Սովորողների հետ բժշկական փայտիկներով և թելերով պատրաստեցինք տոնածառ՝ երգելով ամանորյա երգերն ու իհարկե նաև չմառացանք ամանորյա ասիկների և բարեմաղթանքների մասին։
Рубрика: Ամանորի ծես
Բառուսուցում․Նկարում և մուտքագրում ենք ձմեռ բառը
Սովորողների հետ խոսեցինք ձմեռվա և ձմռան երևույթների մասին, ծանոթացանք ձմեռ բառին, Paint ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք ձմեռ բառը։




Ամանորյա տոնախմբությունը սկսված է․Տոնական օրացույց


Դեկտեմբերի 5-ին սովորողների հետ պատրաստեցինք տոնական դեկտեմբերյան օրացույցը։Նախ սովորողները խոսեցին օրացույցի մասին, բացատրեցին, թե ինչ է օրացույցը և ինչի համար է նախատեսված։Սովորողները յուրաքանչյուրը, վերցրեց օրացույցի թվերից մեկը և բարեմաղթանքներ ասելով, կախեցինք տոնական օրացույցին։Սովորողները շատ ոգևորված էին, քանի որ գիտեին, որ օրացույցի յուրաքանչյուր օր սովորողի համար ուներ նվեր-անակնկալ։Այդ պատճառով սովորողները անհամբեր սպասում էին իրենց օրացույցային օրվան։
«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ
Տևողությունը՝ դեկտեմբեր ամիս
Նպատակը՝ պատրաստություն ամանորի տոնախմբությանը, նոյեմբերի-դեկտեմբեր ամիսների ուսումնական գործունեության ամփոփում
Խնդիրները՝
Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը դիտելու, լսելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողություններ
Երաժշտական փաթեթը՝ Արմենուհի Սոկրատունու բլոգում
Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
Ձևավորել, զարգացնել տեխնոլոգիական, աշխատանքային կարողություններ
Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ
Զարգացնել միասին երգելու, պարելու կարողություններ
Գործունեությունը՝
Լսել Ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել
Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, օրհնանքներ
- Ա. Խնկոյան «Ձմեռ»
- Հ. Թումանյան «Առաջին ձյուն»
- Ջ. Ռոդարի «Կոնֆետի անձրև»
- Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը»
- Բասեն բարի
- Զար, զընգը
- Նոր տարի
- Փաթիլներ
- Համով-հոտով տոնածառ
Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը նկարազարդել:
Սովորել ձմռան մասին բանաստեղծություններ, երգեր, խաղիկներ, ասիկներ, բարեմաղթանքներ
Ձմեռ պապիկին ուղղված նամակը նկարել paint ծրագրով
Դասարանում պատրաստել տառթխիկ, տոնական թխվածքաբլիթներ
Ստեղծել ամանորյա օրացույց:
Պատրաստել տոնածառի խաղալիքներ, բացիկներ:
Պատրաստել տոնական թխվածքաբլիթներ
Ստեղծել ձմեռային կոլաժ (պլաստիրինից)
Ձևավորել դասասենյակը:
Կազմել խնդիրներ, խաղեր ամանորի թեմայի շուրջ:
Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ. երաժշտական փաթեթ
Ամանորյա և Սուրբ ծննդյան հայերեն երգեր
Ամանորյա և Սուրբ Ծննդյան օտարալեզու երգեր
Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր միասնական կատարումների համար
Արդյունքը՝
Նշված գործունեությունները կներկայացվեն բլոգում՝ տեսանյութերի, ֆոտոպատումների, ռադիոլուրի միջոցով։
Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ
Ուսումնական մառանը ցուցահանդես վաճառքում նախագծի շրջանակում համագործակցություն Արման Էնգիբարյանի հետ։
Վայրը՝ Կրաթահամալիրի տեխնոպարկ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Արման Ենգիբարյան
Օրը՝Դեկտեմբերի 12-20
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ
Խորհրդատու մասնագետ՝ Արման Ենգիբարյան
Նպատակը՝
Պատրաստել փայտյա նվեր տուփեր, որը կներկայացնենք տոնական ցուցահանդես-վաճառքում։ Նվեր տուփերում կամբողջացնենք Ուսումնական մառան նախագծի ընթացքում ձեռք բերած չրերը, սուջուխը, մուրաբան, բուսական թեյերը, սովորողների պատրաստած տոնական քաղցրավենիքները։
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- ստեղծածի նկատմամբ պատասխանատվության զարգացում
- ստեղծածը գեղեցիկ ներկայացնելու, ցուցադրելու հմտության ձեռքբերում
Լեգենդներ տոնածառի մասին
Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը:
Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Ս. Ծննդյան տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոնք փայլփլում էին մշտադալար ծաղերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:
Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Ս. Ծննդյան տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:
Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել «Դրախտի ներկայացում»-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: «Դրախտի ներկայացում»-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով:
Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Ս. Ծննդյան տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Ս. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:
Հետաքրքիր փաստեր ձյան մասին
1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր:
2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:
3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել:
4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:
5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:
6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.) փողոցները:
7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:
8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:
Ամանորյա իրարանցում
Սովորողները տոնածառը զարդարելուց հետո արդեն իսկ տոնում են Ամանորը։
Ամանորյա դեկորների պատրաստում
<<Ամանորի ծես>> նախագծի շրջանակում պատրաստվում ենք Ամանորին և պատրաստում ենք դեկորներ մեր դասարանի համար։
Ամանորյա տոնախմբություն Հյուսիսային դպրոցում
Դեկտեմբերի 24-ին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սեբաստացիական համայնքով՝ մեծով և փոքրով։
Ամանորյա բարեմաղթանքներով, երգերով ամփոփեցինք մեր ուսումնական հետաքրքիր, բեղուն տարին։Սովորողները շատ մեծ սիրով պատրաստվել էին ծեսին և մեծ ոգևորությամբ մասնակցեցին։Ոգևորությունը նույն էր նաև սիրելի ծնողների մոտ, ովքեր՝ բերանացի գիտենալով բոլոր ասիկներն ու երգերը, սկզբից մինչև վերջ մասնակցեցին ծեսին։
Տարին ամփոփեցինք ուրախությամբ՝ լի երջանիկ և տպավորիչ պահերով, սիրով, շնորհակալական խոսքերով և ջերմ բարեմաղթանքներով։
Սիրով կսպասենք 2022 ուսումնական տարվան։
Ավելին՝ տեսանյութում