Աշխատանքային նախագիծ 16.09.2024-20.09.2024

Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր՝

Դեմ դիմաց․ Աշխատարան

Ես․ ուսումնական նախագիծ

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն

Կոմիտասյան օրեր

Բարձունքի հաղթահարում․ Մաշտոցներ

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Լիլիթ Մելքոնյան

Ռուսերեն՝

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Երկարացված օր ՝ Լիլիթ Մելքոնյան

Շախմատ՝ https://chess.am/՝ Առնոլդ Միքայելյան

Բանավոր մաթեմատիկա

Սովորողների հետ վերհիշում ենք ՏՀՏ գիտելիքները և ամրապնդում, սովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել.

  • Մուտք գործել էլեկտրոնային հասցե
  • գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
  • կցել նկար, ֆայլ
  • նամակն ուղարկել խմբին, անհատական

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 
Читать далее «Աշխատանքային նախագիծ 16.09.2024-20.09.2024»

Իմ մոլորակը

Սովորողները <<Տիեզերք>> ուսումնական նախագծի շրջանակում նկարեցին իրենց պատկերացրած մոլորակը։

Ընտրությամբ գործունեություն․ բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա. ընտրությամբ գործունեություն
1-3-րդ դասարաններ
2023-2024 ուսումնական տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:

  • Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:

«Մաթեմատիկա բանավոր»  դասընթացին մասնակցում են մաթեմատիկա սիրող սովորողները՝ որպես նախասիրության զարգացման միջոց:

Դասընթացի նպատակը սովորողի նախասիրության զարգացումն է:

Читать далее «Ընտրությամբ գործունեություն․ բանավոր մաթեմատիկա»

Հավեսի լողափ

ՍԵպտեմբեր ամսվա ընթացքում սեբաստացիները լողում են բացոթյա լողավազանում՝ վայելում արևն ու ջուրը։Ջա՜ն․․․

Աշխատանքային նախագիծ 09․09-13․09․2024

Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվող նախագծեր՝

Դեմ դիմաց․ Աշխատարան

Ես․ ուսումնական նախագիծ

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն

Կոմիտասյան օրեր

Բարձունքի հաղթահարում․ Մաշտոցներ

Սովորողների հետ վերհիշում ենք ՏՀՏ գիտելիքները և ամրապնդում, սովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել.

  • Մուտք գործել էլեկտրոնային հասցե
  • գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
  • կցել նկար, ֆայլ
  • նամակն ուղարկել խմբին, անհատական

Ստեփան Լիսիցյան <<Հնարագետ նապաստակը>>

Լեզվագործունեություն.  աշխատանք Հայոց լեզու գիրք-տետրում

Շաբաթվա մաթեմատիկա՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ 09․09-13․09․2024»

<<Դեմ դիմաց>> աշխատարան․նկարում եմ իմ ընկերոջը

<<Դեմ դիմաց>> աշխատարանի միջոցով սովորողների մոտ զարգանում է ստեղծագործական ունակությունները դիմանկարի տեխնիկայով, խրախուսում է զգայական հաղորդակցությունը։ Այս գործունեության միջոցով երեխաները ոչ միայն բարելավում են իրենց գեղարվեստական ​​հմտությունները, այլև խորացնում են իրենց ներքինը, բնավորությունը, հույզերը, վարքը տեսնելու և արտահայտելու կարողությունները։

Ուսումնական տարվա մեկնարկ Կոմիտասով

Սեպտեմբերի 2-ին մեկնարկեց 2024-2025 ուսումնական տարին, որին անհամբերությամբ ու մեծ սիրով սպասում էին բոլորը, հատկապես՝ սովորողները։Առավոտյան սկսեցինք կարոտած ողջույներով, գրկախառնությամբ և տոնական ընդհանուր պարապմունքով։Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մի փոքր զրուցեցինք, ողջունեցինք մեր նոր ուսումնական տարին և քայլքով ուղևորվեցինք դեպի Վահան Տերյանի անվան հարակից այգի՝ տոնական օրը շարունակելու։Այգում իրականացրեցինք <<Կոմիտասյան օրեր>> նախագիծը։Օրը ամփոփեցինք կավճանկարչությամբ և պղպջակատոնով։

Նախագծային ուսուցման առաջին շաբաթ. 02.09-06.09

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

Երկուշաբթի

08:30-09:00՝ սովորողների դիմավորում

09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30-09:45՝ քայլք՝ Տերյանի այգի

09:45-10:15՝ «Կոմիտասյան օրեր» նախագիծ՝ Տերյանի այգում

10:15-11:30՝ կավճանկարչություն, պղպջակատոն, պաղպաղակատոն

12:00-12:30՝ Լողափնյա աշուն

12:40-13:20՝ «Ուսումնական ամառը» զրույց-քննարկում, ամփոփում

13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Երեքշաբթի

08:30-09:00՝ սովորողների դիմավորում

09:00-09:15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05-«Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում. տեսաֆիլմերի դիտում

10:05- 10:40 — Դեմ դիմաց․աշտարան-նախագիծ

10:40-11:00-նախաճաշ

11:00-11:30-Paint ծրագրով նկարում ենք ամառային հանգիստը և փոքրիկ պատում մուտքագրում

11:40-12:20-Հեքիաթի ընթերցում

12:20-12:40-Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն

12:50-13:30-«Ես» ուսումնական նախագիծ. -պատմում ենք․ թե ինչից ենք ուրախանում

Читать далее «Նախագծային ուսուցման առաջին շաբաթ. 02.09-06.09»

Դեմ դիմաց․ Աշխատարան

  • Ժամանակացույց՝ սեպտեմբերի 3
  • Ժամը՝ 10։00
  • Վայրը՝ դպրոցի արվեստանոց, բակ-պարտեզ
  • Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ
  • Համակարգող՝ Գեղարվեստի մասնախումբ
  • Համակարգող ուսուցիչներ՝ Հյուսիսային դպրոց՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Նպատակ՝

Զարգացնել ստեղծագործական ունակությունները դիմանկարի տեխնիկայով, խրախուսել զգայական հաղորդակցությունը։ Այս գործունեության միջոցով երեխաները ոչ միայն կբարելավեն իրենց գեղարվեստական ​​հմտությունները, այլև կխորացնեն ներքինը, բնավորությունը, հույզերը, վարքը տեսնելու և արտահայտելու կարողությունները։

Читать далее «Դեմ դիմաց․ Աշխատարան»