Օր՝ դեկտեմբերի 23
Ժամ՝ 12.00
Վայր՝ Արտասահման
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք
Ծրագիր
- Հատված պատարագից՝ «Սուրբ, Աստված»
Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և անմահ,
Որ ծնար և հայտնեցար, ողորմեա մեզ: x3
- Այսօր տոն է հայտնության
1.Այսօր տոն է հայտնության
Տէառն մերո Հիսուսի,
Երգենք մանկունք գեղեցիկ
Տանք Ավետիս աշխարհին:
2.Ելե Կաղանդ է եկել
Բալա Մելիքն է եկել
Ինչ է բացել թոնրի շուրջ
Բուրդ ու բամբակ, աբրշում:
3.Թանկուլ, թանկուլ լղարա
Հարսն է եկել նոր գեղա
Ջուրը ձգես կլողա
Ջրեն հանես կլողա:
4.Կաղանդ բաբան եկավ
Խաղալիքներ մեզ բերավ
Օրեր առաջ կսպասեինք
Էսպես նվերներ երազեինք:
- Բարեմաղթանք
Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:
Մհեր ճութ էր, ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝ երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:
- Բարեմաղթանք
Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:






