Մեդիաբացիկներ․Նամակ Ձմեռ պապիկին

Սովորողների հետ դասարանում paint ծրագրով նկարեցինք նամակներ Ձմեռ պապիկին և մեզ ծանոթ տառերով մուտքագրեցինք փոքրիկ նախադասություններ ։Սակայն սովորողները ցանկանում էին, որ իրենց նամակները ամբողջական լինեն և այդ պատճառով նամակները շարունակեցին նաև տանը՝ ծնողների օգնությամբ մուտքագրելով այն բոլոր ցանկությունները, որոնք ուզում էին, որ սիրելի Ձմեռ պապը իրականացնի։

Բառուսուցում․Նկարում և մուտքագրում ենք ձմեռ բառը

Սովորողների հետ խոսեցինք ձմեռվա և ձմռան երևույթների մասին, ծանոթացանք ձմեռ բառին, Paint ծրագրով նկարեցինք և մուտքագրեցինք ձմեռ բառը։

Paint ծրագրով նկարում ենք թթվի համար պիտակներ․մուտքագրում ենք թթու բառը

Paint ծրագրով սովորողները նկարեցին մեր պատրաստած թթուների համար պիտակներ, մուտքագրում ենք թթու բառը։Նկարները տպեցինք և ամրացրեցինք մեր թթվի բանկաներին։Արդյունքում թթուները ներկայացրեցինք ցուցահանդես-վաճառքին։

«Ամպն ու սարը».Պլաստիլինով ծեփում ենք «Սար» բառը

Այս անգամ սովորողների հետ ամրապնեցինք «Ամպն ու սարը» բանաստեղծությունը։ Աշխատելու ընթացքում միացրել էի Լիլիթ Բլեյանի «Ամպն ու սարը» երգը,որը շատ դուր եկավ սովորողներին։ Սովորողները մեծ սիրով և՛ լսում էին, և՛ երգում, և՛ աշխատում։ ։

Սովորող-սովորեցնող նախագիծ.PAINT ծրագրում մուտքագրում ենք «ՍԱՐ» բառը

Հոկտեմբերյան 18-րդ բաց հավաքի ընթացքում Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Լուսինեի երկրորդ դասարանի սովորողների հետ, ովքեր կրտսեր ընկերներին օգնեցին առաջին անգամ մուտքագրել word ծրագրի մեջ։Քանի որ սկսել ենք բառուսուցումը, մուտքագրեցինք մեր առաջին բառը՝ «ՍԱՐ» բառը։Կեցցե՜ն բոլորը։

«Ամպն ու սարը» .Բառուսուցում` աղի վրա գրում ենք «Սար» բառը

Այս շաբաթ սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծության հետ և սկսեցինք ծանոթանալ «Սար» բառին։ Վանկատեցինք և հեգեցինք «Սար» բառը, կարդացինք այն և որոշեցինք բանաստեղծությունը նկարել աղի վրա։Աղի հետ աշխատանքը զարգացնում է նաև մանր մոտորիկան։Համատեղեցինք բոլոր օգտակար գործունեության ձևերը և աղի վրա գրեցինք «Սար» բառը։

Ֆոտոշարքը ստորև՝

Այբբենարան էլեկտրոնային տարբերակով․Ներկայացնում է Մարգարիտա Սանթուրյանը

էլեկտրոնային այբբենարան․Ներկայացնում է Նունե Մովսեսյանը

Էլեկտրոնային այբբենարան․Ներկայացնում է Լևոնը Ղարիբյանը

Երաժշտական այբբենարան․Ներկայացնում է Էմիլի Պարսամյանը