Հարթակում ծնողն է.Սմայլիկները և նրանց նշանակությունը մեր կյանքում.Ներկայացնում է Անուշ Անդրիասյանը

Հունվարի 22-ին Հյուսիսային դպրոցի Արտասահմանում «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում հանդիպում ունեցանք մեր դասարանի Մարիայի մայրիկի` Անուշ Անդրիասյանի հետ:Հանդիպման թեման էր «Սմայլիկները և նրանց նշանակությունը մեր կյանքում»:Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ և սովորողները մեծ ոգորությամբ մասնակցեցին և իրենց հարցերը ուղղեցին ընկեր Անուշին:Շնորհակալ ենք սիրելի Անուշ:

«Հարթակում ծնողն է».հեքիաթներ Լոռվա բարբառով.Ներկայացնում է Հերմինե Մաղաքյանը

<<Հարթակում ծնողն է>> նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորող Սամսոն Կոստանդյանի մայրիկը՝ Հերմինե Մաղաքյանը, ներկայացրեց Հ․Թումանյանի <<Ձախորդ Փանոսը>> և <<Քաջ Նազարը>> հեքիաթները՝ Լոռվա բարբառով։Սովորողներն շատ մեծ հետաքրքրությամբ էին լսում հեքիաթները և ոգևորված իրենց հարցերն էին տալիս։Շնորհակալություն, սիրելի Հերմինե։

Հարթակում ծնողն է․Նելլի Վահանյան և Արգիշտի Փիլոյանը․Լուսանկարչության արվեստը

Ուսումնական հետազոտական ձմեռային ճամբարի ընթացքին մասնակցում են նաև ծնողները՝ ներկայացնելով իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները վարպետության դասերի միջոցով։Այս անգամ <<Հարթակում ծնողն է>>նախագծի շրջանակում սեմինար-հանդիպում ունեցանք Նելլի Վահանյանի և Արգիշտի Փիլոյանի հետ, ովքեր ներկայացրեցին լուսանկարչության արվեստը և պրակտիկ դաս անցկացրեցին 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ։Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին վարպետության դասին։Ընթացքը շատ հետաքրքիր էր և տպավորիչՇնորհակալ ենք, սիրելի ծնողներ։