Կավաթերապիա․Համագործակցում ենք Ալիս Գևորգյանի հետ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաք

Ելք ստուգատես

Կավաթերապիա

Չարխով աշխատելը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, «փակ» երեխաներին օգնում է ազատվել ներքին վախերից,

ռելաքսացիայի հրաշալի միջոց է, զարգացնում է մանր մոտորիկան, սովորեցնում է վերահսկել էմոցիաները։

Նախագիծը՝ Ալիսա Գևորգյանի

Նախ ընկեր Ալիսը սովորողներին բացատրեց, ներկայացրեց չարխով աշխատելու տեխնիկան, այնուհետև անահատապես աշխատեց յուրաքանչյուրի հետ։Աննկարագրելի էր սովորողների արձագանքներն ու էմոցիաները։

Վերջում նաև ես փորձեցի աշխատել և ընկեր Ալիսի օգնությամբ բաժակ ստացանք։Արդյունքը ուղեկցվեց իմ ուշադիր սովորողների ծափահարություններով։

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Նախագիծը՝ Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Այսօր՝ մայիսի 4-ին, Հյուսիսային դպրոցի 4-1և 3-1 դասարանները հանդիպեցին և համագործակցային նախագիծ ունեցան։ 4-րդցիները նախապես ծանոթացել էին ռոդարիական երկանդամություն խաղ- հնարին, ապա հորինել երեք ավարտով պատմություններ։ Ահա և ներկայացրեցին իրենց պատմությունները, իսկ 3-րդցիները ուշադիր լսեցին, քննարկեցին և մեկնաբանեցին իրենց ամենից շատ դուր եկած ավարտը։ Համագործակցության ընթացքում սովորողները զվարճացան, տխրեցին, ճամփորդեցին երևակայական պատմությունների հերոսների հետ։ Հաջորդ շաբաթ նույն նախագծով 4-րդ դասարանի սովորողներին կայցելեն 3-րդ դասարանի սովորողները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սովորող-սովորեցնող նախագիծ.դդմածես.շարժական դդմաբացիկներ

Ձմեռային ճամբարի ընթացքում 3․1 դասարանի սովորողները հանդիպեցին 2.1 դասարանի սովորողների հետ և սովորեցրեցին ինչպես պատրաստել շարժական մեդիաբացիկներ։Քանի որ նաև դդմածես նախագիծն էինք իրականացնում այդ ընթացքում, այդ պատճառով սովորողները պատրաստեցին զվարճալի դդմաբացիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր կրտսեր սովորողների համար։

Ազգագրական փառատոն․Ազգային խաղ՝ Ճոպան-ճոպան

Ազգագրական փառատոնի շրջանակում հանդիպեցինք տեխնոլոգների ջոկատի հետ և ընկեր Հասմիկի օգնությամբ ծանոթացանք և խաղացինք Ճոպան- ճոպան խաղը։Սովորողներին շատ դուր եկավ խաղը։

Շարոցթաթխիկի ծես

Մասնակիցներ—Հյուսիային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ

Օրը՝ դեկտեմբերի 16

Խնդիրներ— բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում, խոհանոցային հմտությունների, մանր մոտորիկայի զարգացում

Նպատակը— «Ուսումնական մառան» նախագծի ընթացքում իրականացնել Սուջուխի ծես, որի ընթացքում սովորողները կծանոթանան և կպատրաստեն հին ավանդական քաղցրավենիքներից մեկիը՝ սուջուխ։ Պատրաստած սուջուծը կներկայացնենք տոնական ցուցահանդես-վաճառքում։

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, կերպարներ, կխաղանք ներկայացումներ ։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն օջախի վրա եփված շփոթի մեջ։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մխիթարյան։

Համագործակցություն Արման Ենգիբարյանի հետ

Ուսումնական մառանը ցուցահանդես վաճառքում նախագծի շրջանակում համագործակցություն Արման Էնգիբարյանի հետ։

Վայրը՝ Կրաթահամալիրի տեխնոպարկ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Արման Ենգիբարյան

Օրը՝Դեկտեմբերի 12-20

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ և 5 տարեկաններ

Խորհրդատու մասնագետ՝ Արման Ենգիբարյան

Նպատակը՝

Պատրաստել փայտյա նվեր տուփեր, որը կներկայացնենք տոնական ցուցահանդես-վաճառքում։ Նվեր տուփերում կամբողջացնենք Ուսումնական մառան նախագծի ընթացքում ձեռք բերած չրերը, սուջուխը, մուրաբան, բուսական թեյերը, սովորողների պատրաստած տոնական քաղցրավենիքները։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծածի նկատմամբ պատասխանատվության զարգացում
  • ստեղծածը գեղեցիկ ներկայացնելու, ցուցադրելու հմտության ձեռքբերում

Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում

<<Ամանորյա ծես>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի հետ և պատրաստեցինք կավե ամանորյա խաղալիքներ։

Հորինում ենք ու գուշակում սեբաստացիական հանելուկներ

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-ին և 4-րդ դասարանների սովորողներ

Նպատակը

«Սովորող-սովորեցնող» նախագծով այցելություն կրտսեր սեբաստացիներին, ստեղծագործական հմտությունների փոխանցում, նոր հանելուկների հորինում

Նախագծի ընթացքը, նկարագրությունը

Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանցիները «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնին» ընդառաջ հորինել են հետաքրքիր հանելուկներ:

4-րդ դասարանցիներն իրենց իսկ առաջարկով պատրաստվում են այցելել երրորդ դասարանցիներին և ներկայացնել նրանց իրենց հորինած հանելուկները, ապա օգնել փոքրիկներին հորինել հանելուկներ։

Արդյունքում՝ կրտսեր սեբաստացիների ստեղծած-հորինած հանելուկների հրապարակում։

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ.Powerpoint ծրագիր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 և 3.1 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 11, ժամը՝ 11.00-11.40
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 2.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Մանե Հարությունյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես power point բացել,
  • կիրառել գործիքները (էջ ստեղծել, ձևավորել, նկար կցել )
  • «Իմ ընտանիքը» սալիկաշար ստեղծելու մեկնարկ

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։