օր գյուղում մի նոր մարդ հայտնվեց։ Ջորջ անունով մի վաճառական, որը հասել էր այս փոքրիկ գյուղ՝ վաճառելու իր ապրանքները։ Ջորջը մեծ քաղաքներից էր եկել ու շատ գումար էր վաստակել, բայց մի բան կար, որը նրան անհանգստացնում էր։Նա փնտրում էր իր երկրորդ կեսին։ Նա սկսեց շփվել Հուռիի հետ։Երբ տեսավ,թե ինչ բարի,գեղեցիկ և աշխատասեր աղջիկ է Հուռին,անմիջապես սիրահարվեց նրան։Ամուսնացան։ Հուռին ցույց տվեց Ջորջին, թե ինչպես պետք է աշխատել համբերությամբ ու սրտով։ Նրանք սկսեցին միասին աշխատել՝ աճեցնելով ոչ միայն այգիներ ու բերք, այլ նաև սիրելի ընտանիք։ ։Գյուղի մյուս բնակիչները պատմում էին <<Աշխատասեր Հուռիի ու նրա սիրելի Ջորջի >>մասին,որպես օրինակ՝ ինչպես աշխատասիրությունն ու միասնությունը կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները։
Եվ այդպես նրանք ապրեցին երկա՜ր ու երջանիկ՝ միշտ հիշելով, որ իրական արժեքը ոչ թե փողն է, այլ սերն ու բարությունը։
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Լինում է չի լինում մի կնիկ։ Այս կինը երկու աղջիկ է ունենում՝ մեկի անունը Հուռի է դնում,մյուսի անունը Աննա։ Հուռին շատ էր աշխատասեր էր, ամբողջ օրը գործ էր անում և օգնում էր իր մայրիկին, իսկ Աննան ծույլ էր, անբան, ամբողջ օրը տունը թափթփում էր, չէր լվացվում, գզգզված ման էր գալիս։ Աննան մաստակ էր ծամում էր,կտերը տիտիկ էր անում,ուտում, խմում, մթնում էր պարկում քնում էր։
Մի օր Հուռիին ամուսնացավ մի սիրուն և խելացի տղայի հետ, իսկ Աննան ինչպես միշտ անկապ նստած էր տանը, նրան ոչ ոք չէր սիրում։
Մի օրել նրա մայրը ասաց նրան, որ նա պետք է դառնա աշխատասեր աղջիկ, ինչպես Հուռին, որ բոլորը նրան սիրեն և խաղան նրա հետ։
Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։