«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում «Մանի՜ր,մանի՜ր ի՜մ ճախարակ» նախագծով աշխատեցինք ընկեր Արմենուհու հետ, ծանոթացանք ազգային աշխատանքային երգերին, ազգային աշխատանքային գործիքներին՝ իլիկին և ճախրակին։Սովորողների հետ այցելեցինք ընկեր Հասմիկի մոտ, ծանոթացանք այդ գործիքներին, դրանց աշխատելու ձևին և սովորողները իրենց ձեռքով ճախրակի և իլիկի միջոցով բրդից թել ստացան։Շատ ոգևորիչ և կարևոր օր էր սովորողների համար։
«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ, կավից պատրաստեցինք կավե մագնիսներ, որոնց վրա կատարեցինք ազգային զարդանախշ։Աշխատանքից առաջ իհարկե նախապես ծանոթացել էինք ազգային զարդանախշերին և մի քանի աշխատանք կատարել զարդանախշերով։Հանդիպում էինք երկրորդ անգամ, որպեսզի արդեն թրծված կավե աշխատանքները գունավորենք։Աշխատանքները ներկայացվելու են Հյուսիսային դպրոցի «Ազգագրության փառատոն 2024» -ի ամփոփո համերգ-ցուցադրությանը։
«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում կատարեցինք աշխատանք կավով՝ համագործակցելով Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ։Ավագ սովորողները մեր ջոկատի ճամբարականներին ներկայացրեցին աշխատանքը և սկսեցինք աշխատանքը։Սովորողները նախապես ծանոթացել էին հայկական զարդանախշերին և զարդանախշերով տարբեր տեխնոլոգիական աշխատանք էին կատարել։Ավագ սովորողները սիրով օգնեցին կրտսեր ճամբարականներին և շատ գեղեցիկ աշխատանք կատարեցին։
«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում «Տիկնագործություն» նախագծով հանդիպեցինք կրկին 2.3 ջոկատի հետ։Այս անգամ ավագ ընկերները կրտսեր ճամբարականներին սովորեցրեցին պատրաստել խրձիկ տիկնիկներ։Մինչ հանդիպումը սովորողների հետ խոսել էինք ազգային տիկնիկների մասին և պատրաստել էինք անհրաժեշտ պարագաները։
2.3 ջոկատը արդեն պատրաստել էր խրձիկ տիկնիկներ և բավականին հմտացել էին այդ գործում։Նրանք մեծ սիրով բացատրում և ցույց էին տալիս կրտսեր ընկերներին, թե ինչպես պետք է աշխատեն։Ինչպես միշտ մեր համագործակցությունը հիանալի ստացվեց։Շնորհակալություն ընկեր Լիաննային և ընկերներին։
Աշնանային ստեղծագործական 18-րդ բաց հավաք 2023 -ի ընթացքում << Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակում կրկին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի ընկեր Կարինեի երրորդ դասարանի սովորողների հետ, և այս անգամ աշխատեցինք word ծրագրով։Ես նախապես սովորողներին ծանոթացրել էի word ծրագրի գործիքներին, իսկ երրորդ դասարանի սովորողները օգնեցին, որպեսզի առաջին դասարանի սովորողները առաջին անգամ մուտքագրեին word ֆայլի մեջ՝ գործածելով բոլոր գործիքները։Միասին մուտքագրեցին 1-10-ը թվերը, մեծացրեցին, փոքրացրեցին, ինչպես նաև գունավորեցին ու վերջում կատարեցին գումարման և հանման գործողություններ։Ընթացքը և արդյունքը շատ ոգևորիչ էր։
Հոկտեմբերյան 18-րդ հավաքի ընթացքում <<Ես>> ուսումնական նախագծի շրջանակում սովորողները կավով իրենց։Աշխատանքի ընթացքում չմոռացան նաև կավից ինձ պատրաստել։
Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում հանդիպեցինք երկրորդ դասարանի սովորողների հետ և ներկայացրեցինք powerpoint ծրագիրը։Սկզբում մեր դասարանի սովորողները ներկայացրեցին ծրագրի ամբողջ գործիքները, այնուհետև միասին ստեղծեցին սահիկաշար, որտեղ երկրորդ դասարանի սովորողները պատմում էին իրենց մասին։
Մայիսի 25-ին Համբարձման ծեսով համագործակցային նախագծով այցելեցինք Արագածոտնի մարզի՝ Անտառուտ գյուղի միջնակարգ դպրոց։ Դպրոցի մոտ հանդիպեցինք երրորդ դասարանցիներին , ուսուցիչներին և միասին քայլեցինք դեպի Համաբարձման ծեսի մատուռ՝ Կաթնաղբյուր։ Սկզվում ընկեր Ժաննան սովորողներին պատմեց ծեսի մասին և ներկայացրեց Կաթնաղբյուր մատուռի պատմությունը։Պատմությունը շատ հետաքրքիր էր։Այնուհետև միասին սկսեցինք իրականացնել ծեսը։Միասին պատրաստեցինք ծիսական տիկնիկներ, պսակ հյուսեցինք, հավաքեցինք յոթ բուռ , յոթ քար և այդ ամբողջն ընթացավ Համբարձման ծիսական երգեր երգելով։
Ռոդարիական երկանդամություն խաղ-հնարի միջոցով այս անգամ երրորդ դասարանի սովորողները հորինել էին հեքիաթներ երեք ավարտով։Համագործակցային նախագծի երկրորդ հանդիպման ընթացքում արդեն մեր սովորողները ներկայացրեցին իրենց հեքիաթները, իսկ ավագ ընկերները ընտրեցին իրենց դուր եկած ավարտի տարբերակը։
Եվ ավագ սովորողները, և՛ մեր դասարանի սովորողները շատ մեծ ոգևորությամբ աշխատեցին և ներկայացրեցին իրենց հեքիաթները, որոնք մեկը մյուսից անհավանական հետաքրքիր էին ստացվել։
Աշխատանքը այսքանով չավարտվեց, քանի որ սովորողները շատ էին հավանել ստեղծագործական աշխատանքը։Մենք հանդիպում ունեինք նաև երկրորդ դասարանի սովորողների հետ, որի ընթացքում իրենց նորաստեղծ բլոգներում պետք է առաջին հրապարակումը կատարեին մեր օգնությամբ։
Սովորողները որոշեցին հենց հեքիաթներ հորինել ՝ օգտագործելով ռոդարիական երկանդամության խաղ- հնարը։Արդյունքը երկու դեպքերում էլ շատ ոգևորիչ էր։
Մայիսի 18-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մարզական հանդիպում ունեցան 3.1 և 3.3 դասարանի սովորողները։Սովորողները շատ մեծ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին էստաֆետային խաղերին։