«Ուսումնական մառան» խնձորի չրի պատրասում

Հոկտեմբերի 11-ին սովորողների հետ ճամփորդություն ունեցանք դեպի Կարբի գյուղ, որտեղ խնձորի այգում կատարեցինք բերքահավաք, մի լավ խնձոր համտեսեցինք ու մեզ հետ խնձորի բավականին մեծ քանակ բերեցինք Հյուսիսային դպրոց, որպեսզի «Ուսումնական մառան» նախագծի շրջանակում չիր պատրաստենք։Նախապես արդեն սովորողների հետ խոսել էինք չիր պատրաստելու մասին, խոսել տարբեր չրի տեսակների մասին և մտովի համտեսել։

Ինչպես որոշել էինք, այդպես էլ արեցինք՝ հանդիպեցինք Ընկեր Լիաննայի երկրորդ դասարանի սովորողների հետ և միասին սկսեցինք չիր պատրաստելու մեր գործընթացը։

անհամբեր սպասում ենք , որպեսզի չիրը պատրաստ լինի և համտեսենք։

Բերքահավաք Կարբի գյուղի խնձորի այգում

Հոկտեմբերի 11-ին Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողներն իրականացրեցին իրենց առաջին ճամփորդությունը, որն այդքան շատ սպասված էր։
Ուղևորվեցինք Կարբի գյուղ՝ խնձորի այգիներ։Նախապես սովորողների հետ խոսել էինք ճամփորդության մասին, գիտեին, որ գնում ենք խնձորի այգի բերքահավաքի, և բոլորը ոգևորված սպասում էին ժամանելուն։Դասարանում կատարել էինք բոլոր նախապատրաստական աշխատանքները, խոսել էինք խնձորի տեսակների մասին, դրանց պահպանման ձևերի, օգտակարության և դրանից պատրաստվող ուտեստների մասին։Իհարկե նաև խոսել էինք խնձորի չրի մասին, որը պետք է պատրաստեինք բերքահավաքից հետո։ Սովորողները նաև ծանոթացել էին ճամփորդության կանոներին և ճամփորդական պայուսակի պարունակության հետ։

Ճամփորդության մեկնարկը տվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։Ինչպես միշտ լուսանկարվեցինք և ճամփա ընկանք։ Ճանապարհին սովորողները տարբեր դիտարկումներ էին կատարում և անհամբեր էին։Ընթացքում հասցրեցին հաշվել ճանապարհի բոլոր այգիները։ Այգի ժամանելուն պես սովորողները միանգամից գործի անցան՝ նախ համտեսելով ախորժելի խնձորները, իսկ հետո՝ խնձորներ հավաքելուն։ Բերքահավաքի ընթացքում այգու շատ հյուրընկալ սեփականատերը ևս մեզ պատմեց այգու խնձորների տեսակների, ճիշտ հավաքելու, տեսակավորելու և սառնարանում պահպանելու մասին, ինչպես նաև սովորողներին ոգևորեցին էլ ավելի մեծ եռանդով բերքահավաք կատարելու։ Սովորողները այնքան խնձոր էին համտեսել, որ նույնիսկ չէին ուզում նախաճաշել։ Բավականին խնձոր հավաքելուց հետո կազմակերպեցինք խնձորախաղեր, երգեցինք և գովեցինք խնձորի տեսակները։ Մի փոքր հանգստանալուց հետո բերքահավաքը շարունակվեց։Սովորողները այնքան էին հավանել այդ ամբողջ ընթացքը, այգին, որ չէին ցանկանում այգուց դուրս գալ։Կարծում եմ, որ բոլորի համար շատ տպավորիչ և անմոռանալի օր ստացվեց։Սովորողների և իհարկե նաև մեր ոգևորությունն ու ուրախությունը տեսեք տեսանյութերում՝

«Ուսումնական մառան»․ Մաս 2-րդ՝խնձորի չրի պատրաստում

Օրեր առաջ Հյուսիսային դպրոցի 2․1 և 3․3 դասարանի սովորողները Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում մասնակցեցին խնձորի բերքահավաքին։ Բերքահավաքի արդյունքում ձեռք բերած քաղցրահամ խնձորից այսօր պատրաստեցինք չիր։Ավելին՝ տեսանյութում:

Ուսումնական մառան․ Մաս 1՝ Գունառատ բերքահավաք

Ուսումնական մառան նախագծի շրջանակում 3․2 և 2․1 դասարանի սովորողները միասին եղան Օհանավան գյուղում՝ տիկին Հռիփսիմեի այգում։

Արևոտ, մրգառատ ու գունեղ աշուն ապրեցինք այսօր։ Օհանավան գյուղում մեզ շատ ջերմ ընդունեցին, հյուրընկալվեցինք տիկին Հռիփսիմեի տանը, ով տանձով, խնձորով, խաղողով, դեղձով լի այգին վստահեց մեզ։ Ավելին՝ տեսանյութում

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

«Տիեզերք» նախագիծ
«Կոմիտաս օրեր» նախագիծ

Խնկոյանական օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ.Paint ծրագրի հնարավորությունները.

Մեդիահմտությունների փոխանցում․Սովորող-սովորեցնող նախագիծ

«Աշնանայնին բերքահավաք» ուսումնական ճամփորդություն, ուսումնական մառան

Ինքնաքանդակ

Իմ հեքիաթը․ Ստեղծում ենք անհատական հեքիաթագրքեր

Սովորող սովորեցնող. Ազգային պարերի ուսուցում

«Ուսումնական աշուն» նախագիծ․ 2021