Տյառնընդառաջը՝ Հյուսիսում

«… Տրընդեզ, փեշդ վառէ, որ ազատվես օձէ չարէ»… 

Հյուսիսի բակում առաջինից երրորդ դասարանի սովորողների երգն ու խաղը, հրճվանքը, սպասումն ու խարույկի ճարճատյունն էր թևածում՝ Տյառնընդառաջի խորհրդով: Ուսուցիչ-սովորող նույն մտքով իրականացրինք ծեսը. թո՛ղ խարույկն այրի ամեն չարիք ու հիվանդություն…

ԲՏՃՄ սեմինար․2-րդ հանդիպում

Այսօր կայացավ դասվարների մասնագիտական զարգացման երկրորդ փուլի ԲՏՃՄ բնագավառի երկրորդ սեմինար-պարապմունքը:

Սեմինարին շարունակեցինք զոդման հետ կապված աշխատանքները, ծանոթացանք այն նյութերին, որոնց միջոցով կատարում են զոդումը`օլովո, բեվեկնա խեժ:

Սեմինարի մասնակից դասվարները պարապմունքի ընթացքում լարերից զոդեցին սիրո օրվան համահունչ սրտիկներ:

Սեմինար-պարապմունքը անցկացրեց Արմինե Մանուկյանը:

Աշխատանքային նախագիծ` 17.02.2025-21.02.2025

Նկարը՝ Ալեքսա Շահբազյանի

Փետրվար ամսվա նախագծեր՝

Թումանյանական օրեր

Բարեկենդանի ծես

Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Դասասենյակում ընթերցանության անկյունի ստեղծում

Թումանյանական օրերի ամփոփում․ Այցելություն Հ․ Թումանյանի անվան զբոսայգի

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ 

Ռուսերեն՝ Անահիտ Լալայան

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Երկարացված օր ՝ Լիլիթ Մելքոնյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Читать далее «Աշխատանքային նախագիծ` 17.02.2025-21.02.2025»

Անբան Հուռի հեքիաթի ավարտը սովորողների պատկերացմամբ

Սովորողները «Անբան Հուռին» հեքիաթը ներկայացնելուց հետո որոշեցին ներկայացնել հեքիաթի իրենց պակերացրած ավարտը:

Նամակ Անբան Հուռուն և նրա ամուսնուն

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը

Սիրելի Անբան Հուռի, շատ եմ խնդրում,որ դու աշխատես, մաքրասեր լինես, սովորես։ Քանի որ, այդպես երջանիկ կլինես։ Չես խաբի ոչ մեկին ու շատ ուրախ կլինես։

Սիրելի Անբան Հուռիի ամուսին, դու շատ բարի ես ու միամիտ։ Ես շատ եմ ուզում , որ քեզ երբեք չխաբեն,ու դու այդքան միամիտ չլինես։

Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը

               Նամակ  Անբան Հուռուն

Բարև սիրելի Անբան Հուռի։Ես որոշել եմ քեզ նամակ գրել,որովհետև վստահ եմ,որ դու այնքան էլ վատը չես,ինչպես հեքիաթում էր գրված։Ես գիտեմ,որ ամեն մարդ կարող է փոխվել,եթե ցանկանա։Այնպես որ դու էլ փորձիր։Եվ բացի այդ սուտ խոսելը լավ բան չէ։

                Նամակ  Հուռիի ամուսնուն 

Բարև սիրելի Անբան Հուռիի ամուսին։Դուք հիմա ուրախ եք՝քանի որ չգիտեք ճշմարտությունը։Բայց,երբ իմանաք,շատ չտխրեք,որովհետև Հուռին վատը չէ և անպայման կփոխվի։Դուք իրեն կսովորեցնեք լինել աշխատասեր և ճշտախոս։

Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան

Նամակ Անբան Հուռուն

Հուռի մի մոռացիր, որ դու աղջիկ ես։ Աղջիկները պետք է լինեն մաքրասեր,կոկիկ և հոգատար։ Նրանք պետք է կարողանան պատրաստել համեղ ուտեստներ և լինել հյուրասեր։ 

Նամակ ամուսնուն

Հարգելի Հուռիի ամուսին, մի եղիր այդքան պարզ և միամիտ։ Տղամարդը պետք է հարգի իր կնոջը, բայց լինի նաև խիստ ու պահանջկոտ։

Ներկայացնում է Սաղոյան Մարին

Անբան հուռիի մայրիկը պարզվեց կախարդ էր և վաճառողը հենց  տեսավ , որ կախարդը Անբան Հուռիին դարձրեց դինոզավր: Ամուսինը  լաց եղավ, բայց հետո եկավ բարի աստղ և ինքը հաղթեց   կախարդին: Անբան Հուռին դարձավ մարդ և բոլորը ուրախացան:

Նամակ Հուռիին

Անբան Հուռի ինչու՞ դու գործ չէիր անում և

դու ինչու՞ բամբակը տվեցիր գորտերին,

ինչու՞ խաբեցիր ամուսնուն:

Նամակ ամուսնուն

Ամուսին ինչու՞ դու ամուսնացար Անբան Հուռիի հետ: Նրա մայրիկը խաբեց քեզ, Անբան Հուռին անշնորհք աղջիկ էր:

Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը

Նամակ անբան Հուռուն

Անբան Հուռի  ինչու՞ ես  այսքան  միամիտ.    Ինչու՞ ես այսքան ծույլ  

և անշնորհք, լավ կլիներ քո մայրը քեզ դաստիարակեր, որ խելացի լինես.

հո մենակ ուտել խմելով չի՞ ,պետք է աշխատասեր լինես, որ անբան   չլինես  :

Նամակ  ամուսնուն

Դու աշխատասերես, բայց նաև միամիտ:Դու մի օր կհասկանաս, որ դու  չես սիրում Անբան Հուռիին, որովհետև  նա անբան է ու անշնորհք ,իսկ նրա  մայրը քեզ    խաբել է:

Ներկայացնում է Սաղոյան Մարին

Անբան Հուռի ես քեզ շատ շատ եմ սիրում, բայց դու սխալ էիր,  ես չեմ հասկանում ինչու՞ դու գործ չէիր անում:

Ամուսին ջան, ես քեզ ուզում եմ շատ տեսնել: Ինչու՞ դու  Անբան Հուռիի հետ ամուսնացար:

Ներկայացնում է Ղարիբյան Նենսին

Նամակ Անաբան Հուռուն

Սիրելի Անբան Հուռի,
Այս նամակով ուզում եմ քեզ խնդրել, որ դու սկսես աշխատել, լավ գործեր անել ու ամեն ինչ շատ լավ կլինի։
Հուսով եմ՝ նամակս կկարդաս և կհետևես խորհրդիս։

Նամակ ամուսնուն

Սիրելի Անբան Հուռու ամուսին,
Ես քեզ կխնդրեմ, որ դու օգնես Անբան Հուռուն սովորել աշխատել, քեզ օգնել, որպեսզի նրան այլևս անբան չանվանեն, նա էլ սկսի մյուսների նման իր գործերով զբաղվել։ Ու դուք ապրեք երկար ու երջանիկ։

Ներկայացնում է Ներսիսյան Տիգրանը

Նամակ անբան հուռուն 

Անբան Հուռի, մի խաբիր քո ամուսնուն:Փորձիր օգնել  նրան ,և միասին հասնել հաջողության:

Նամակ ամուսնուն

Ամուսին,քո կինը և զոքանչը խաբում են քեզ : Եղիր ավելի ուշադիր:  

 Ներկայացնում է Պողոդյան Սառան

Բարև անբան Հուռի։  Իմ անունը Սառա  է,   ես   սովորում   եմ Մխիթար    Սեբաստացի   դպրոցում։ 

Գիտես, հիմա էլ կան քեզ նման անբան, անաշխատասեր աղջիկներ, ես էլ եմ մեկ-մեկ ծուլանում,  չեմ ուզում դաս սովորել։

Ինչու դու խաբեցիր քո ամուսնուն,խաբելը վատ բան է,քիթդ կմեծանա։

Հարգելի երիտասարդ    վաճառական   դու  շատ   բարի   ես, բայց միամիտ  ես ,  քանի  որ   Հուռին    ու     իր    մայրիկ   քեզ   խաբեցին։ Ես  ուզում   եմ   որ     դու   մյուս անգամ միանգամից չհավատաս ոչ մեկին։

Օգտակար, առողջ սնունդ

Ես և շրջակա առարկայի շրջանակում ծանոթացանք սննդամթերքների տեսակներին, առանձնացրեցինք օգտակար և ոչ օգտակար մթերքները:Սովորողները ներկայացրեցին, թե իրենց կարծիքով , որոնք են համարվում օգտակար մթերքներ և առողջ սնունդ:

Աշխատանքային նախագիծ` 10.02.2025-14.02.2025

Նկարը` Էլինա Գևորգյանի

Փետրվար ամսվա նախագծեր՝

Թումանյանական օրեր

Բարեկենդանի ծես

Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Դասասենյակում ընթերցանության անկյունի ստեղծում

Թումանյանական օրերի ամփոփում․ Այցելություն Հ․ Թումանյանի անվան զբոսայգի

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ 

Ռուսերեն՝ Անահիտ Լալայան

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Երկարացված օր ՝ Լիլիթ Մելքոնյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Վերհիշի՛ր թեմաները հետևյալ ուսումնական նյութերի օգնությամբ՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ` 10.02.2025-14.02.2025»

Աշխատանքային նախագիծ` 03.02.2025-07.02.2025

Փետրվար ամսվա նախագծեր՝

Թումանյանական օրեր

Բարեկենդանի ծես

Ուսումնական ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Դասասենյակում ընթերցանության անկյունի ստեղծում

Թումանյանական օրերի ամփոփում․ Այցելություն Հ․ Թումանյանի անվան զբոսայգի

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Լիլիթ Մելքոնյան

Ռուսերեն՝ Անահիտ Լալայան

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Երկարացված օր ՝ Լիլիթ Մելքոնյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Բանավոր մաթեմատիկա

Սովորողների հետ վերհիշում ենք ՏՀՏ գիտելիքները և ամրապնդում, սովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել.

  • Մուտք գործել էլեկտրոնային հասցե
  • գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
  • կցել նկար, ֆայլ
  • նամակն ուղարկել խմբին, անհատական

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Շաբաթվա ընթերցանության նյութերը՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ` 03.02.2025-07.02.2025»

Ձմեռային ճամբարի տուգատեսների ամփոփում

Ձմեռային ազգագրական փառատոն 2025․

Նկարում ենք ձմեռ

Ազգագրական փառատոն․Paint ծրագրով նկարում ենք հայկական տարազներ

Ազգագրական փառատոն․Հայկական գորգեր

Ազգագրական փառատոն․Սովորող-սովորեցնող ․Սովորում ենք ազգագրական պարեր

Ազգագրական փառատոն․Դդմանախշեր

«Սովորող-սովորեցնող»համագործակցային նախագիծ. #1նկարում ենք դդումներ՝ հայկական զարդանախշերով

Ազգագրական փառատոն.Սովորող-սովորեցնող նախագիծ. Հոլախաղեր

Դդմածես.Պատրաստում ենք դդմային թխվածք

Ազգագրական փառատոն. Համագործակցություն 2.1 և 1.1 ջոկատներ

Ազգագրական փառատոն.Ազգային ուժախաղեր

Ազգագրական փառատոն.Ազգային ուտեստները ընտանիքում

Ձմեռային ճամբար 2025.Կավե ազգային զարդանախշեր

Հայկական գորգերի մասին տեղեկություններ powerpoint ծրագրով

Սովորող-սովորեցնող․Paint ծրագրով նկարում ենք հայկական գորգեր

Paint ծրագրով նկարում ենք հայկական զարդանախշերով դդումներ

Դդմի մասին տեղեկություններ Powerpoint ծրագրով

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025․

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025-նախագիծը

Բնագիտատեխնիկական ստուգատես 2025.Ամփոփում

Հանրակրթական Դիջիթեք 2025․

Читать далее «Ձմեռային ճամբարի տուգատեսների ամփոփում»