Մասնագիտական զարգացման սեմինար․ ամփոփում

 2023-2024 ուսումնական ուսումնական տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրկին վերսկսեցին մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները։Այս անգամ կրթահամալիրի առաջին դասարանների դասվարները մասնակցեցին խոսքի մշակույթ սեմինարին, որը ղեկավարում էր մենթոր-ուսուցիչ Մարիետ Սիմոնյանը։ Տիկին Մարիետի հետ այդ ընթացքում աշխատեցինք հետևյալ բովանդակային ուղղություններով՝

  • Դասվարը` ,,Իմացումի հրճվանք,, ծրագրի ղեկավար, ծրագրի բոլոր բաղադրիչների պատասխանատու
  •  Բանավոր խոսքի զարգացմանն ուղղված նախագծեր․Ռոդարին բանավոր խոսքի զարգացման միջոց
  • Ռոդարիական նախագծեր՝ Ռոդարին տառուսուցման ընթացքում
  • Նախագծերի իրականացմանն ուղղված պահանջների ճիշտ ձևակերպում
  • Մանկավարժական հոդվածների հնարավոր բովանդակությունը․
  • Ֆլեշմոբներն որպես ընտանեկան նախագծեր
  • Դիտարկումներ բլոգային հրապարակումների մասին

Սեմինարների ընթացքում տիկին Մարիետի հետ ունեցել զրույց-քննարկումներ հետևյալ ուղություններով, և յուրաքանչյուր դասվար ներկայացնում էր իր կատարած աշխատանքը, դժվարություններն ու հաջողությունները։ Մասնագիտական զարգացման սեմինար- պարապմունքների ընթացքում կարողացանք խոսել, ներկայացնել և իհարկե լսել մեր գործընկերոջ կատարած աշխատանքի մասին։

Մասնագիտական զարգացում․ պատում-ամփոփում

2022-2023թթ․ ուսումնական տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մեր դասվարական խումբը Մարիետ Սիմոնյանի հետ մասնկացել է մասնագիտական զարգացման սեմինարների։Սեմինարների ընթացքում քննարկել ենք Իմացումի հրճվանք հեղինակային ծրագրի  1-3-րդ դասարանների ուսումնական պլանը , կարգերը, ներկայացրել ենք առաջարկներ, դիտարկել խնդիրներն ու դժվարությունները։

Սեմինարների ընթացքում քննարկել ենք երկրորդ դասարանի հայոց լեզվի գիրք-տետրի առաջադրանքները, առանձնացրել ենք ամենահաջողված առաջադրանքները, նոր առաջադրանքներ ենք կազմել, առանձնացրել ենք այն առաջադրանքները, որոնք համապատասխան են երրորդ ուսումնական տարվա սովորողներին։ Կարդացել, քննարկել ենք մանկավարժական զարգացման տարբեր հոդվածներ, որոնց մասին գրել ենք մեր մտորումները։ Խոսել ենք նաև մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքների մասին, դիտարկել ֆլեշմոբի հաջողված առաջադրանքները։

Կարծում եմ, որ սեմինարները հետաքրքիր և արդյունավետ էին՝ լի բաց և անկեղծ քննարկումներով, առաջարկներով և փորձի փոխանակմամբ։

Խոսքի մշակույթ․դասվարների սեմինար-պարապմունքներ

Սելեստեն Ֆրենե. Մանկավարժական ինվարիանտներ

«Դպրոցը ստեղծեցին, ինչպես և պատվիրել էր սատանան։ Երեխան բնություն է սիրում, իսկ նրան փակեցին չորս պատի մեջ։ Նորմալ է, երբ երեխան ակտիվ է, իսկ իրեն ստիպում են նստել ուղիղ և անշարժ։ Նա սիրում է ամեն ինչ ձեռքով պատրաստել, իսկ իրեն սովորոեցնում են տեսություններ ու գաղափարներ»։
Սելեստեն Ֆրենե

Ֆրենեի մանկավարժության հիմքում դպրոցի և կյանքի միջև կապն է, ուսուցման անհատականացումը յուրաքանչյուր երեխայի հոգեբանական և ֆիզիկական ընդունակությունների մակարդակում։ Նա գտնում էր, որ բոլոր, նույնիսկ հատուկ կարիք ունեցող երեխաները պետք է կառուցեն իրենց սեփական ուսումնական գործընթացը՝ գրանցելով սեփական անհատականության զարգացումը։ Ֆրենեն դեմ է նախապես որոշել երեխայի համար թե՛ գիտելիքի և թե՛ հմտությունների ինչպիսի պաշար է անհրաժեշտ, նա պնդում է, որ «աշխարհն իրենցն է» և նրանք պետք է կարողանան ինքնուրույն հայտնաբերել գիտելիքը, ինքնուրույն սովորել ուսումնասիրել, ինքնուրույն ճանաչել սեփական հետաքրքրություններն ու հնարավորությունները։ Նման մանկավարժական մոդելում ուսուցիչը դառնում է օգնող-աջակից, ոչ թե՝ հրահանգիչ։ Ուսուցիչը պետք է օգնի աշակերտին հետազոտել, հայտնագործել, ձեռք բերել փորձ, սովորեցնի ինքնուրույն գործել այս աշխարհում։ Նման մանկավարժական, ուսուցման գործընթաց ունենալու համար նախ և առաջ ուսուցիչը պետք է ունենա համապատասխան հոգեկերտվածք, ունենա սովորողի հետ աշխատելու մեծ ինտեգրացիաների, մոտեցումների զինանոց։ Թե՛ ուսուցումը և թե՛ ուսուցչի գործընթացը պետք է ուղղված լինի դեպի աշակերտը։ Ֆրենեն առաջարկում էր և ստեղծեց մանկավարժական գործընթացի մի ամբողջական համակարգ-գաղափարախոսություն, որտեղ առաջնային էր աշխատանքային մանկավարժությունը, երբ սովորողը իր աշխատանքով, ստեղծումով փոխում էր դպրոցական միջավայրը։ Նրա մեթոդոլոգիայում ուսուցումնը նախ և առաջ համարում էր փորձ, փորձառություն։ Աշխատանքային մանկավարժության ձևաչափը նա կառուցում էր համագործակցային ուսուցմամբ։ Սովորողների հեղինակային, ինքնուրույն հայտնաբերած ստեղծած աշխատանքները Ֆրենեն անվանում է «նախագիծ», իսկ համագործակցությունը՝ որպես նախագծերը էլ ավելի լավացնելու, շտկելու միջոց։ Նախագծերը դրանք ինտեգրում էին բոլոր առարկաները, դարձնում ավելի համապարփակ և մի նախագծով աշակերտները յուրացնում էին ավելի խորքային գիտելիքները, հմտությունները։Ֆրենեն նախագծային ուսուցմամբ առարկաների ուսուցումը իրականացնում էր էպոխաներով։ Պիտի ընդգծեմ Ֆրենեի մեթոդում գրատպությունը, սովորողների կողմից հոդվածների ստեղծումը, համատեղ խմբագրական, սրբագրական աշխատանքները և դրանց հանրայնացումը։ Ծանոթանալով Ֆրենեի հետ հստակ տեսնում ես սահմանումներ, որոնք ուղղված են հասարակության առողջացմանը։ Նա հստակ սահմանում է դպրոցի,մանկապարտեզի, Մանկան արգելոցի, տարրական դպրոցի, դաստիարակության նպատակները բարոյական և քաղաքացիական, ծնողներին կոչը, այլ․․․․բոլորը, առանձին-առանձին հասարակության առողջացմանը ուղղված հումանիստական բաղադրատոմսեր են։ Առանձնակի ուշադրության է արժանի Ֆրենեի ինվարիանտները, որոնք ձևավորվել են տասնյակ տարիների փորձաքննութայն արդյունքում և ունեն աքսիոմատիկ բնույթ։ Դրանք այն անփոփոխ սկզբունքներն են, որոնց կիրառության համար Ֆրենեն մշակել է լուսային պայմանանիշեր։ Ինվարիանտները եզակի թեստային համակարգ է, որը կարող է ինքագնահատման թերթիկ դառնալ յուրաքանչյուր մանկավարժի համար, որ կարող է լավացնել նրա աշխատանքը, ի վերջո մանկավարժին օգնել հասկանալ, պետք է ստանձնի նա այդ աշախտանքը, մանկավարժությունը իրենն է, թե՝ ոչ։ Ֆրենեի կողմից ստեղծված մանկավարժական ինվարիանտները՝ կանոնակարգերը, մանկավարժի համար 30 անսխալականության պատվիրաններ են, որ շարունակ մանկվարժ-ուսուցիչը պետք է հայացք նետի դրանց և քննի իր գործունեությունը, եթե ունի այդ հավատամքը։Ինվարիանտներում դու տեսնում ես, շարունակ քո և սովորողի հարաբերությունների կառուցումը, հետևում և համբերում նրա ներառմանը, չես շտապում, գործունեությունիցդ դուրս ես մղում ձևականությունը, քանի որ երեխայի գործի արդյունավետությունը պետք է ուղիղ կապված լինի կյանքի հետ, կենդանի փորձարարական աշխատանք, երեխաների անհատականացմանը ուղղված հայացքի ձևավորում, քիչ խոսք, ձայնի խնայում, որը հաճախ լարում ենք, փորձելով խլացնել ցանկացած աղմուկ, քիչ խոսք, շատ աշխատանք, չէ որ նա, ով զբաղված է իմաստալից աշխատանքով, քիչ է խոսում, ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանք, լավատեսական մոտեցումներ, խթանող ուսուցում, որը կբերի ապագայի մարդկանց ձևավորմանը։Ինվարիանտները հատուկ են Սեբաստացիական մանկավարժությանը, մենք մեր հեղինակային մանկավարժության մեջ դրանք անվերապահորեն որդեգրել ենք, բայց միևնույն է դրանք արժանի են շարունակ թերթելու, անդրադառնալու և նորովի վերադառնալու։Շնորհակալ եմ:

Մտորումներ Գատոյի հոդվածի շուրջ

Կարդացի հոդվածը, որտեղ շատ լավ նկարագրված էր մերօրյա բոլոր խնդիրներն և´ հասարակությունում, և´ դպրոցում:Այս խնդիրների առաջ կագնած են բոլոր երկրները: Դպրոցը այն վայրն է, որ պետք է օգնի հասարակությանը կարգավորել խնդիրները, քանի որ կրթվող սերունդն է, որ դառնում է հասարակության ապագան:Ինչպես հոդվածում է ասված այժմ ո՛չ երեխաների, ո՛չ տարեցների կարծիքն ու ձայնը լսելի և կարևոր չէ:Մանկավարժի աշխատանքը, լինելով բարդ․ այսպիսի իրավիճակում շատ ավելի է բարդացել, քանի որ աշխատելով երեխաների հետ՝ մենք առնչվում ենք նաև նրա ընտանիքի հետ: Հուսով եմ, որ մանկավարժների համբերատար, բարեխիղճ և կարևոր աշխատանքը կփոխի այժմյան հասարակության որոշակի խնդիրներ:Իհարկե պետք է շատ լինեն այնպիսի դպրոցներ, որտեղ կկարևորվի, կոգևորվի սովորողի անհատականությունը, նրա անհատական մոտեցումները ուսումնակսն գործընթացում։Այդպես կկրթվեն ճիշտ անհատներ:

Ֆլեշմոբի առաջադրանքներ

Ֆլեշմոբի առաջադրանքներ՝

Գտիˊր յուրաքանչյուր բառաշարքի ավելորդ բառը:

Ձուկ, շնաձուկ, օձաձուկ , գորտ

Մոծակ, մրջյուն, թիթեռ, մեղու

Արջ, աղվես, գայլ, շուն

Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Գլուխ տալ-

Ձայն տալ-

Ականջ դնել-

Միտք անել-

Բառերի տառերը խառնվել են։ Ճի´շտ դասավորիր տառերը և կկարդաս կրթահամալիրի բոլոր դպրոցների անվանումները՝

աևրլենԱյ, Արյաևնմտ, վարաՀանիյ, յսուՀինայս, ջոՔլե, այրՄ։ 

Ըստ այբուբենում տառերի հերթականության՝ գտի՛ր ամեն թվին համապատասխան տառը, միացրո՛ւ ու  կստանաս  հայ երգահանի անուն։

Подпись отсутствует

Նույն կամ մոտ իմաստ ունեցող բառերը խմբավորի՛ր։

Подпись отсутствует

Ասացվածքները խառնվել են։ Առանձնացրո՛ւ։

Յոթ անգամ չափի՛ր, նա կուտի։
Ով աշխատի, մեկ անգամ կտրի՛ր։

Դասվարների սեմինար-պարապմունք․Նոյեմբերի 16.11. 2022

2֊րդ դասարանի դասագրքում  եղած առաջադրանքներից յուրաքնչյուրից` ըստ տեսակի, 2֊ական առաջադրանք ավելացնել։

  1. Ուշադիր նայի՛ր այս բառերին։ Գրի՛ր, թե դրանց մեջ որ մասն է կրկնվում։

Օրինակ 1.

Ջրաման Ոսկեգործ Գրչատուփ

ջրավազան Ոսկեզօծ Ձեռագիր

Անձրևաջուր Ոսկեգույն Սևագիր

Աղաջուր Ոսկեհեր Գրագիտություն

Ջրաղաց Ոսկեպատ Գրաճանաչ

Օրինակ 2.

Ձնեմարդ Մանկատուն Կաթնամթերք

Ձնագնդիկ Տնամերձ Կաթնաման

Ձյունանուշ Թոնրատուն Կաթնատամ

Ձնաբուք Հացատուն Կաթնատու

Սպիտակաձյուն Վերնատուն Կաթնաշոռ

2.Շարունակի՛ր այսպես․

Օրինակ 1.

Համակարգիչս կամ ______________________________________։

Եղբայրս կամ _____________________________________։

Փուրիկս կամ ____________________________________։

Մատիտս կամ ______________________________________։

Գիրքս կամ ______________________________________։

Իմ ուսուցիչը կամ ուսուցիչս։

Իմ աղջիկը կամ _______________________________։

Իմ կոշիկը կամ _________________________________։

Իմ բաժակը կամ ____________________________________։

Իմ մայրիկը կամ __________________________________։

Իմ զգեստը կամ __________________________________։

Օրինակ 2.

Պայուսակս կամ ______________________________________։

Նկարս կամ _____________________________________։

Հեռախոսս կամ ____________________________________։

Քույրիկս կամ ______________________________________։

Պապիկս կամ ______________________________________։

Իմ թոռնիկը կամ _______________________________։

Իմ ականջօղը կամ _________________________________։

Իմ բաճկոնը կամ ____________________________________։

Իմ ռետինը կամ __________________________________։

Իմ գլխարկը կամ __________________________________։

3.Դու կարո՛ղ ես այս նախադասությունները լրացնել.

եմ, ես, է, ենք, եք, են

էի, էիր, էր, էինք, էիք, էին

Օրինակ 1

Աղջիկը վազում _______։ Նա լսում ________________։

Տղան երգում _____________։ Տատիկը գործում __________։

Մենք պարում_______։ Ճամփորդները բարձրանում ________։

Նրանք ծափահարում _________։ Տղաները խաղում _________։

Ես լողում ___________։ Երեխաները կարդում_______________։

Դու գեղեցիկ _____________։ Ես երջանիկ _______________։

Օրինակ 2

Մեքենան շարժվում _______։ Դու ուտում________________։

Պապիկը զբոսնում _____________։ Հայրիկը աշխատում __________։

Լուսինեն քնում _______։ Հարևանները տոնում ________։

Դերասանները հեռանում _________։ Դուք խաղում _________։

Նա ժպտում ___________։ Մենք կարդում_______________։

Մայրիկը պատրաստում _____________։ Նա գեղեցիկ _______________։

4․Երկու բառ այնպես միացրու, որ ծանոթ բառ ստանաս

այսպես՝ խաղ + ընկեր =խաղընկեր

Օրինակ 1․

Դաս, սենյակ, սեր, խաղ, ընկեր, կաթ․ ատամ․ ծաղիկ, փունջ, աշխատանք

Օրինակ 2․

Ձյուն,սենյալ, հինգ , հյուր,ջուր, երես, գնդիկ, ավազան, ժպիտ, քսան

5․Ո՞ր բառերը մոտ կամ նույն իմաստն ունեն.

Օրինակ 1․

Ուրախ, մեծ, սպիտակ, համարձակ, գեղեցիկ, պայծառ,մաքուր

սիրուն — ____________________________

զվարթ — ____________________________

Խոշոր — ____________________________

մեծ — ____________________________

քաջ — ____________________________

ջինջ- ____________________________

ճերմակ — ____________________________

լուսավոր — ____________________________

6.Սրանք վանկեր են։ Փորձի՛ր միացնել և բառեր ստանալ։

այսպես՝ ծա-ղիկ — ծաղիկ

Օրինակ 1․

գի, մա, տեզ, բամ, բա, բակ, վես, ժակ , ծուն, շեր, աղ, պար

Օրինակ 2․

Այ, լո, գի, տիկ, լիկ, պա, ղաք, կա, նիր, րագ, լո, քա, նիկ

Դասվարների սեմինար-պարապոմունք

Դասվարների սեմինար-պարապմունք

1․ 1-3-րդ դասարանների ուսումնական պլանից դուրս գրեք այն, ինչը իրականացվում է։

1Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի (այսուհետ՝ Սովորող) ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցի հանգույց են:

4. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։

5. Ուսումնական պլանի սովորողի ընտրությամբ բաղադրիչով՝ սովորողն շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Բանավոր մաթեմատիկա»:

6. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

7. Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

8. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:

10. Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը:

11. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական գործիքով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

12. Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով: 13. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով։

14. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։

15. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:

16. Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:

17. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի նախագծեր:

18. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների և գույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են: 19. Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը

սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: 20. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

21. Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:

22. «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» ուսումնական նախագծերից:

23. «Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, ծեսեր, դասարանական երգչախումբ։

24. «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ: 25. Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:

26. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին: 27. Տնային ուսումնական աշխատանքը՝ սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։

28. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի, ֆուտբոլի ուսումնական

գործունեությունն է, երկարացված օրվա ճամբարը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։

29. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ: 30. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

32. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով: 33. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման

աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

2․ 1-3-րդ դասարանների ուսումնական պլանից դուրս գրեք այն, ինչը չի իրականացվում։

31. 3-րդ դասարանում Սովորողը մասնակցում է եռօրյա հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։

3․ Մայրենիի ֆլեշմոբը։ Դրա կազմակերպման ձևը, արդյունքները։ Դիտարկումներ, առաջարկություններ։

Ֆլեշմոբերը ընտանեկան նախագծեր են, կատարվում են տանը՝ ծնողի օգնությամբ:
Հիմնականում սովորողները մասնակցում են սիրով
, միայն ստեղծագործական աշխատանքներն են, որ երբեմն դժվարություն են առաջացնում մասնակցելու համար։

4․ 2-րդ դասարանի հայոց լեզվի գիրք-տետր։ Առանձնացրե՛ք այն առաջադրանքները, որոնք 6-7 տարեկանների համար դժվար եք համարում։