Այսօր` փետրվարի 19-ին, ամբողջ Հանրապետությունում նշում են Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնը, և իհարկե ծննդյան օրով պայմանավորված` շատ գեղեցիկ և կարևոր տոներից մեկը` Գրքի տոնը:Իհարկե կրթահամալիրը ևս ակտիվ մասնակցում է տոնին:Կրթահամալիրը միշտ է կարևորում Հովհաննես Թումանյանին, «Թումանյանական օրեր» նախագծի ընթացքում յուրաքանչյուր տարի ծանոթանում ենք Թումանյանի կյանքին, հեքիաթներին, բանաստեղծություններին, այցելում ենք Թումանյանի թանգարան, դիտում ենք Թումանյանի հեքիաթներով բեմադրած ներկայացիմները, Թումանյանը ներկայացնում ենք ընտանեկան նախահծերով և այլն:
Սովորողները շատ մեծ սիրով են միշտ ընթերցում Թումանյանի հեքիաթները:Այսօր առավոտից կրթահամալիրում բոլորը կարդում էին Թումանյան և շնորհավորում Թումանյան պապիկին:
Այսօր մեր դասարանում ևս տոն էր, բոլորը գեղեցիկ պատրաստվել էին, հետաքրքիր գրքեր էին պատրաստել իրենց ընկերների համար և անհամբեր սպասում էին վիճակահանությանը, որպեսզի միմյանց նվիրեն:
Օրը անցավ մեծ ոգևորությամբ և անմոռանալի լիցքերով:Նույն ոգևորությամբ պատրաստվում ենք դասասենյակում ստեղծել մեր ընթերցանության անկյունը:
Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում, անունը՝ Հուռի նա այնքան աշխատասեր է լինում, որ մարդիկ նրա անունը դնում են աշխատասեր Հուռի։ Նա ամբողջ օրը բուրդ էր գզում, տուն էր մաքրում, ճաշ էր պատրաստում։ Հուռին շատ գեղեցիկ էր որովհետև աշխատանքը գեղեցկացրել էր նրան։ Ով նրան հարս տաներ, կխերվեր։
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Աշխատասեր Հուռին
Լինում է, չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում, նա շատ աշխատասեր ու գեղեցիկ էր։ Նա ապրում էր մի փոքրիկ տնակում իր մայրիկի հետ, հարևնները նրան շատ Էին սիրում։
Նա օգնում էր իր մայրիկին տնային գործերում , խնամում էր կենդանիներին և շատ լավ էր սովորում դպրոցում։
Հուռին ազատ ժամանակ բակում խաղալու փոխարեն, միշտ գնում և օգնում էր իրենց հարևաններին, իսկ նրանք Հուռին կոնֆետ էին տալիս ու բարի խոսքեր ասում։
Ներկայացնում է Հակոբյան Արսենը
« Աշխատասեր Հուռի »
Կար չկար մի աղջիկ կար, անունը Հուռի: Օր ու գիշերաշխատում էր: Իր գյուղում նրա հետ ուզում եին պսակվել բոլոր տղաները, որովհետև նա շատ աշխատասեր էր և գեղեցիկ: Նա պսակվում է մի տղաի հետ և նրանք ունենում են մի փոքրիկ տղա և ուրախ երջանիկ ապրում:
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Աշխատասեր Հուռին
Մի ժամանակ, փոքրիկ գյուղերից մեկում, ապրում էր մի աղջիկ՝ Հուռի անունով։ Նա շատ աշխատասեր էր և ոչ մի աշխատանքից չէր խուսափում։ Ուներ գեղեցիկ այգի, հոգ էր տանում իր ընտանիքի մասին և միշտ պատրաստ էր օգնել ուրիշներին։ Մի օր գյուղում մի նոր մարդ հայտնվեց։ Ջորջ անունով մի վաճառական, որը հասել էր այս փոքրիկ գյուղ՝ վաճառելու իր ապրանքները։ Ջորջը մեծ քաղաքներից էր եկել ու շատ գումար էր վաստակել, բայց մի բան կար, որը նրան անհանգստացնում էր։Նա փնտրում էր իր երկրորդ կեսին։ Նա սկսեց շփվել Հուռիի հետ։Երբ տեսավ,թե ինչ բարի,գեղեցիկ և աշխատասեր աղջիկ է Հուռին,անմիջապես սիրահարվեց նրան։Ամուսնացան։ Հուռին ցույց տվեց Ջորջին, թե ինչպես պետք է աշխատել համբերությամբ ու սրտով։ Նրանք սկսեցին միասին աշխատել՝ աճեցնելով ոչ միայն այգիներ ու բերք, այլ նաև սիրելի ընտանիք։ ։Գյուղի մյուս բնակիչները պատմում էին <<Աշխատասեր Հուռիի ու նրա սիրելի Ջորջի >>մասին,որպես օրինակ՝ ինչպես աշխատասիրությունն ու միասնությունը կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները։
Եվ այդպես նրանք ապրեցին երկա՜ր ու երջանիկ՝ միշտ հիշելով, որ իրական արժեքը ոչ թե փողն է, այլ սերն ու բարությունը։
Ներկայացնում է Կլարա Թովմասյանը
Լինում է չի լինում մի կնիկ։ Այս կինը երկու աղջիկ է ունենում՝ մեկի անունը Հուռի է դնում,մյուսի անունը Աննա։ Հուռին շատ էր աշխատասեր էր, ամբողջ օրը գործ էր անում և օգնում էր իր մայրիկին, իսկ Աննան ծույլ էր, անբան, ամբողջ օրը տունը թափթփում էր, չէր լվացվում, գզգզված ման էր գալիս։ Աննան մաստակ էր ծամում էր,կտերը տիտիկ էր անում,ուտում, խմում, մթնում էր պարկում քնում էր։
Մի օր Հուռիին ամուսնացավ մի սիրուն և խելացի տղայի հետ, իսկ Աննան ինչպես միշտ անկապ նստած էր տանը, նրան ոչ ոք չէր սիրում։
Մի օրել նրա մայրը ասաց նրան, որ նա պետք է դառնա աշխատասեր աղջիկ, ինչպես Հուռին, որ բոլորը նրան սիրեն և խաղան նրա հետ։
Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
Սիրելի Անբան Հուռի, շատ եմ խնդրում,որ դու աշխատես, մաքրասեր լինես, սովորես։ Քանի որ, այդպես երջանիկ կլինես։ Չես խաբի ոչ մեկին ու շատ ուրախ կլինես։
Սիրելի Անբան Հուռիի ամուսին, դու շատ բարի ես ու միամիտ։ Ես շատ եմ ուզում , որ քեզ երբեք չխաբեն,ու դու այդքան միամիտ չլինես։
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Նամակ Անբան Հուռուն
Բարև սիրելի Անբան Հուռի։Ես որոշել եմ քեզ նամակ գրել,որովհետև վստահ եմ,որ դու այնքան էլ վատը չես,ինչպես հեքիաթում էր գրված։Ես գիտեմ,որ ամեն մարդ կարող է փոխվել,եթե ցանկանա։Այնպես որ դու էլ փորձիր։Եվ բացի այդ սուտ խոսելը լավ բան չէ։
Նամակ Հուռիի ամուսնուն
Բարև սիրելի Անբան Հուռիի ամուսին։Դուք հիմա ուրախ եք՝քանի որ չգիտեք ճշմարտությունը։Բայց,երբ իմանաք,շատ չտխրեք,որովհետև Հուռին վատը չէ և անպայման կփոխվի։Դուք իրեն կսովորեցնեք լինել աշխատասեր և ճշտախոս։
Ներկայացնում է Իսպիրյան Անգելինան
Նամակ Անբան Հուռուն
Հուռի մի մոռացիր, որ դու աղջիկ ես։ Աղջիկները պետք է լինեն մաքրասեր,կոկիկ և հոգատար։ Նրանք պետք է կարողանան պատրաստել համեղ ուտեստներ և լինել հյուրասեր։
Նամակ ամուսնուն
Հարգելի Հուռիի ամուսին, մի եղիր այդքան պարզ և միամիտ։ Տղամարդը պետք է հարգի իր կնոջը, բայց լինի նաև խիստ ու պահանջկոտ։
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Անբան հուռիի մայրիկը պարզվեց կախարդ էր և վաճառողը հենց տեսավ , որ կախարդը Անբան Հուռիին դարձրեց դինոզավր: Ամուսինը լաց եղավ, բայց հետո եկավ բարի աստղ և ինքը հաղթեց կախարդին: Անբան Հուռին դարձավ մարդ և բոլորը ուրախացան:
Նամակ Հուռիին
Անբան Հուռի ինչու՞ դու գործ չէիր անում և
դու ինչու՞ բամբակը տվեցիր գորտերին,
ինչու՞ խաբեցիր ամուսնուն:
Նամակ ամուսնուն
Ամուսին ինչու՞ դու ամուսնացար Անբան Հուռիի հետ: Նրա մայրիկը խաբեց քեզ, Անբան Հուռին անշնորհք աղջիկ էր:
Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը
Նամակ անբան Հուռուն
Անբան Հուռի ինչու՞ ես այսքան միամիտ. Ինչու՞ ես այսքան ծույլ
և անշնորհք, լավ կլիներ քո մայրը քեզ դաստիարակեր, որ խելացի լինես.
հո մենակ ուտել խմելով չի՞ ,պետք է աշխատասեր լինես, որ անբան չլինես :
Նամակ ամուսնուն
Դու աշխատասերես, բայց նաև միամիտ:Դու մի օր կհասկանաս, որ դու չես սիրում Անբան Հուռիին, որովհետև նա անբան է ու անշնորհք ,իսկ նրա մայրը քեզ խաբել է:
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Անբան Հուռի ես քեզ շատ շատ եմ սիրում, բայց դու սխալ էիր, ես չեմ հասկանում ինչու՞ դու գործ չէիր անում:
Ամուսին ջան, ես քեզ ուզում եմ շատ տեսնել: Ինչու՞ դու Անբան Հուռիի հետ ամուսնացար:
Ներկայացնում է Ղարիբյան Նենսին
Նամակ Անաբան Հուռուն
Սիրելի Անբան Հուռի, Այս նամակով ուզում եմ քեզ խնդրել, որ դու սկսես աշխատել, լավ գործեր անել ու ամեն ինչ շատ լավ կլինի։ Հուսով եմ՝ նամակս կկարդաս և կհետևես խորհրդիս։
Նամակ ամուսնուն
Սիրելի Անբան Հուռու ամուսին, Ես քեզ կխնդրեմ, որ դու օգնես Անբան Հուռուն սովորել աշխատել, քեզ օգնել, որպեսզի նրան այլևս անբան չանվանեն, նա էլ սկսի մյուսների նման իր գործերով զբաղվել։ Ու դուք ապրեք երկար ու երջանիկ։
Ներկայացնում է Ներսիսյան Տիգրանը
Նամակ անբան հուռուն
Անբան Հուռի, մի խաբիր քո ամուսնուն:Փորձիր օգնել նրան ,և միասին հասնել հաջողության:
Նամակ ամուսնուն
Ամուսին,քո կինը և զոքանչը խաբում են քեզ : Եղիր ավելի ուշադիր:
Ներկայացնում է Պողոդյան Սառան
Բարև անբան Հուռի։ Իմ անունը Սառա է, ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում։
Գիտես, հիմա էլ կան քեզ նման անբան, անաշխատասեր աղջիկներ, ես էլ եմ մեկ-մեկ ծուլանում, չեմ ուզում դաս սովորել։
Ինչու դու խաբեցիր քո ամուսնուն,խաբելը վատ բան է,քիթդ կմեծանա։
Հարգելի երիտասարդ վաճառական դու շատ բարի ես, բայց միամիտ ես , քանի որ Հուռին ու իր մայրիկ քեզ խաբեցին։ Ես ուզում եմ որ դու մյուս անգամ միանգամից չհավատաս ոչ մեկին։
Մասնակիցները` Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը` փետրվար ամիս
Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
Խնդիրներնեն՝
Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը).
Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր).
Ընտանեկան նախագծեր. Ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:
«Կարդում ենք և խաղում Թումանյան» ուսումնական նախագիծ
Մասնակիցներ — 2-րդ դասարանցիներ Ժամանակահատվածը — Փետրվար-մարտ ամիսներ
Նպատակը՝ Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, ինքնարտահայտվելու հմտությունները ։
Խնդիրները` Հեքիաթների հիման վրա ընտանեկան ֆիլմերի ստեղծում, Թումանյանի ստեղծագործություններին ծանոթացում: Հեքիաթի հերոսների կերպավորում, ընտանեկան կրթության կազմակերպում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական,
մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում,։
Առաջին փուլ/ նախապատրաստական փուլ/
Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/
Պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան:
Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիանյութերը դիտել դրանք, քննարկել:
Ստեղծագործություններիցանկ
Մարտ Շունը Փիսոն Ծիտը Քամին Արտուտիկ Ամպն ու սարը Լուսաբացին Առաջին ձյունը Ծաղիկները Արագիլ Գրիչը Աշուն
Բզեզի դպրոցը Կանանչ ախպեր Շունն ու կատուն Սուտասանը Բարեկենդանը Անհաղթ աքլորը Ճամփորդները Ծիտը Իրիկուն Էս էն է Կացին ախպեր Սուտլիկ որսկանը
Ուսումնական փուլ
Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:
Խմբային աշխատանք— Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։ Ուսուցիչը ընթերցում է կամ էլ պարզապես լսում են աուդիոհեքիաթը։ Այդ ստեղծագործությունը բաժանում են հատվածների։ Ամեն խումբ paint նկարաչական ծրագրով նկարում է իրեն դուր եկած հատվածը, պատմում իր նկարի մասին։ Անհատական աշխատանքներ․
Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը:
Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ստեղծագործությունը և ֆիլմ ստեղծի՛ր:
Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ թումանյանական որևէ ստեղծագործության սցենարով:
Պատրաստի՛ր կամ ծեփի՛ր քոսիրելի թումանյանական հերոսին։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում մուտքագրելու, աշխատանքը պահպանելու հմտություններ։
Տեխնոլոգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։
Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան։
Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ։
Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից վերցնում ենք հատվածներ և այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն կամ հեքիաթ:
Ի՞նչ կլիներ, եթե …
Ստեղծագործական երևակայության երկանդամություն.
Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ «ճամփորդներ» հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս 5 բառ «Սուտասանը» հեքիաթից, սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել :
Հեքիաթների շիլափլավ
Շուռ տված հեքիաթներ
Իսկ հետո ի՞նչ եղավ
/Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ, նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել/:
Եզրափակիչ փուլ
Բոլոր աշխատանքները կհավաքվեն դասարանական բլոգում, Թումանյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով:
Ճամփորդություն Թումանյանի տուն-թանգարան և Թումանյանի տիկնիկային թատրոնում ներկերով կերպավորելու թումանյանական հերոսներին։