Քայլք + լողուսուցում

Առաջին դասարանի սովորողները առաջին անգամ ճամփա ընկան դեպի փակ լողավազան, որի մասին շատ լսել էին և անհամբերությամբ սպասում էին, որպեսզի տեսնեին լողավազանն և լողային։Ինչպես միշտ ճանապարհը դեպի լողավազան անցնում ենք քայլքով, մարզվելով, երգելով և արտասանելով, ինչպես նաև ամենահետաքրքիր և գեղեցիկ զրույցներով։Փակ լողավազան հասնելուն պես աննկարագրելի էր սովորողների հիացմունքն ու ոգևորություն։Ծանոթացանք ընկեր Քրիստինեի հետ և սկսեցինք լողուսուցումը։

Ավելին տեսանյութում՝

Ուրախ չլմփոցներ

Պատրաստվում ենք կրթական շքերթին, և այդ առթիվ նաև լողավազանն ենք օգտագործում երգելու համար։Արդյունքում ստացվում է ուրախ չլմփոցներ։

Տեսանյութը՝ Մարի Միքայելյանի

Երաժշտության մասնագետ՝ Արմենուհի Սոկրատունի

Ջա՜ն, լողում ենք

Տոնական օրը ամփոփեցինք լողով։Սովորողների ոգևորվածությունը ինչպես միշտ աննկարագրելի է։

Ավելին տեսանյութում՝

Լողափնյա աշուն

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Տևողությունը՝ սեպտեմբեր ամիս

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:
Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը։ Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր

Առաջին դասարանցիների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում, աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

6 տարեկանների մուտքի ճամբար․Հունիսի 20՝ օր երկրորդ

Այսօր վեց տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ օրն էր։Մասնակից ճամբարականները նախորդ օրը արդեն հասցրել էին լավ ընկերանալ հարազատանալ։Այդպիսին է սեբաստացիական միջավայրը, այդպիսին են սեբաստացիները։Օրը սկսեցինք՝ ամփոփելով նախորդ օրվա տպավորությունները։ Ճամբարականները պատմում էին իրենց տպավորությունների մասին։Ամենաոգևորիչը լողն էր, որը շատ էր դուր եկել ճամբարականներին և անհամբեր սպասում էին, թե երբ են կրկին լողավազան մտնելու։Բոլորը շատ ոգևորված էին և անհամբեր սպասում էին արդեն այս օրվա անելիքներին։

Ծանոթացան ընկեր Հասմիկի, ընկեր Միլենայի և ընկեր Տաթևի հետ։

Ընկեր Հասմիկի հետ սովորեցին «Կիկլիկո» երգը, փորձեցին սովորել երգի բառերը բերանացի։ Վաղը նորից կհանդիպեն ընկեր Հասմիկի հետ և կամրապնդեն երգի ուսուցումը։

Ընկեր Միլենայի հետ սովորեցին անգլերեն լեզվով ներկայանալ՝ ասել իրենց անունն ու տարիքը։

Ընկեր Տաթևի հետ իրականացրեցին թաց նկարչություն։
Թրջած վատմանների վրա ճամաբարականները ջրի մեջ խառնած ջրաներկ էին լցնում վրձնի օգնությամբ։

Մասնակիցներ՝

Արմեն Բարսեղյան 
Արեն Բարսեղյան
Մանե Ներսիսյան
Էլիզա Բաղդասարյան
Վահրամ Մնացականյան
Յանա Եղիազարյան
Հարոյան Մհեր
Նարեկ Բարոյան 
Էլինա Գևորգյան
Գալուստյան Ասյա
Տիգրան Ներսիսյան
Նարե Մաթևոսյան
Գագիկ Կարապետյան
Սառա Պողոսյան
Կլարա Էովմասյան
Անգելինա Իսպիրյան

6 տարեկանների մուտքի ճամբար․Հունիսի 19-ը՝ օր առաջին

Այսօր՝ հունիսի 19-ին , Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 6 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ փուլը։Օրը սկսեցին բարևախաղով, որի ընթացքում ճամբարականներըը ծանոթացան միմյանց հետ։Այնուհետև այցելեցինք Քանդակի դպրոց, և ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով՝ «Ես» նախագծի շրջանակում պատրաստեցին իրենք իրենց։ Ճամբարականների ոգևորությունն անսահման էր, քանի որ շատերը առաջին անգամ էին ծանոթանում և աշխատում կավով։ Արդյունքում շատ հրաշալի աշխատեցին։

Աշխատանքից հետո նախաճաշեցինք։ Օրվա գործունեության մեջ ներառված էր նաև լողը, ինչը շատ սպասելի էր երեխաների համար։Էլ ինչ սեբաստացիներ, եթե չլողան։

Ճամբարականները զգեստափոխվեցին և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ լողացին։Օրվա տպավորություններն ու մանրամասները տեսանյութերում՝

Լողում են 6 տարեկանները՝
Ֆոտոշարքը ստորև՝

Մասնակիցներ՝

Արմեն Բարսեղյան 
Արեն Բարսեղյան
Մանե Ներսիսյան
Էլիզա Բաղդասարյան
Վահրամ Մնացականյան
Յանա Եղիազարյան
Հարոյան Մհեր
Նարեկ Բարոյան 
Էլինա Գևորգյան
Գալուստյան Ասյա
Տիգրան Ներսիսյան
Նարե Մաթևոսյան
Գագիկ Կարապետյան
Սառա Պողոսյան
Կլարա Էովմասյան
Անգելինա Իսպիրյան

Լողափնյա խաղեր

Խաղ 1

Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2

Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը, պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։