Նախ առաջին փուլում սովորողները թղթի վրա նկարեցին իրենց երազանքների մոլորակները: Նրանք փորձեցին պատկերել այն, ինչ միայն երազներում են տեսնում։ Յուրաքանչյուրն իրեն Փոքրիկ Իշխան պատկերացնելով` ստեղծեց մոլորակի իր տարբերակը, որտեղ ամեն ինչ իր ցանկությամբ է, հարմարավետ ու գեղեցիկ։
Թղթե էսքիզը ավարտելուց հետո անցանք երկրորդ փուլին՝ ծեփեցինք կավով և ստացանք նույն պատկերը արդեն կավի վրա:
Չորացված և հղկված կավը ներկեցինք անգոբով և տեղափոխեցինք վառարանի մեջ:
Սովորողները իրենց նկարած մոլորակների էսքիզները արտանկարեցին կավի վրա։Նախագծի արդյունքում ստանալու ենք բաժակների կավե տակդիրներ։Շնորհակալություն ընկեր Ալիսին։
2021թ. մայիսի 3-7-ըկրթահամալիրում կազմակերպվում է «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2021թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա մայիսյան ստեղծագործական 16-րդ բաց հավաքը։
Ժամանակահատվածը՝ մայիս
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1դասարանիսովորողներ
․․․ որ Հոգատարության ուսումնական նախագիծը համապարփակ-սեբաստացիական գործի իմ, ձեր ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքների հանրայնացմամբ-հանգանակությամբ, դառնա մեր ստեղծումի տասանորդը՝ հատկացումը հայրենիքին մեր։
Ապրիլի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ <<Հոգատարության ձոն>> նախագծի ամփոփումը, որի ընթացքում ծնողական համայնքը սիրով ձեռք բերեց սովորողների պատրաստած աշխատանքները՝ կատարելով հանգանակություն, որի արդյունքը փոխանցվեց Արցախում բնակվող Համբարձումյանների ընտանիքին։Շնորհակալություն ծնողական համայնքին բարի կամքի, միշտ պատրաստակամ և ակտիվ լինելու համար։
«Ձոն» մայրիկին և «Հոգատարության ձոն» նախագծերի շրջանակում ընկեր Ալիսի հետ պատրաստեցինք կավե կախազարդեր մայրիկների համար, որոնք մայրիկները ձեռք բերեցին ՝ սիրով հանգանակություն կատարելով։Հանգանակության արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Համբարձումյանների ընտանիքին։