Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ <<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփումը, որի ընթացքում ծնողական համայնքը սիրով ձեռք բերեց սովորողների պատրաստած աշխատանքները՝ կատարելով հանգանակություն, որի արդյունքը փոխանցվեց Արցախում բնակվող Համբարձումյանների ընտանիքին։Շնորհակալություն ծնողական համայնքին բարի կամքի, միշտ պատրաստակամ և ակտիվ լինելու համար։
Рубрика: Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
Ուսումնական գարուն
Ժամանակահատված՝ մարտի 22-26
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողներ
Նպատակը`
- Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
- Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
- Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
- Paint ծրագրի կիրառում
Խնդիրները՝
- Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
- Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
- Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ գարնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի-ծաղկատունկի, գարնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
Աշխատանքային ուղղություւները`
- Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
- Ի՞նչ աշխատանքներ են իրականացնում գյուղում գարնանը
- Գարնանային ֆոտոշարքերի ստեղծում՝ իմ գարունը (լուսանկարել գարնանային տարբեր պատկերներ. մինչև 10 (լուսանկար):
- Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում օրվա տարբեր ժամերին
- Իմ կարդացած ցուցանակները /Ներկայացնել տեսանյութի տեսքով/
Զատիկը իմ ընտանիքում. նախապատրաստական աշխատանքներ.
- Զատկական խոհանոց.համեղ բաղադրատոմսեր/ ներկայացնել տեսանյութով/
- Զատկական ձևավորումներ ներկայացնել տեսանյութով/
- Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում: ներկայացնել տեսանյութով/
- Նկարել զատկական մեդիաբացիկ/նկարը ուղարկել իմ էլ․հասցեին/
Էլեկտրոնային այբբենարանի ստեղծում
Առաջարկում եմ հավաքել Paint նկարչական ծրագրով նկարված նկարները և ստեղծել քո անհատական էլեկտրոնային այբբենարանը:
Նախագծի իրականացումը
- Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
- Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
- Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
- Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը
Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո հրապարակվում են դասարանական բլոգում։
Աշխատանքները ուղարկել s-nersisyan@mskh.am էլեկտրոնային հասցեին։
Ստեղծում ենք մեր ընթերցանության անկյունը
«Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը սովորողների հետ ստեղծեցինք դասարանական ընթերցանության անկյունը։Ընթերանոթյան անկյունը սովորողները ինքնուրույն մաքրեցին, կահավորեցին և տեղադրեցին իրենց սիրելի գրքերը։Ընթերցանության անկյուն ունենալու գաղափարը շատ դուր եկավ սովորողներին և դարձավ դասասենյակի իրենց սիրելի հատվածը։
Թումանյանական ստեղծագործությունների ֆլեշմոբ
« Թումանյանական օրեր » ուսումնական օրերի շրջանակում 5-6 տարեկանների խմբի, 1․1 և 1․2 դասարանների սովորողները ներկայացրեցին իրենց սովորած թումանյանական ստեղծագործությունների շարքը;
Այցելություն Տիկնիկային թատրոն.«Նվերների աշխարհ»
Դեկտեմբերի 18-ին Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողների հետ միասին այցելեցինք Հ․Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ <<Նվերների աշխարհ>> ներկայացումը դիտելու։
Սովորողները շատ հավանեցին ներկայացումը և անհամբեր սպասում են իրենց ամանորյա նվերներին։